Monday, February 16, 2015

Ռ․ Ջ․ Պալացիո - «Հրաշք»

                                  
 Այս անգամ էլ ուշացա։ Իմ մոտ արդեն օրենք է դարձել դպրոց գնալիս 15 րոպե ուշանալ։ Չնայած նրան, որ սիրում եմ ճշտապահությունը, բայց ․․․
 Հիմնականում շաբաթ օրը  դպրոց գնում եմ պատմության համար, բայց այս անգամ գնացի գրքի քննարկմանը մասնակցելու։ Գիրք, որ կարողանում է հասնել մինչև հոգու խորքը, կարողանում է առաջացնել զգացմունքներ։
 Հրաշալի է։ Հրաշալի է այն, որ չնայած այն ամեն ինչին նա կարողանում է հաղթահարել ամեն տեսակի փորձություն, որ բարությունը, քաջությունը, հումորի զգացումը նրա հետ են և նա հենց դրանով է յուրօրինակ։ Եվ վերջապես այն, որ գրքում նկարագրված էր, թե ինչքան հաճախ մարդիկ կարող են ներքուստ չլինինել այն, ինչը երևում է արտաքինից։ Կարևոր է սա հիշել և լինել պատրաստ մեկ այլ բանի։ 
  •  Գրքի մասին ՝
 Աշխարհում կա մի հինգերորդ դասարանի աշակերտ Օգյուստ Փուլման անունով։ Մի կողմից, նա այնպիսին է ինչպիսին են նրա տարիքի մյուս տղաները, սիրում է գնալ ընկերների ծննդյան օրերին, համակարգչային խաղեր խաղալ, նա «Star Wars»-ի երկրպագուն է, իր շան հետ է խաղում, վիճում և հաշտվում է իր ավագ քրոջ հետ։ Բայց մյուս կողմից էլ, նա անպիսին չէ ինչպես  իր տարիքի տղաներն են։ Նախ, Օգյուստը սովորական դպրոց երբեք չի հաճախել, առաջին դասարանից էլ նրա հետ պարապել է ր մայրիկը։ Երկրորդն էլ, Օգյուստը տարել է 27 վիրահատություն, որը այդքան էլ հեշտ չէ այդ տարիքում։
 Շատ հազվադեպ, բայց գենետիկական սխալմունքի պատճառով սա պատահում է։ Այն դեմքը, ո բոլորս ունենք նա չունի։ Այսինքն նա ունի աչքեր, ականջներ, քիթ և բերան, բայց ամենը խառն է և միանգամից հասկանալ չես կարող։ Ու դեռ մանկության տարիներից էլ Օգյուստը համակերպվել էր, թե՛ մեծահասկաների, թե՛ իր տարիքի երեխաների կողմից գցված հայացքներին։ 
Եվ ահա Օգյուստը պետք է սկսի հաճախելը դպրոց, առաջին անգամ ու որպես հինգերորդ դասարանի աշակերտ: Եվ դա իսկապես ծանր է լինել նոր աշակերտ, անձամբ ես 6 դպրոց եմ փոխել։
 Այս գիրքը մի հաշմանդամ տղայի մասին չէ. տղայի ով չունի դեմք,կամ էլ ուրիշներին ցնող ու անտեսանելի մեկի մասին։
 Այս գիրքը քաջության, հումորի զգացումի, բարության ու բարեկամության մասին է, որ կարող է ստեղծել այսխիսի հրաշք։ Ասեմ նաև այն, որ Օգյուստի մոտ առկա են այնպիսի հատկանիշներ որ մարդիկ դրանցից զուրկ են։

1 comment: