Pages

Saturday, May 31, 2014

Պահանջմունք․․․

Մարդը հասարակական էակ է, որի կյանքը բիոլոգիական, սոցիալական, նյութական և հոգևոր պահանջմունքների ամբողջություն է: Եվ որպեսզի մարդը կարողանա ապրել և գոյատևել նա պետք է բավարարի այդ պահանջմունքները: Ընդ որում պետք է նշել, որ պահանջմունքները օբյեկտիվ բնույթ են կրում: Եվ պահանջմունքների առաջացումը հիմնված է նրա կենսաբանական հատկությունների վրա:
 Պահանջմունքը սահմանվում է որպես կարիք որևիցե իրի կամ որևիցե ծառայության նկատմամբ, նաև այն ամենն են, ինչ-որ անհրաժեշտ է մարդկանց անընդհատ տնտեսական գործունեություն ծավալելու համար: Որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքի համար նորմալ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար:
Տարբերում ենք նյութական և ոչ նյութական, հասարակական և անձնական պահանջմունք, տնտեսական և արտադրական պահանջմունք, առաջնային և երկրորդական,:
Անխզելի կապ կա սպառման և պահանջմունքի միջև: Սպառումը մարդկանց նյութական և հոգևոր, բիոլոգիական և սոցիալական պահանջմունքների բավարարման գործընթացն է, որն իրականացվում է նյութական բարիքների անհատական և համատեղ օգտագործման միջոցով: Իսկ բնակչության սպառման ծավալները և կառուցվածքը տնտեսության զարգացման մակարդակը բնութագրող կարևոր ցուցանիշ են:
 Խնայողությունը հետաձգված սպառումն է, այսինքն այն ժամանակ, երբ մարդիկ որոշում են կայացնում չսպառել կամ սպառել ավելի ուշ, ապա սա խնայողության մասին որոշում կայացնել է, իսկ եթե մարդը հետաձգում է սպառումը, ապա միանշանակորեն պարզ է, որ նա չի բավարարում իր պահանջմունքները: Ընդ որում խնայողությունը կատարվում է ապագայում արտադրական և սպառողական կարիքների բավարարման համար:
Պահանջմունքները օժտված են նաև շարժունակությամբ, որը առաջ է գալիս արտադրությունից, քանի որ, եթե զարգանում է արտադրությունը, ապա նրա հետ զարգանում և փոխվում ու կատարելագործվում են պահանջմունքները և տեղի է ունենում պահանջմունքների կտրուկ աճ, քանի որ մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են, իսկ ռեսուրսները սահմանափակ, հետևաբար ինչքան էլ արտադրությունը զարգանա հնարավոր չէ բավարարել մարդ անհատի բոլոր պահանջմունքները:

No comments:

Post a Comment