Pages

Thursday, September 18, 2014

Օրասիո Կիրոգա - Ադամանդը



«Ադամանդ»  պատմվածքը պատկանում է իսպանացի գրող Օրասիո Կիրոգայի գրչին: Մի պատմվածք, որտեղ նկարագրված է սիրո, խենթության և մահվան մասին: Ստեղծագործության գլխավոր կերպարներն են` Քասսիմը, Մարիան և իր համար մեծ խնդիր հանդիսացող ադամանդները:
 Քասսիմը հիվանդ, սակայն կայացած ոսկերիչ էր: Բայց իր կյանքում ուներ մի «թերություն»՝ դա իր գեղեցիկ կինն էր: Նա ամուսնացել էր փողոցային ծագում ունեցող երիտասարդ Մարիայի հետ, ով շատ եսասեր էր, իրեն ասածին հասնող համառ մի կին: Ամուսինը սիրելի էր այն ժամանակ, երբ սուսուփուս կատարում էր  քմահաճույքները: Ատում էր, երբ հակաճառում էր:
 Մարիայի կերպարը սիրում էր իրեն ու թանկարժեք ադամանդները, իսկ Քասսիմի կերպարը համբերող էր, հանդուրժող, հանգիստ: Քասսիմը կնոջ համար կաշխատեր նույնիսկ կիրակի օրը առանց հանգստանալու: Բայց ինչքան էլ համբերություն ունենար, մեկ է, մի օր նրա համբերության բաժակնել էր լցվելու: Ինչ որ տեղ մեղավոր էր նաև Քասսիմը կատարելով կնոջ քմահաճույքները: Եթե  հակաճառվեր մինչև իր խոսքի վերջը, եթե ասեր, որ եսասիրության ու փառքի վերջը միշտ վատ է, եթե որոշ չափով կնոջ բնավորությունը փոխեր, ամեն ինչ չէր լինի այնպես ինչպես, որ պատահեց:
    Սկզբում թվում էր, թե ամեն ինչ հիանալի է, գեղեցիկ նվերներ, թանկարժեք իրեր: Սակայն եկավ ժամանակը, երբ ամեն ինչ կորցրեց իր արժեքը: Սիրո բացակայությունը, նյութապաշտությունը բերեց մահվան ելքով ավարտի: Միշտ էլ սեփական շահի ձգտումը շատերին է կործանել:

1 comment: