Pages

Friday, November 21, 2014

Գրիգոր Զոհրապ - Այինկա

 Գրիգոր  Զոհրապը արևմտահայ լավագույն գրողներից է, նորավեպի «արքան», որը տեսավ և մեծ վարպետությամբ ցույց տվեց հայ մարդու դրությունը, նրա կախվածությունը և իրավազրկոթյունը, անհատի միջոցով ցույց տվեց տիրապետող կարգերը ամբողջ էությամբ, դրամի անողոք ազդեցությունը։
 Քննելով մարդու ներքնաշխարհը, Զոհրապը նրբորեն ցույց է տվել նրա հոգեկան ապրումների ընթացքը հատկապես սիրային իրավիճակում։ Բարոյական խնդիրների քննության միջոցով նա դրսևորում է հակակրանք քաղքենիության նկատմամբ և գովերգում անձնազոհությունը։ Ունի բազմաթիվ սիրային նովելներ ․․․ որոնցից է նաև «Այինկան»։ Հակոբոս ու Սահակ եղբայրները և Պերճուհին նովելի հերոսներն են։ Նրանք բոլորն էլ ունենում են անձնական խոր դրամա: Երկու եղբայրների մեջ Հակոբոսը «այինկաճիներու մեծը՝անդրանիկն էր․ սևաչվի, սևահեր, երիտասարդ․․․ », իր շրջապատում բոլորը ճանաչում են, սիրում եւ հարգում։  Նրա սուրը երբեք անտեղի չի շողացել։ Ահա տասը տարուց ի վեր Հակոբոսը «այինկաճիներու» առաջնորդն էր և ղեկավարը, միշտ պատվով է առաջ տարել իր գործը։ Երբեք վստահված ապրանքը չի կորցրել կամ փչացրել։ Հակոբոսը այնպիսի ժամանակ էր տուն գալիս և այնպիսի տեղերով, որ հարազատ եղբայրն անգամ չէր իմանում։ Եղբայրը՝ Սահակը, «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիք մը»։ Տարօրինակ  դրամա է տեղի ունենում այս հերոսների միջև։ Պերճուհին սկզբում սիրել է փոքր եղբորը՝ Սահակին։ Բայց քանի որ Սահակը կտրվել է գյուղացիներից և ծառայության անցել ոստկանությունու, Պերճուհին էլ կտրվում է նրանից, քանի որ ինքն էլ այինկաճիի աղջիկ էր։ Պերճուհին դառնում է Հակոբոսի՝ այինկաճիներու խիզախ առաջնորդի նշանածը։ Եղբայրը եղբոր դեմ։
 Սակայն իսկական սերը չի մեռնում, չի ջնջվում մարդու հոգուց․․․ Պերճուհու մեջ կրկին անգամ սկսվոււմ է վառվել նախկին, մոխրով ծածկված զգացմունքը։ Սահակի և Պերճուհու երկխոսությունից երևում է իսկական սիրո առողջ զգացումը։ Ճշմարիտ սիրողը՝ Սահակը, պատրաստ է անձնազոհության, քանի որ նրա սերը ամուր է, հզոր ու անկեղծ։ Այս ամենից հետո սերը հաղթում է Պերճուհու հոգում, սիրածի  ջերմ խոսքը, արցունքները արթնացնում են նրա մեջ անցած-գնացած լավ օրերի հիշողությունները․․․
 «Հիմա դեպի լեռը կերթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որ եղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցությունեն վերածարծված իր սերը կը զարհուրեցներ զինքը» այսպես վերացված աշխարհից Սահակը կգնար․․․գնաց․․․Հանդիպեց․․․ Քայլում է Հակոբոսը, որպես առաջնորդ, քայլում քարավանի առաջից, լուսնի լույսի տակ և տագնապում այն մտքից, որ կարող է  հանդիպել եղբորը․․․ իր հարազատ և սիրելի եղբորը․․․ Այդ միտքը կլցներ Հակոբոսի սիրտը, շնչահեղձ կաներ նրան․․․ Թողնել այս կյանքը, այս վտանգի արհեստը։ Սա շատ բնական է և մարդկային, չ՞է որ Սահակը իր հարազատ եղբայրն է, իր արյունակիցը․․․
 Մի՞թե Սահակը կարող է ապրել սիրած կնոջ, եղբոր նշանածի հետ միևնույն տանը։ Սիրո մեջ նա չի զգում խոսքերը, չի լսում իրեն ուղղված խոսքերը։ Հանդիպում են երկու եղբայրները իրար․ Հակոբոսը՝ այինկաճիներու հետ, Սահակը՝ ոստիկանների։ Կորցրած սիրո պատճառով նա կորցնում է նաև կյանքի նպատակը՝ եղբորը։ 
 Եւ ինչպես բոլոր  պատմություններում, այնպես էլ այստեղ այն ունենում է կտրուկ վերջ։ Սահակի ընտանիքի թոշակը ստանում է Հակոբոսը, մայրը Սահակի պատճառով մեռնում է, Պերճուհին էլ նշանը ետ է տալիս։ Միշտ սև շորերով էր
 Սերը հաղթում է, և Պերճուհին Սահակի մահից հետո գտնվում է ծանր ապրումների մեջ, կյանքը կորցնում է իր հաճույքները։
 Այստեղ իշխող ճշմարիտը զգացմնունքն է և ոչ թե փողը․․․․․․առուծախը․․․․․․

No comments:

Post a Comment