Monday, January 18, 2016

Առցանց անելիքներ 2

1. Փոխի՛ր դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:

1.Թեթև ցուրտ զգալով՝ Սարոյանը վրա քաշեց վերարկուն:
Սարոյանը վրա քաշեց վերարկուն՝ զգալով թեթև ցուրտ:
Սարոյանը, թեթև ցուրտ զգալով, վրա քաշեց վերարկուն:2.Ձիերը, անգղերի կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները:
Անգղերի կռնչոցից վախեցած՝ ձիերը խլշեցին ականջները:
Ձիերը խլշեցին ականջները՝ անգղերի կռնչոցից վախեցած:3.Մանեն սաստիկ ամաչեց՝ տեսնելով եղբորը:
Մանեն, տեսնելով եղբորը, սաստիկ ամաչեց:
Տեսնելով եղբորը՝ Մանեն սաստիկ ամաչեց:
4.Լուսաշող աչքերը հառած՝ Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ:
Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ՝ լուսաշող աչքերը հառած:
Լիլիթը, լուսաշող աչքերը հառած, կանգնել էր Աստծո առաջ:
5.Ջուրը, վայրկենապես գոլորշիանալով, ավելի էր բորոբոքում կրակը:
Վայրկենապես գոլորշիանալով՝ ջուրը ավելի էր բորբոքում կրակը:
Ջուրը ավելի էր բորբոքում կրակը՝ վայրկենապես գոլորշիանալով:

2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
1.Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
2.Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
3.Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
4.Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
5.Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:


3.Բացատրի՛ր դարձվածքները:

Իրար սրտից ջուր խմել –իրար լավ հասկանալ;
Հազար մաղով անցկացրած –առանց ամոթի
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել –ուժեղ բարկանալ ինչ-որ մեկի վրա
Կանաչ-կարմիրը կապել –տղայի ամուսնցնել
Կոպեկի համար մեռած –ագահ, ժլատ մարդ
Ուրիշի բնում ձու ածել –ուրիշ մեկին օգուտ տալ
Ոտքի կոխան դարձնել –ոտքի տակ գցել, անարգել
Փուշը մատից հանել – մխիթարել, դժվար պահին օգնել
Գրքի մի երեսը կարդալ - հարցին մոտենալ մեկ կողմից:

No comments:

Post a Comment