Pages

Tuesday, September 30, 2014

Զիգմունդ Ֆրեյդ

                                         
Ամենաշատ տարածված տեսություններից մեկը, որը մինչև օրս իր ազդեցությունն ունի, հանդիսանում է Ֆրեյդիզմը։

Զ. Ֆրեյդը ծնվել է մայիսի 6-ին 1856թ. Ավստրո-Վենգարիայում, Հակոբ Ֆրեյդի և Ամալիա Նատասոնի ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր անտառների փոքր բիզնեսով: Ֆրեյդի մայրը ազգությամբ հրեա էր, Ֆրեյդը նույնպես իրեն հրեա էր համարում: Երբ նա 4 տարեկան էր, ընտանիքը ֆինանսական ճգնաժամ ապրեց, և նրանք ստիպված տեղափոխվեցին Վիեննա: Ֆրեյդը շատ լավ էր սովորում և չնայած նրան, որ ընտանիքը շատ աղքատ էր և ութ հոգով ապրում էին մի փոքր բնակարանում, նա և իր մեծ եղբայրը ունեին իրենց առանձին սենյակներն ու նավթի լամպերը, իսկ ընտանիքի մյուս անդամները մոմերից էին օգտվում: Ֆրեյդը 7 երեխաներից ամենամեծն էր, սակայն Ֆրեյդի հայրը նախկին ամուսնությունից ևս 4 երեխա ուներ: Ֆրեյդը 80 տարի ապրել է Վիեննայում և միայն մահվանից մեկ տարի առաջ տեղափոխվել Անգլիա: Նա դպրոցում շատ լավ էր սովորում, ստացել է դասական կրթություն, շատ լավ գերմաներեն էր խոսում, բայց նաև տիրապտում էր անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին: Ֆրեյդը շատ էր սիրում ընթերցանությունը: Նա հիշում է, որ փոքր ժամանակ երազում էր գեներալ կամ նախարար դառնալու մասին, սակայն քանի որ նա հրեա էր, նրա համար բոլոր քաղաքական դռները փակ էին: Ֆրեյդը ընտրեց բժշկությունն առանց մեծ ցանկության:

17 տարեկանոմ Ֆրեյդը ավարտեց գիմնազիան գերազանց և ընդունվեց Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Սկզբում նա աշխատոմ էր որպես վիրաբույժ, հետո՝ թերապևտ։ 1902թ․ նա արդարև պրոֆեսոր նևրոլոգ էր։ Ժամանակի ընթացքում, հիպնոսի միջոցով ներշնչման մեթոդից Ֆրեյդն անցավ երազների, ազատ զուգորդությունների, ասոցիացաների, մոռացման պրոցեսի հետազոտմանը և մեկնաբանմանը։ Այս նյութի մեկնաբանումը Ֆրեյդն անվանեց հոգեվերլուծության մեթոդ։

1886 թ.-ին Ֆրեյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ: Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը` Աննան, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը: 80-ական թվականներին Ֆրեյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ: Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895թ.-ին տպագրված 
«Հիսթերիայի հետազոտություն» գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են: «Հոգեվերլուծություն» տերմինի տակ հասկանում ենք հոգեկան պրոցեսների հետազոտման մեթոդ, որը և միաժամանակ հանդիսանում է նևրոզի բուժման մեթոդ։ Գլխավոր իրողոթյունը այս թերապիայում Ֆրեդը համարում էր անգիտակցականի երևան գալը։ Հոգեվերլուծության մեթոդի էությունը կայանում է նանում, որ հիվանդի հետը երկար զրույցի միջոցով, նրա գիտակցությանը հասցվում է իրական պատճառը, նա սկսում է գիտակցել ան, ինչ իսկությունն է։ Հետագայում Ֆրեյդը տարածեց իր տեսությունը նաև առողջ մարդու հոգեկանի վրա։


                                   Պաշտպանական մեխանիզմները ըստ ֆրեյդի

Մարդու կյանքում մշտապես ի հայտ են գալիս այնպիսի ցանկություններ, բնազդներ, որոնք անհնար է բավարարել կամ դրանց բավարարումը հետաձգվում է: Այդ պատճառով մարդու մեջ կուտակվում է չօգտագործված էներգիա, որը ելք է փմտրում: Հաճախ այն իրացվում է պաշտպանական մեխանիզմների շնորհիվ, որոնք կրում են նևրոտիկ բնույթ: Դրական պ.մ. Ֆրեյդը համարում էր միայն սուբլիմացիան, որը արտահայտվում է նրանում, որ կուտակված էներգիան վերափոխվում է և օգտագործվում է մի այլ տիպի սոցիալապես ընդունված գործունեության, սպորտ ստեղծագործությւն, ֆիզիզկական աշխատանք: 
․  արտամղում - գիտակցության կողմից արտամղվում են դեպի անգիատակցական կամ ենթագիտակցական անթույլատրելի ցանկությունները և մղումները:
․ հերքում - տհաճ երևույթները, միջադեպերը մարդը հերքում է` չընդունելով այն:
․ պրոյեկցիա - մարդը մյուսներին վերագրում է իր մտքերը, ցանկությունները, միտումները:
․ ռեգրեսիա - մարդու վարքում դրսևորվում են ավելի ցածր տարիքին բնորոշ ձևեր
․ դիմադրություն – մարդը մոլեռանդ ձևով պայքարում է որևէ բանի դեմ, իսկ իրականում նա պայքարում է իր շատ խորը թաքնված ցանկությունների դեմ` ինքը դա չգիտակցելով:

No comments:

Post a Comment