Saturday, October 31, 2015

Ուսումնական աշուն — առաջադրանքներ

Առաջադրանք 1-ին

1.Շարունակեցե՛ք ձայնեղ բաղաձայնները բ, գ, դ, զ, ձ, ջ, վ, ղ, ժ

2.Շարունակեցե՛ք շնչեղ խուլ բաղաձայնները փ, թ, պ, կ, տ, ծ, ճ, ց, չ, ֆ, խ, ս, շ, հ, ք

3.Վերականգնեցե’ք տրված բառերի արմատները.
քաղքենի, օրրան, շրջանակ, քննություն, լլկել, բժիշկ, բուծարան:
քաղքենի-քաղաք, օրրան-օրօր, շրջանակ-շրջան, շուրջ, քննություն-քնին, լլկել-լլուկ, բժիշկ-բուժել, բուծարան-բուծ, բուծել:

4.Կազմեցե’ք 1-ական բարդ բառ` տրված արմատները գործածելով և’ առաջին, և’վերջին բաղադրիչ.
գույն, տուն
գույն-երփնագույն, գունագեղ
տուն-առանձնատուն, տնաքանդ

5.Լրացրե’ք բաց թողնված տառերը.
նախճիր, սաղավարտ, փրփրադեզ, գիշերօթիկ, վայրէջք, խռչակ, դողէրոցք, խորդուբորդ, խառնիճաղանջ:

6.Կրկնակ բաղաձայններով երկուական բառ կազմեցե’ք.
նն, ռռ
նն-ննջասենյակ, հետաքննություն
ռռ-կռռալ, դռռալ
7.Գտե’ք ճիշտ ձևերը.
մանրամասը-մանրամասն
անձեռնոցիկ-անձեռոցիկ
բարձրունք-բարձունք
Մանրամասն, անձեռոցիկ, բարձունք:

8.Տրված բառերը գործածեցե’ք փոխաբերական իմաստով բառակապակցության մեջ.
մեծ, ծանր
մեծ-մեծ խոսել, ծանր պահել

9.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ.
խլեզ, շանթ, շեղջ, ականջօղ, ցուպ, մողես, գինդ, կայծակ, ձեռնափայտ,արահետ, կույտ, կածան
խլեզ-մողես, շանթ-կայծակ, շեղջ-կույտ, ականջօղ-գինդ, ցուպ-ձեռնափայտ, արահետ-կածան:

10.Տրված բառերին գրեցե’ք 2-ական հոմանիշ.
ձի-մտրուկ, զամբիկ,
մագիլ-եղունգ, ճանկ,
խոհեմ-իմաստուն, խելացի:
11.Գրեցե’ք տրված բառերի նույնարմատ հականիշները.
դյուրաշարժ, հնաբնակ, մանրածախ, ստորակարգ, չարագործ, տգետ
դժվարաշարժ, նորաբնակ, մեծածախ, վերնակարգ, բարեգործ, գիտակ

12.Բացատրեցե’ք հետևյալ բառերի իմաստները.
ասպար, մտրուկ, պատմուճան, քողտիկ, գավիթ
Ասպար-վահան, մտրուկ-ձի, պատմուճան-լայն, երկար թիկնոցի նման վերնազգեստ, քողտիկ-փոքր տուն, տնակ, գավիթ-նախասրահ:

13.Գրեցե’ք 3 դարձվածք ականջ բառով.
Ականջին օղ անել, ականջը սրած, ականջի տակ:

14.Տրված բառերի իմաստն արտահայտե’ք դարձվածքներով.
համառել, գունատվել, հեռու, խորամանկ, ծուլանալ
համառել- իր ասածի, էլի իր էշը քշել
գունատվել-գույնը գցել, գույնը պատի ծեփ դառնալ(վախից)
հեռու-հեռուն գնալ
խորամանկ-դարմանի տակի ջուր
ծուլանալ- գլուխ պահել

15.Կազմեցե’ք 3-ական բառ հետևյալ նախածանցով և վերջածանցով.
ենթ - -ենթադրություն, ենթավերնագիր, ենթակետ
-վածք -կազմվածք, գրվածք, փլվածք

16.Կազմեցե’ք 3 — ական ածանցավոր բառ տրված կաղապարներով.
նախա — ական
անդր – յան
նախադպրոցական, նախագահական, նախապատրաստական
Անդրկովկասյան

17.Կազմեցե’ք 3-ական շաղկապավոր և անհոդակապ բարդություններ.
շաղկապավոր-կարուձև, առևտուր, այրուձի
անհոդակապ-ծաղկաման, ազգանուն, երկաթուղի

18.Կազմեցե”ք նախադասություններ անարգել և համար համանուններով:

19.Սյունակներից ընտրեցե՛ք մեկական արմատ և կազմեցե՛ք հինգ բարդ բառ.
լույս երես
փիղ վարս
ծաղիկ քար
փորձ ոսկոր
ոսկի աման
փղոսկր, ծաղկաման, լուսնաքար, փորձերես, ոսկեվարս

20.Գրեցեք միասին, առանձին և գծիկով գրվող հինգական բառ:
հարավարևմտյան, ցտեսություն, խորդուբորդ, երեսսրբիչ, բարձրաշխարհիկ
մաս-մաս, փոքր-ինչ, հյուսիս-արևելք, լեփ-լեցուն, անցող-դարձող
ամեն մի, ծունր իջնել, մեկից մեկ, ձեռք բերել, ի գիտություն

No comments:

Post a Comment