Pages

Tuesday, January 13, 2015

Սյուզեն Կոլլինզ-«Քաղցած խաղեր»

                               

 «Քաղցած խաղեր» գիրքը կարդալուն հրահրեց ինքնին սյուժետը։ Այն կարդալուց առաջ ֆիլմն էի դիտել, անգամ գաղափար չունեի թե ինչի մասին կարող է լինել։ Բայց ֆիլմի առաջիկա րոպեներին համացանցի միջոցով մի քանի տող կարդացի, և իմացա որ այն արտասահմանյան ինչ-որ հանրահայտ գրքի ցուցադրությունն է։ Ֆիլմն իսկապես լավն էր, ինչպես նաև գիրքը, չնայած նրան որ ֆիլմում պակասում էին դրվագներ։ Այնուամենայնիվ ֆիլմը դնեմ մի կողմ և անցնեմ գրքին։
 «Քաղցած խաղերը» մեծ աղմուկ առաջացրեցին։ Հայտնվել էին մեծ քանակությամբ երկրպագուններ, և նույնքանել քանակությամբ մարդիկ ովքեր համարում էին, որ գրքի հիմքում ընկած է հերթական պատմությունը։ Գրքի մասին իմացող մարդիկ բաժանվել էին խմբերի՝ առաջինները համոզում էին այն, որ Սյուզեն Կոլլինզն ժամանակակից հիանալի հեղինակներից է, երկրորդները ճիշտ հակառակը ասում էին, որ դեռ այսպիսի հիմարություն չէր հրատարակվել, իսկ երրորդները ունեին չեզոք կարծիք և վերաբերվում էին նորմալ։ Եռագրության առաջին մասը կարդալուց հասկացա, որ ավելի շատ մոտ եմ երրորդ խմբին։ Չէի ասի, որ գիրքը հանճար է, գլուխգործոց, բայց չի դասվում մնացած հրատարակված հիմարությունների շարքին։
  Հետաքրքիր է կարդալ այնպիսի հեղինակների ինչպիսին Սյուզեն Կոլլինզն է, նրանք ստեղծում են նոր աշխարհ իր օրենքներով և իրավունքներով։ Ինձ թվում էր, որ գիրքը կլիներ ավելի ու ավելի ծանր և վախով լի։ Բայց ոչ։ Պարզեցի որ այդքան էլ վախենալի չէր։ Աշխարհ, որն ունի իր կանոնները։ Ասեմ որ պատմողը խոսում է առաջին դեմքով, այսինքն Կիտնիսի կողմից, և կարդացողի համար այդ ամենը իրական է թվում։
  Ապստամբության համար, որպես պատիժ ամեն տարի Պանեմայի 12 շրջաններից 12-ից 18 տարեկան տղաներ և աղջիկներ պետք է հայտնվեն հավաքի արարողությանը:
Շրջաններից ընտրվածները պետք է փոախանցվեն Կապիտոլիումին, որտեղ նրանք պետք է պայքարեն միմյանց դեմ անտառում, մինչև կենդանի կմնա մեկ հաղթող։ Եւ այս արյունոտ տեսարաններին հետևում են իրենց էկրաններին, թե շրջաններում գտնվող մարդիկ, թե հարուստ քաղաքացիները։ Ու եթե առաջինները հետևում միայն իրենց հարազատների և ծանոթների համար, ապա երկրորդները միայն հետքրքրության համար։  74 արարողության ժամանակ 12-րդ շրջանից ընտրում են տասներկու ամյա Պրիմռոուզ Էվերդինին։ Աղջիկը վախեցած էր և ամբողջ մարմնով դողում էր, բայց նրա փոխարեն կամավոր գնաց իր քույրը՝ Կիտնիս Էվերդինը։ Կիտնիսը ունի ընկեր, ով Գեյլ Խատորնն է, նա սիրում է Կիտնիսին, և թվում է, որ աղջկան էլ նա է դուր գալիս։ Եւ հետո որոշվում է, որ 12-րդ շրջանից Ընտրվում է Պիտ Մելլարկը։ Պիտը ցացրահասակ էր Գեյլից, այդքան էլ ուժեղ չէր բայց էլի սիրում էր Կիտնիսին։
 Կիտնիս Էվերդինը, եռագրության գլխավոր հերոսուհին էր, ընդամենը 16 ամյա աղջնակ էր, նա խաղերի ժամանակ գտնվեց ուժեղ և սրամիտ, նրա կյանքը լի էր մի շարք փորձություններով ու հիասթափություններով, երևի հենց դրանց պատճառով էլ կարողացավ հաղթահարել խաղերը։ Ինչը չես կարող ասել Պիտի մասին, խաղերին ընկել էր մի աղջկա հետ ում սիրում էր, և ինչպես հայտնի է խաղի ավարտին պետք է լիներ միայն մեկ հաղթող։ Նրան օգնեց, փրկեց և հասկացել էր, որ իր զգացմունքները փոխադարձ է, տղան ամեն ինչի պատրաստ էր աղջկա համար։ Աղջկան թվում էր թե այդ ամենը միայն խաղեր, և նույնն էլ մտածում ու զգում էր տղան։ Բայց բոլորին ամեն ինչ պարզ էր, գիտեին որ նրանք միմիանց սիրում են, որ միմիանց կփրկեն, իրենցից մեկը կմահանա մյուսի համար։
 Բայց բացի սիրուց էլ գրքում շոշափվում էր Կապիտոլիումի և իր շրջաններում ապրող մարդկանց միջի անհավասարությունը՝ հարուստների վարդագույն մազերը, աղքատների մոխրագույն շապիկները, սա է Պանեմաի անհավասարությունը, թույլ է ինչ-որ։

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Nereceq Голодные игры hayeren tarberak@ ka?

    ReplyDelete