Pages

Sunday, November 2, 2014

Նար-Դոս - Մեր թաղը


 Համեստ ու լուռ գրողներից էր Նար-Դոսը։ Գրող, որ իր կյանքի մեծ մասը անց է կացրել կարիքի և զրկանքի մեջ, որ իր ստեղծագործություններով գրավել է ուրույն տեղ մեր գրականության պատմութան մեջ, որիի գրչին են պատկանում այնպիսի երկեր, ինչպիսիք են «Պայքար», «Մահը» վեպերն, «Նունեն», «Սպանված աղավնին» և այլն։ Նար-Դոսը մեծ ռեալիստ է, գրող ու հոգեբան։ Նրա ստեղծագործությունները հագեցված են հոգեբանական նուրբ վերլուծություններով ու խոր զգացմունքայնությամբ: Նար-Դոսի ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Մեր թաղը» պատմվածաշարը՝ բաղկացած յոթ նովելներից («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին», «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը», «Հոպոպ», «Ադամամութին»): Սրանցից յուրաքանչյուրը մի իսկական դրամա է, կյանքի ընդգծված իսկական մի պատկեր։ Մտովի կարծես, նրանք իրար լրացնում են, ներկայացնելով մի կործանվող աշխարհ։ Այստեղ ճշմարիտ գույներով պատկերավորված է բուրժուական մեծ քաղաքի ծայրամասը, այդտեղ ապրող մի ողջ խավի՝ քայքայվող արհեստավորության ծանր զրկանքներով լեցուն կյանք։ Ծուռ ու մուռ, կեղտոտ փողոցներ, իրար կպած, չքանդվելու համար խրճիթներ, որը գետնից բարձր, որը գետնի մեջ, փոքրիկ պատուհաններ՝ կես ապակե, կես թղթե, խոնավ ու ցուրտ սենյակներ։ Եվ այս խավար միջավայրում մարդը որ ողբերգություն է ապրում, զոհ գնալով անհավասարությանը, նյութական զրկանքների, գործազրկությանը։ Թշվառությունը առանձնապես ծանրացած է կանանց ուսերին․ զգացմունքներով միանգամայն բթացած ամուսինները ոչնչով չեն օգնում իրենց կանանց և երեխաներին, իսկ կանայք՝ այդ հեզ արարածները, ատամները սրած տանում են ամեն մի զրկանք ու կոպտություն, իրենց ուսերի վրա կրում ընտանիքի ծանրությունը։ Տղամարդիկ «արժանապատվության տեր են» միայն տանը։
Դուրգար Սաքուլը մեռնում է անհույս, չդիմանալով ծանր կյանքին («Սաքուլն ուխտ գնաց»), նույն պատճառով խելագարվում և մեռնում է Մարթան («Ինչպես բժշկեցին»)։ Կյանքն իր գործն է կատարում, ազդելով թույլ մարդկանց ապրելակերպի ու մտածողության վրա, դարձնելով նրանց կոպիտ ու անգութ, հարբեցող ու խաղամոլ։ Թղթամոլ Արտեմը խաբում է մորը, գողանալով նրա հավերց մեկը («Սև փողեր տոկոսը»)։ Զինագործ Ասատուրը քարի մի հարվածով սպանում է կնոջը, միշտ անպատվելով և վիրավորելով նրան («Հոպոպ»)։ Նախշքար Դավիթը խլում է իր տղայի վաստակած գումարը թողնելով ընտանիքին անոթի («Հոգուն վրա հասավ»)։ Դրոգապան Յագորը բռունցքի մի հարվածով անշնչացնում է կնոջո, դատական քննիչի հարցինել պատասղանում ․ «Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չեմ արել» («Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»)։ Իսկ աղքատ ու ընչազուրկ Շուշանը ոճրագործ է դառնում, ադամամութին սպանելով նորածին երեխային ասելով «Ի՞նչ եմ անում... ի՞նչ եմ անում... քիչ ունե՞մ... քե՞զ ոնց պահեմ... քե՞զ ոնց պահեմ...» («Ադամամութին»)։
Այսպիսով Նար-Դոսի նովելները շնչում են՝ զգացնել տալով հասարակարգը։

No comments:

Post a Comment