Pages

Friday, November 21, 2014

Գրիգոր Զոհրապ - Ճիտին պարտքը


 Գրիգոր  Զոհրապը արևմտահայ լավագույն գրողներից է, ով նովելը հասցրեց կատարելագործության, որը ցույց տվեց արևմտահայ կյանքը իր բոլոր կողմերով։ Նրա նովելները ցույց են տալիս հայ մարդու  դրությունը՝ իրավազրկությունը, կախյալությունը, անելանելի վիճակը։
 Լավագույն նովելներից է «Ճիտին պարտքը»։ Հերոսը՝ ծերունի Հուսեփ աղան է, ով միջակ հասակով, ալեվորված մեկն էր, որ ապրում էր վաճառականի ու խանութպանի եկամուտով։ Հուսեփ աղան սնանկացել է, ժամանակաշրջանը, սոցիալական դրությունը նրան թույլ չեն տալիս, գոնե, հոգալու իր ամեն օրիա կյանքը, երկու աղջիկների ապրուստը։ Ամեն օր դուրս գալով տնից անհույս, նա իր հետ տանում էր անմբան ընկերոջը՝ պայուսակին․ «սև կաշիե  մեծ պայուսակ մըն էր, զոր իրիկուն ձեռքը բռնած կերթար փողոցներեն։ Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշվե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կը տաներ, կամ պտուղը երկու փոքրիկ զավակներուն․․․»։
 Պայուսակը լինելով Հուսեփ աղայի անբաժան ընկերը նաև նրա անվերջհոգսերի ընկերն էր, այդ հոգսերի խորհրդանիշը, գոյության պայքարի խորհրդանիշը, գոյության պայքարի խորհրդանիշը․ «Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը...»: Համեմատելով այն «ծակ տակառի» հետ, հեղինակը ցանկացել է ցույց տալ մշտական նյութական կարիքները և զրկանքները։  Հավիտյան կարիքը երեսուն տարի շարունակ իշխել է Հուսեփ աղայի վրա։ Երեսուն տարի շարունակ նա չի կարողացել լցնել իր  պայուսակը, իր հույսը։ Իր տիրոջ նման այդ պայուսակը ունեցել է և՛ լավ, և՛ վատ տեր, որի մեջ էլ եղել են։
  Գալիս է վատթարագույնը: Սոված աղջիկները սպասում են տանը, սակայն Հուսեփ աղան փող չունի, որ որևէ բան առնի: Ծախելով իր տան բոլոր իրերը, գնում է Պոլիս: Չկարողանալով ոչինչ առնել, Հուսեփ աղան չի կարողանում վերադառնալ տուն, իսկ դրսում սպասում է հիասթափությունը, որն այդպիսի մարդկանց միշտ էլ գտնում է: Գրողի նուրբ հոգեբանությունը կարողանում է բացատրել հերոսի ներքինը, ցույց տալ պատճառները և նրա ապրումների ներքին ընթացքը: Հուսահատված և հիասթափված մի ժամանակվա աղան, թափառում է փողոցներում, նայում խանութներից ներս: 
 Այս ամենը հանհեցրեց նրան, որ այլևս Հուսեփ աղան չի կարողանում պայքարել կյանքի դաժան արհավիրքների դեմ և դիմում է ինքնասպանության:

No comments:

Post a Comment