Saturday, February 14, 2015

«Հայ գրականության գալիք օրը» հոդվածի վերլուծություն

  Ծխական մտավորականի համար ամեն ինչ իր սահմանները ունի, Վ․ Տերյանն էլ իր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածով անդրադարձել է այդ ժամանակաշրջանի մարդկանց մտածելակերպին։ Մտավորականը մտածում է միայն ծխական ու թեմական եկեղեցու, դպրոցի շրջանակներում: Եւ հենց այդ ապագան է կերտել, որ պետք է ապրի հայ մարդը ու երբեք էլ այդ սահմաններից դուրս չգա։
  Այդպես էլ ապրելով անընդհատ կյանքը շարունակվել է։ Դանդաղ-դանդաղ բայց հասել ինչ-որ նվաճումների ու զարգացման որոշ աստիճանների։ Հոդվածում անգամ գրված է «Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել» ,ահա այն ինչ ունենք։ Հայաստանում ապրելով նա կհասներ միայն նկարչության ուսուցչի դերին, բայց Այվազովսկին Հայաստանում չէր և ահա թե ինչի է արժանացել նա հիմա «հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ,  համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, ապրում և աշխատում էր Ղրիմում, առավել հայտնի իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերից կեսից ավելին։» Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։
  Ծխական մտավորականը ստեղծել է մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած արգելք իր համար և անվանել է այն որպես ազգային կյանք և այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր: Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային կուլտուրան... Դուք կարծում եք` նա կրոնական է, բնավ: Նա աթեիստ է, նա պոլիտիկան է. նա ոչ թե Մարդ է, ոչ թե Քաղաքացի, այլ միայն եւ միմիայն ծխական:
   Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով: Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղևից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ: Այժմ այդ կեղևը չի կարող պահպանվել - եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղևից դուրս: Արդեն այդ կեղևը մաշվում է և թուլանում, վերջին օրերն է ապրում նա, և ով իմաստուն է, դուրս պիտի մղե իրեն այդ կեղևից, պիտի ոչնչացնե այդ կեղրը: Այլ կերպ նրա գոյությունը վտանգի է ենթարկվում և նրա հետ միասին` այդ կեղևի մեջ ամփոփված ամբողջության կյանքը:
   Ծիծաղելի է, երբ այժմ հոգում են ապագայի մասին` թողած ներկան: Ներկան կառուցելով, նրա վրա հիմնվելով նոր կարելի է մտածել ապագայի մասին։ Ինչ պետք է ունենաս ապագայում, եթե ներկայում արգելքներով լի տարածք է, այն էլ շրջափակված ինչ-որ ազգային կյանքով ստեղծված ծխականի կողմից։
   Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առաջ եւ մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք: Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ - այնտեղ առաջ Մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն` միայն հագուստն է, իսկ մարդը չկա: 

No comments:

Post a Comment