Pages

Tuesday, May 27, 2014

Խոսքի մշակույթ ։- Առաջադրանքներ II

1)Ո՞ր նախադասության մեջ չպետք է դրվի բութ (նախադասություւնները կետադրված չեն):

ա) Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ով գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:
բ) Այդ տափարակը վերջանում է մի մեծ ծովով և ծովն անվերջ է ու հունաց մեծերի բանաձևը անքննելի:
գ)Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին նա նշեց անկայուն երևույթների հետազոտության կարևորությունը:
դ) Նրանք չեն կարողանում որոշել ջուրն է վշվշում թե քամին:

2.Եղիշե Չարենցի հետևյալ տողերում պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:

Հազար վարդ կբացվի աշխարի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը…

ա) համեմատություն
բ) հանգույց
գ) հակադրություն
դ) հեգնանք


3.Թվերի ո՞ր դասավորությունն է համապատասխանում այդ նախադասությունների տրամաբանական և քերականական ճիշտ հաջորդականությունը:
ա) Ըստ այդ գաղափարի՝ «թագավորը պետք է պաշտպանի հարուստներին անարդարություններից, աղքատներին՝ կեղեքումից»՝ ի տարբերություն պետության մյուս ձևի, որը «լավագույն մարդկանցից կազմված կառավարությունն է». հաջորդը «սահմանադրությունն է»:
բ) Արիստոտելը պետության երեք ճիշտ ձև էր առաջարկում՝ միապետություն, արիստոկրատիա, «սահմանադրություն»: Դրանցից առաջինը ամենաիդեալականն է. միապետը «ինքը օրենքն է»:
գ) Այստեղ ղեկավարում է մեծամասնությունը, և ազատության ու հարստության սկզբունքների միջև փոխզիջում կա, փորձ միավորելու աղքատների և հարուստների ազատությունը՝ ոչ մեկին առավելություն չտալով:
դ) Պետությունն ինքը այնպիսի բնական զարգացման արդյունք է, ինչպիսին ընտանիքն է, սակայն, քանի որ շատ տարբեր մարդկանցից է կազմված, նա պետք է բազմակարծիք լինի՝ ի տարբերություն վերջինի:

ա) 4, 1, 2, 3
բ) 4, 3, 1, 2
գ) 2, 1, 3, 4
դ) 2, 3, 1, 4

4.Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:
ա) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:
բ) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թե վուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:
գ) Գազան, անասուն ու հաւ գեմունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոց իմ զօրն ի յայն հարկույն:
դ) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:

5. Ո՞ր նախադասության մեջ կա ստորադասական շաղկապ:

ա) Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ և պառկում խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը՝ չոր տերևների վրա:
բ) Փոքր հանցանքը ծնում է մեծ հանցանք, այսինքն թե՝ չկա փոքր հանցանք:

գ) Մեր հայրենի գյուղերից մեկում, ըստ ավանդության, մի զարմանալի մարդ է եղել. եղե՞լ է նա արդյոք, չի եղել, ես դա չգիտեմ:

դ) Նրա շրթունքները շարժվում էին. ինչ-որ բան էր խոսում, իսկ թե ինչ էր ասում, չհասկացա:

6.Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության մեջ ո՞ր շարքում կա սխալ:

Իմ ընկերներից շատերը ընկան կռվի սուրբ դաշտում:
Բանտում ամենքը երազում են գիշեր ու ցերեկ՝սպասելով ազատվելու հրամանին:
Ծերունիները, պատի տակ նստած, աղոթք էին մրմնջում…
Զմրուխտյա գետակի վրա մի քանդված ջրաղաց կար…

ա) տակ- հետադիր կապ, մրմնջում էին-դիմավոր բայ, անցյալ ժամանակ
բ) քանդված-անդեմ բայ, հարակատար դերբայ, կար-դիմավոր բայ, սահմանական եղանակ
գ) ընկերներից-հասարակ գոյական, -ոջ հոլովում, ընկան-սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև
դ) ամենքը-որոշյալ դերանուն, ուղղական հոլով, ազատվելու-ապակատար ձևաբայ

7. Ո՞ր նախադասության մեջ կա շարադասության սխալ:

ա) Հիացմունքից կարկամած՝ ճանապարհորդները դիտում էին ժայռերի միջև սեղմված հունով հոսող գետի փրփրացայտ ալիքները:
բ) Արշակը, երբ դասը սովորած չի լինում, նախընտրում է դպրոց չգնալ:
գ) Նա վերադարձել էր ոչ թե տուն, այլ գնացել էր խնջույքի:
դ) Եղբայրներիս հայտնած լուրը, որ արտասահման են մեկնելու, հանգիստ չէր տալիս ինձ:

8.Ո՞ր նախադասությունը բարդ ստորադասական չէ:

ա) Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա:
բ) Շատ բան, որ ծածկված էր առեղծվածի մշուշով, հասկանալի դարձավ:
գ) Ինչ որ ես չեմ ասել, նա կասի վաղը:
դ) Մենք էլ նստում էինք այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենել էինք քուրսու թախտին:

9.Ստորադաս (երկրորդական) նախադասություններից քանիսի՞ տեսակն է սխալ նշված:

ա) Անհավատալի է ուղղակի, որ ես այդ հերոսական մարդու կողքին եմ: (Ուղիղխնդիր)
բ) Մենք, որ ունենք ոգի ու սիրտ քաջ, ե՛կ անվախ ելնենք թշնամու առաջ: (բացահայտիչ)
գ) Ովքեր անցել են այդ ճանապարհով, անպայման կհիշեն ջինջ վտակը: (ենթակա)
դ) Ով վճռական պահին մոռանում է իր անձը, նաէհերոսը: (ստորոգելի)
ե) Խուստուփը, որ Նժդեհի անձեռակերտ հուշարձանն է, վերջապես ընդունեց հերոսի մասունքները: (հատկացուցիչ)

ա) մեկի
բ) երեքի
գ) երկուսի
դ) չորսի

10.Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

Տարերային ահեղ ուժերը մեզ կիսեցին, բաժանեցին առժամանակ, …………

ա) որ անպարտելի կարոտով բռնկված՝անթիվ դարերից հետո նորից գտնենք իրար:
բ) բայց միշտ անբաժան ու միացած, անմեկին սիրով, իրարից անհագ:
գ) երբ թոհուբոհի մեջ էին ժամանակի ու տարածության մեջ բոլոր իրերը:
դ) որոնք անցան մի վայրկյանի պես:

11.Պարզ նախադասության փոխակերպման տարբերակներից քանի՞սն են սխալ:

ա) Մարդու՝ որևէ արհեստի կատարելապես տիրապետելու դեպքում աշխատանքը նրան երջանկություն է բերում:
Եթե մարդը կատարելապես տիրապետում է որևէ արհեստի, աշխատանքը նրան երջանկություն է բերում:
բ) Վրանները հավաքելու ժամանակ Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:
Երբ վրանները հավաքեցին, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները ու ճամփա ընկավ:
գ) Մեզ իսկապես հետաքրքրող ոչ մի բան դժվար չէ մեզ համար:
Ոչ մի բան, որ մեզ իսկապես հետաքարքրում է, դժվար չէ մեզ համար:
դ) Ամենադաժան բռնակալը օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո հանդես եկողն է:
Ամենադաժան բռնակալը նա է, ով հանդես է գալիս օրինականության հովանու տակ և արդարացիության դրոշի ներքո:
5) Ուշքի գալով մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:
Երբ ուշքի եկավ, մտավ սենյակ և վերցրեց սեղանի վրա դրված մագաղաթը:

ա) երեքը
բ) ոչմեկը
գ) մեկը
դ) երկուսը

12. Ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

-Ի՞նչ ուժով պիտի հաղթես արաբներին, Մարզպետունի՛ իշխան. մենք կղզում ընդամենը հարյուր զիվոր ունենք,- հարցրեց թագուհին երկյուղած:

ա) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե նա ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:
բ) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե ինքը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:
գ) Թագուհին երկյուղած հարցրեց, թե Մարզպետունի իշխանը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:
դ) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե իրենք ինչ ուժով պիտի հաղթի արաբներին, նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

13. Տրված է համր բնագիր: Պատասխանների ո՞ր տարբերակում են ճիշտ նշված այն թվերը, որոնց տեղում նախադասության մեջ բութ պետք է լինի:

Երբ մղձավանջային գիշերն անցավ (1) հաջորդ օրը քերելով Փոքր Ասիայի (2) խութերով կտրտված ափերը (3) նավը մտնում էր նավահանգստից նավահանգիստ (4) Զմյուռնիա Բեյրութ Մուդրոս: Մի պայծառ առավոտ (5) դեռ արևը չծագած հեռու մշուշում (6) հորիզոնից այն կողմ երևաց Ալեքսանդրիան (7) Եգիպտոսի (8) վաղուց հանրահայտ դարձած հինավուրց քաղաքներից մեկը (9) լի պատմական հուշարձաններով որոնք առինքնող էին (10) հրաշալիքներով լեցուն ու բազմաոճ:

ա) 3, 4, 5, 6, 7, 8, 9
բ) 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9
գ) 2, 5, 6, 7, 9, 10
դ) 2, 4, 5, 6, 7, 9

14. Նախադասություններից քանիսո՞ւմ կա կետադրական սխալ:

ա) Մարդ պետք է ապրի ծառի օրենքներով. արմատով հողի խորքը ձգվի, սաղարթով՝տարածվի դեպի արևը:
բ) Ես ունեի մի երազ, որ այցելում էր քուն թե արթուն՝ տունը, մինչև առաստաղ, լցված էր գրքերով:
գ) Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր՝ ինչ է անելու, և շները չգիտեին՝ ինչ են անելու:
դ) Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով՝ չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:
ե) Սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա հետ էր ընկել և ործկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը:
զ) Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (Ավին ասել էր, որ անտառապահը հիվանդ է) նա գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

ա) երեքում
բ) ոչ մեկում
գ) հինգում
դ) մեկում

15. Ո՞ր պնդումը ճիշտ չէ բաղաձայնույթի վերաբերյալ:

ա) Բնորոշ է հրապարակախոսական ոճին:
բ) Հաջող կիրառության դեպքում նպաստում է բանաստեղծական պատկերի կառուցմանը:
գ) Ստեղծում է բարեհնչություն և նվագայնություն:
դ) Ստեղծվում է ոչ միայն նույն բաղաձայնի, այլև նման բաղաձայն հնչյունների կրկնությամբ:

16.Տվյալ պնդումներից քանի՞սն են ճիշտ:
ա) Գործառական ոճերը լինում են վեց տեսակի՝ առօրյա-խոսակցական, վարչական, գեղարվեստական, գիտական, պաշտոնական և հրապարակախոսական:
բ) Բաղաձայնույթը միայն նույն հնչյունի կրկնությունն է խոսքի որոշակի հատվածում:
գ) Բոլոր որոշիչները մակդիներ են, և բոլոր մակդիրները՝ որոշիչներ:
դ) Գիտական ոճը աչքի է ընկնում պատկերավորման-արտահայտչական միջոցների առատությամբ:
ե) Հայոց բանաստեղծության մեջ բաղաձայնույթը առաջին անգամ կիրառել է Գրիգոր Նարեկացին:

ա) բոլորը
բ) երեքը
գ) չորսը
դ) ոչմեկը

17.Նախադասությունների ո՞ր դասավորությունն է համապատասխանում շարադրանքի (տեքստի) քերականական և տրամաբանական ճիշտ կառուցվածքին:

ա) Դրա շնորհիվ մարդիկ գազի հոտը կարող են զգալ նույնիսկ չնչին քանակի դեպքում: Այս նախազգուշական միջոցը հնարավորություն է տալիս անմիջապես զգալ գազի առկայությունը բնակարանում:
բ) Բնական գազը, որ որպես վառելիք օգտագործվում է կենցաղում, չունի ո՛չ հոտ, ո՛չ գույն: Այդ պատճառով շատ դժվար է միանգամից «նկատել» կամ զգալ գազի արտահոսքը:
գ) Գազ ըկարող է առաջացնել նաև թունավորում: Գազի արտահոսքը բնակարանում «նկատելու» նպատակով գազաբաշխման կայաններում գազը նախապես խառնում են սուր, տհաճ հոտ ունեցող նյութի հետ:
դ) Արտահոսքի ժամանակ դիֆուզիայի հետևանքով գազը տարածվում է ամբողջ բնակարանում: Գազի և օդի քանակների որոշակի հարաբերակցության դեպքում, երբ բնակարանը բոլոր կողմերից փակ է (հատկապես ձմռանը), գոյանում է խառնուրդ, որը կարող է պայթել, օրինակ, վառվող լուցկուց:

ա) 4, 1, 2, 3
բ) 3, 1, 4, 2
գ) 2. 4, 3, 1
դ) 2, 3, 1, 4

18.Ո՞ր նախադասությունը իմաստով չի հակասում տրված նախադասությանը:

Փայտփորիկը, ծակելով ծառի կեղևը, ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց ձայնի արագությունը մոտ երկու անգամ գերազանցող այդ արագությունը ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը և կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:

ա) Երբ փայտփորիկը ծակում է ծառի կեղևը, յուրաքանչյուր հարվածով կտուցն առաջ է մղում ձայնի արագությունը կրկնակի գերազանցող 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց վերջինս ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը դեպի կտուցը շարժվում է միայն ուղիղ գծով:
բ) Ծակելով ծառի կեղևը` փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է մղում մոտավորապես 555 մետր-վայրկյան արագությամբ (դա մոտ երկու անգամ գերազանցում է ձայնի արագությունը), սակայն այդ արագությունը ոչ միայն ուղեղի ցնցում, այլև գլխացավ չի առաջացնում, որովհետև փայտփորիկի գանգը շարժվում է խիստ ուղիղ գծով:
գ) Ծառի կեղևը ծակելու ժամանակ փայտփորիկը ամեն հարվածով կտուցը տանում է առաջ ձայնի արագությունից երկու անգամ արագ` 555 մետր-վայրկյան արագությամբ, բայց նման արագությունը չի առաջացնում ո՛չ ուղեղի ցնցում, ո՛չ գլխացավ, քանի որ միանգամայն ուղիղ գծով են ընթանում գլուխը և կտուցը:
դ) Ծառի կեղևը ծակելով` փայտփորիկը ամեն մի հարվածով կտուցն առաջ է շարժում ձայնի արագությամբ, բայց մոտ 555 մետր-վայրկյան այդարագությունը նրան ուղեղի ցնցում ու գլխացավ չի պատճառում, քանի որ փայտփորիկի գանգն ու կտուցը շարժվում են խիստ ուղիղ գծով:

19. Ո՞ր պնդումը ճիշտ չէ Խ. Աբովյանի «ՎերքՀայաստանի» վեպի «Հառաջաբանի» վերաբերյալ:

ա) Աբովյանը խոսում է նոր` աշխարհաբար լեզվով գրելու անհրաժեշտության մասին:
բ) Աբովյանը խոսում է ժողովրդին հոգեհարազատ թեմաներով գրելու անհրաժեշտության մասին:
գ) Աբովյանը կարծում է, որ մեր ազգը ուսումնասեր չէ, և կարդալը նրա համար արժեք չունի:
դ) Աբովյանը բարձր է գնահատում գրաբարը` իբրև կատարյալ և անթերի լեզու:

20.Նշված պնդումներից քանի՞սն են սխալ:
ա) Հայրեն կոչվող ոտանավորի չափը մեր քերթության մեջ առաջին անգամ գործածել է Գրիգոր Նարեկացին, իսկ ավելի ուշ այդ չափով ստեղծագործել են նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Նահապետ Քուչակը և ուրիշներ:
բ) Գ. Զոհրապը գրել է վեպ և նորավեպեր:
գ) Հ. Թումանյանի «ՔաջՆազարը» հեքիաթ է, իսկ Դ. Դեմիրճյանի համանուն ստեղծագործությունը` պատմվածք:
դ) Լևոն Շանթը գրել է միայն դրամաներ:
ե) Վ. Տերյանը գրել է սոնետներ, տրիոլետներ, գազելներ և չափածո նովելներ:
զ)Հ. Սահյանի «Ինչո՞ւ հիշեցրի» ստեղծագործությունը բանաստեղծություն է, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը»` դիցապատմական ողբերգություն, իսկ Հ. Շիրազի «Բիբլիականը» և Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը»` պոեմներ:

ա) երկուսը
բ) երեքը
գ) բոլորը
դ) ոչ մեկը

No comments:

Post a Comment