Pages

Sunday, October 12, 2014

Իտալիայի տնտեսական աշխարհագրությունը

                             
Կոնկրետ երկրի օրինակով բացահայտել երկրի տնտեսության վրա ազդող բնական և հասակարական գործոնների դերը:

 Իտալիայի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7, 5 հզ. կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները։ Կան գործող և հանգած հրաբուխներ, լավային դաշտեր։ Այն գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա:Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ Էտնա, Ստրոմբոլի, Վուլկանո։ Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Հյուսիս-արևմուտքում Իտալիան սահմանակից է Ֆրանսիային, հյուսիսում` Շվեյցարիային և Ավստրիային, իսկ հյուսիս-արևելքում` Սլովենիային: Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը։ Երկրաբանական կառուցվածքով Իտալիան պատկանում է Ալպյան գեոսինկլինալային մարզին։
 Նրա համար իր աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է, որովհետև ինչպես նշեցի նա ելք ունի համաշխարհային օվկիանոս, ինչպես նաև օգտվում է ամենաէժան տրանսպորտից՝ նավից, գտնվում է նավթագազային ավազանի վրա:
 Կլիման միջերկրածովյան է, լեռնային, խոնավ մերձարևադարձային: Ի՞նչն է հատուկ այսպիսի կլիմային. շոգ կամ տաք ամառները, մեղմ ձմեռները, ինչպես նաև վերընթաց գոտիականությունը։ Տեղումների տարեկան քանակն Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ։ Հենց այս գործոններից էլ կախված՝ գյուղատնտեսության մեջ գերիշխող է երկրագործությունը: Այստեղ աճում են խաղող, եգիպտացորեն, հացահատիկային բույսեր, բրինձ, շաքարի ճակնդեղ, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ և այլն: Արտահանում է գինի, ցիտրուսներ, բանջարեղեն, սննդային զանազան ապրանքներ: Իտալիան բարենպաստ չէ խոշոր եղջերապահության համար, հետևաբար այստեղ տարածված է մանր եղջերապահությունը: Գյուղատնտեսության խթան է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Իտալիայի բնակչության 25%-ը բնակվում են գյուղերում: Նվազ նշանակություն ունի ձկնորսությունը: Անհրաժեշտ է նշել նաև այն փաստը, որ Իտալիան <<Մեծ ութնյակի>> առաջատար պետություններից է: Բացի այդ արտահանումների արժեքը կազմում է 100 մլրդ. դոլլարից ավել:
 Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք: Այստեղ ծնվել, ապրել կամ աշխատել են Իտալիային համաշխարհային հռչակ բերած նկարիչ Ջոտտոն, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին, բանաստեղծներ Դանթեն ու Պետրարկան, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը:
 Իտալիան Եվրամիության անդամ է: Եվրամիությունը ընդհանուր շահերով միավորված 15 անդամ երկրների քաղաքական կազմակերպություն է: Սկզբում Բելգիան, Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան,Իտալիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները ստեղծեցին ածխի և պողպատի եվրոպական միավորումը՝նպատակ ունենալով առևտրի հարցերում համագործակցելու միջոցով ապահովել խաղաղություն: 1957.թ-ին այդ նույն երկրները ստեղծեցին Եվրոպական տնտեսական համագործակցություն  կամ Ընդհանուր շուկա միջազգային կազմակերպությունը: Եվ այսպիսով արդի աշխարհի քիմիական արդյունաբերության 29%-ը բաժին է ընկնում Եվրոմիությանը: Եվրոմիությունը արտադրում է ազոտական պարարտանյութեր, սինթետիկ կաուչուկ, օճառ, պլաստմաս և այլն: Իսկ սննդի արդյունաբերության մեջ արտադրում է մսի պահածոներ, կաթի փոշի և սերուցք, սառեցրած ձուկ, ցորենի ալյուր և այլն: Իսկ ընդհանրապես Իտալիայում մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ում կազմում է 15-20%: Իտալիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է Իտալիայի համար:  Իտալիայում արդյունաբերության զարգացած ճյուղը մեքենաշինությունն է: Իտալիան արտադրում է ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, նավեր, օդանավեր, տրակտորներ, էլեկտրատեխնիկական զանազան ապրանքներ և այլն: Նշանավոր քաղաքներից է նաև Իտալիայի երկրորդ արդյունաբերական քաղաք Տուրինը. այստեղ է գտնվում աշխարհում 15-րդ, իսկ Իտալիայում՝ 2-րդ «ՖԻԱՏ» ավտոմոբիլային կոնցեռնի գլխամասային գործարանը: Իտալիան արտադրում է նաև օծանելիք, կոշիկ և այլն: Իտալիան՝ կախված աշխարհագրական դիրքից, գտնվում է նավթագազային ավազանի վրա: Աղքատ է ածխից, երկաթի հանքաքարից, իսկ հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով և այլն: Գազը կազմում է աշխարհում վառելիքի արտադրության 5%-ը: Իտալիայում գտնվում են 5 ատոմային էլեկտրոկայաններ: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկները: Էլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը: Իսկ ինչ վերաբերվում է մետալուրգիային, ապա արտադրում է թուջ,պողպատ,նիկել: Ինչպես նաև քիչ քանակությամբ ալյումին, պղինձ և շատ քիչ քանակությամբ ցինկ:
 Այնուամենայնիվ Իտալիայի տնտեսության առաջատար ճյուղը սպասարկման ոլորտն է, մասնավորապես տուրիզմը: Տարեկան Իտալիա են այցելում 35 մլն. զբոսաշրջիկներ: Իհարկե այս մեծ թիվը կապված է Իտալիայի մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ հետ: Այստեղ է գտնվում կաթոլիկների առաջնորդ Հռոմի պապի նստավայրը՝ Վատիկանը: Իտալիան քաղաքակրթության այն օջախներից է, որտեղ ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել, քան Եվրոպայի որևէ այլ երկրում: Առնո գետի ափին է գտնվում Պիզա քաղաքը, որը հայտնի է իր ճարտարապետությամբ: Առնո գետի ափերին է փռված նաև երկրի հնագույն և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ֆլորենցիան: Վերածննդի դարաշրջանում այս քաղաքը արվեստի և գիտության կենտրոն էր: Այստեղ են գտնվում Կոլիզեումը և շատ ուրիշ հրաշալիքներ…

No comments:

Post a Comment