Pages

Tuesday, May 27, 2014

Գրականություն ։- Առաջադրանքներ II

1)Ո՞ր նախադասությունն է շարադրված միջին հայերենով:

ա) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի՛ք, ձեր արև՛ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ…
բ) Ո՜հ, իմ սիրտը կտրատվում է`
Տեսնելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
գ) -Արա՜քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
դ) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուինշարժողին
Քաղցր երգանայր տաւիղն…


2) Ո՞ր բանաստեղծական շարքում են ամփոփված Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները:
ա) «Երկիր Նաիրի»
բ) «Գիշեր և հուշեր»
գ) «Ոսկի հեքիաթ»
դ) «Մթնշաղի անուրջներ»

3)Ինչպե՞ս են անվանված «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը:
ա) Գլխավոր իրադարձությունների անուններով
բ) Գլխավոր հերոսների անուններով
գ) Խորհրդանիշների անուններով
դ) Վերջին իրադարձությունների անունով



4)Ո՞ր շարքում են միայն Րաֆֆու վեպերը:


ա) «Ծաղկած փշալարեր», «Սամվել», «Առաքյալը»
բ) «Խորհրդավոր միաձնուհին», «Նամուս», «Երկիր Նաիրի»
գ) «Ոսկի աքաղաղ»,«Խենթը», «Կայծեր»դ) «Նոյի ագռավը», «Դավիթ-Բեկ», «Կյորես»

5)Ո՞վ է հետևյալ տողերի հեղինակը:

«Ի՞նչ է թագը…Սիրո արցունքով շողացող վարդե պսակ մը անկե գեղեցիկ է…Ի՞նչ է ծիրանին. ժողովրդական արյամբ կարմրած պատանքի կտոր մը` զոր դարձյալ ժողովուրդ կը կարկտե»:

ա) Լևոն Շանթը
բ) Պետրոս Դուրյանը
գ) ԴանիելՎարուժանը
դ) Գրիգոր Զոհրապը
6)Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուի համար ո՞ր բանաստեղծությունն է բնաբանի դեր կատարում:

ա) «Ջարդ»
բ) «Կռվի երթ»
գ) «Կարոտի նամակ»
դ) «Ձոն»
7) Մեջբերված խոսքերից ո՞րը Միսաք Մեծարենցինը չէ:

ա) «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները` բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իսկապես»:
բ) «Գյուղի տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. կը ցավիմ, որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կ’լլայի»:
գ) «Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն էր»:
դ) «Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ միևնույն բանն է. երկունքն ալ արյունելով կը բաժնվին և կ’անմահանան ուրիշ էակներու մեջ»:

8) Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արքայադուստրն ինչո՞ւ չի ընտրում իր համար մրցության ելած«անհաղթներից անհաղթին»:

ա) Ոչ մեկը չէր խոստանում բերել ոսկի, արծաթ կամ երկնքի աստղ:
բ) Կովկասի քաջերից ոչ մեկն իր սրտով չէր:
գ) Ոչ մեկը չէր համարձակվում գնալ անշեջ հուրը բերելու:
դ) Կարող էր «տկար լավին հաղթել մի վես տմարդի»:

9) Ո՞ր ստեղծագործությունից են հետևյալ տողերը:

Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ,
Վշտին հաղթելով` դարձավ իմաստուն:

ա) «Մատյան ողբերգության»(ԳրիգորՆարեկացի)
բ) «Բիբլիական» (Հովհաննես Շիրազ)
գ) «Անլռելի զանգակատուն»(Պարույր Սևակ)
դ) «Աբու-ԼալաՄահարի»(Ավետիք Իսահակյան)

10) Ո՞ւմ մասին է Ավետիք Իսահակյանը ասել. «Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն»:

ա) Հովհաննես Թումանյանի
բ) Վահան Տերյանիգ) Միքայել Նալբանդյանի
դ) Եղիշե Չարենցի

11) Ակ. Բակունցի ստեղծագործության վերաբերյալ տրված մտքերից որի՞ մեջ կա սխալ:

ա) Իր պատմվածքներում Ակ. Բակունցը ստեղծել է մթնաձորյան ուրույն աշխարհի պատկերներ:
բ) Ակ.Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», «Ալպիական մանուշակը» պատմվածքների հիմնական թեման սիրո հոգեբանության բացահայտումն է:
գ) Ակ. Բակուցն իր մի շարք պատմվածքներում պատկերել է գաղթական հայության կարոտը կորցրած հայրենիքի հանդեպ:
դ) Ակ. Բակունցը գրելէ ինչպես պատմվածքներ, այնպես էլ վեպեր ու վիպակներ:

12) Թվերի ո՞ր դասավորությունն է ճիշտ արտացոլում միջնադարի նշված հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը:

ա) Ներսես Շնորհալի
բ) Գրիգոր Նարեկացի
գ) Նահապետ Քուչակ
դ) Ֆրիկ
ե) Սայաթ-Նովա

ա) 2,4,5,1,3
բ) 2,1,4,3,5
գ) 1,2,3,4,5
դ) 2,1,4,5,3

13) Հայ գրողների ո՞ր ստեղծագործություններից են գրական լեզու մուտք գործել հետևյալ դարձվածքներն ու արտահայտությունները.բացատրեցե՛ք դրանց արտահայտած նշանակությունները:

 ա)մեծապատիվ մուրացկաններ
 բ) Նազարի բախտ
 գ )ի խորոց սրտի
 դ) ( մեկից) քարվան կտրող դուրս չի գա
 ե) դառը դատել՝ դատարկ նստել
 դեպք հանցանաց
զ ) Աբու Հասանի մաշիկներ
է) տեր Թոդիկի դպրոց
ը ) Կիկոսի մահը դառնալ
թ) նրբացուցիչ ( մեղմացուցիչ) դեպք հանցանաց
 ժ) Անբան Հուռին

14.Բացատրեցե՛ք «Աստվածաշունչ» մատյանից առաջ եկած հետևյալ դարձվածքների (թևավոր խոսքերի)նշանակությունը, շարադրե՛ք համապատասխան դրվագները:

ա) ձեռքերը լվանալ
 բ) արգելված պտուղ
 գ) Սոդոմ և Գոմոր
 դ) Նոյի ագռավ
 ե) քավության նոխազ
զ) անառակ որդի
է) երեսուն արծաթ
ը) Հուդայի համբույր
թ) բաբելոնյան աշտարակաշինություն

15.Կարդալ սևակյան « կրակ գցող» մտքերը, դրանք հիմնամիտք դարձնելով՝ գրել աշխատանք:

Վերնագրել այն և դուրս գրել հիմնաբառերը.

Ի՞նչ է սպասում այս մոլորակին,-

Ի՞նչ պատասխանեմ:

Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ…

Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին,

Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ…

Կրակն եմ ընկել մտքերի ձեռքից

No comments:

Post a Comment