Pages

Friday, November 21, 2014

Գրիգոր Զոհրապ։- Հարցաշար

1) Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչն է Գրիգոր Զոհրապը։

1) կլասիցիզմի
2) ռոմատիզմի 
3) ռեալիզմի
4) սիմվոլիզմի

2) Ո՞րը Գրիգոր Զոհրապի նորավեպերի ժողովածուներից չէ։

1) «Խղճմտանքի ձայներ»
2) «ՄԵր թաղը»
3) «Կյանքը ինչպես որ է»
4) «Լուռ ցավեր»

3) Ինո՞ւ էր Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի համանուն հերոսը գողությամբ զբաղվում։

1) սիրած աղջկա՝ Վասիլիկի քմահաճույքներին գոհացում տալու համար
2) դժվար փորձությունները հաղթահարելու իր բուռն ցանկությունը բավարարելու համար
3) համաքաղաքացիներից վրեժ լուծելու համար
4) ապրուստի միջոց հայթայթելու նպատակով
4) Գրիգոր Զոհրապի ո՞ր հերոսի մասին է տրված խոսքը․

«Կը բավեր, որ ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար»։

1) Սահակի
2) Մարտիրոսի
3) Զաբուղոնի
4) Հուսեփի

5) Ինչպե՞ս է Գրիգոր Զոհրապի  «Զաբուղոն» նորավեպի նույնանուն հերոսը բանտ ընկնում։

1) Նրան մատնում է իր սիրած աղջիկը։
2) Բռնվում է մեծ գողության մեջ։
3) Սպանում է սիրած աղջկա հետ կապված տղային։
4) Կռվի է բռնվում ոստիկանության հետ։

6) Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպում Զաբուղոնը, տեսնելով իր սիրած աղջկան ուրիշ երիտասարդի հետ, չի սպանում վերջինիս, որովհետև`

1) խղճում է Վասիլիկին։
2) նրան արժանի չի համարում իր վրեժին։
3) զգում է, որ այդպիսով չի կարող վերադարփնել իր սիրած աղջկան։
4) ափսոսում է  իր՝ դժվարությամբ ձեռք բերված ազատությունը։

7) Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է տրված հատվածը։

«Ո՞վ էր տերը այս երկունքին մեջ, երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթե շրջապտույտ օղակներով զենքը կը պաշարեր, այս մարդը կը հասկանար, որ այս անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ»։

1) «Զաբուղոն»
2) «Այրին»
3) «Այինկա»
4) «Ճիտին պարտքը»

8) Ինչո՞վ է ավարտվում Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։

1) Հուսեփ աղան մի օր դուրս է գալիս տնից և անհետանում քաղաքից՝ աղջիկներին թողնելով ծայրահեղ աղքատության մեջ։
2) Երկար ժամանակ գործ չգտնելուց հետո վերջապես հաջող առևտրական գործարք կնքած Հուսեփ աղան տուն վերադառնալիս հանկարծամահ է լինում։
3) Հուսահատության ծայրակետին հասած Հուսեփ աղան, քարերով լցնելով պայուսակը, կապում է վզից և կամրջից նետվում ջուրը։
4) Երբ որոշ չափով շտկվել էր ընտանիքի նյութական վիճակը, մահանում է աղայի կինը։ 

9) Գրիգոր Զոհրապի ո՞ր հերոսուհին է նորավեպի ավարտին դառնում «...սևեր հագնող աղջիկ մը, որ չամուսնանար»։

1) Վասիլիկը
2) Տիգրանուհին 
3) Պերճուհին
4) Զարդարը

10) Նշվածներից ո՞վ Գրիգոր Զոհրապի որ նորավեպի հերոսներից է։

ա․ Հուսեփ աղա                                                 1) «Այինկա»
բ․ Հակոբոս                                                          2) «Զաբուղոն»
գ․ Զարդար                                                          3) «Ճիտին պարտքը»
դ․ Վասիլիկ                                                         4) «Այրին»

1) ա-1, բ-3, գ-4, դ-2
2) ա-1, բ-4, գ-3, դ-2 
3) ա-3, բ-1, գ-4, դ-2
4) ա-3, բ-4, գ-1, դ-2

11) Ո՞ր տարբերակի բոլոր պատասխաններն են ճիշտ նշում, թե բնագրային հատվածներից որը Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է։

1)«Կը սիրե՞ր արդյոք այն երիտասարդը, որ իր ամուսինը եղած էր․ այն կույր ու անտրտունջ հնազանդության մեջ, որ հայուհիներու բոլոր կյանքը կը կազմե այդ կողմերը, ո՛չ խորհելու և ո՛ր զգալու տեղի մնացած է․․․»
2) « Այս զավակները՝ իր բոլոր երջանկությունը, հիմա կը ճնշեին զինքը իրենց 14-15 տարո աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կերևար իր հայրական աչքին։ Հանցավորի պես կը մտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներու առջև․․․ »
3) «Հոս՝ քարահատակ ճամփուն վրա, ձիերու շարք  մը կը քալե հազիվ լսելի ոտնաձայնով մը, որ պայտերուն վրա փաթթված չուխայի կտորներով կը մեղմանա, ամբողջ կարավան մը ծխախոտ փոխադրող շրջակա գեղերեն, ու տասնի չափ տղաք կու գան քովեն հետիոտն, հրացանը ուսերնուն կախած, ատրճանակը մեջքերնին»։
4) «Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։ Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ՝ աստղերը ունենալով իրենց վկա, և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը»։

ա․«Այինկա»
բ․ «Զաբուղոն»
գ․ «Այրին»
դ․ «Ճիտին պարտքը»

1) 1-գ, 2-դ, 3-բ, 4-ա
2) 1-գ, 2-դ, 3-ա, 4-բ
3) 1-ա, 2-գ, 3-բ, 4-դ
4) 1-բ, 2-դ, 3-բ, 4-գ

12) Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է տրված հատվածը։

«... Եթե գիտնայիր, որ մեկ խոսքովդ սիրտս կը բանամ աս դանակով․ իմ սերս ամուր է սա երկաթին պես, քուկդ․․․ծառի մը ոստին պես ամեն դի կծռի․․․»։

1)«Զաբուղոն»
2)«Երջանիկ մահը»
3)«Այինկա»
4)«Փոստալ»

13) Ինչո՞ւ է Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի նույնանուն հերոսը բանտից փախչելուց հետո կրկին բանտ վերադառնում։

1) Ազատության մեջ ապրելը նրա համար դառնում է անիմաստ։
2) Իմանում է, որ ոստիկանները իր տունը բռնագրավել են։
3) Ցանկանում է վրեժ լուծել սիրած աղջկանից։
4) Ցանկանում է շարժել սիրած աղջկա գութը։

14) Ստեղծագործություններից քանիսի՞ հեղինակն է Գրիգոր Զոհրապը։

«Այինկա», «Այրին», «Պաղտասար աղբար», «Փաստալ», «Ավելորդը», «Արտիստը», «Զաբուղոն», «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ», «Երջանիկ մահը», «Ճիտին պարտքը»։

1) վեցի
2) յոթի
3) ութի
4) հինգի

15) Ո՞վ է Գրիգոր Զոհրապի «Այինկա» նորավեպի հերոսուհին։

1) Տիգրանուհին
2)  Պերճուհին
3) Զարդարը
4) Վասիլիկը

16) Ո՞ր շարքում Գրգոր Զոհրապի «Այինկա» նորավեպի հերոսներից չկա։

1) Սահակ, Զարդար, Սրաֆիոն Գասպարիչ
2) Պերճուհին, Մարտիրոս, Սմբատ
3) Հուսեփ աղա, Սուրբիկ հանըմ, Հաճի տյուրիկ
4) Հակոբոս, Տիգրանուհի, Վասիլիկ

17) Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է տրված հատվածը։

«Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մըտնելե չեն ագիլեր զինքը․ բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կսպրռդի կարծես, անշշուկ ստվերի մը պես»։
  
1) «Զաբուղոն»
2) «Այինկա»
3) «Ճիտին պարտքը»
4) «Փոստալ»

18) Տրվածներից ո՞րը չի համապատասխանում Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպի սյուժեին։

1) Զաբուղոն և Վասիլիկը եկեղեցում ամուսնանում են։
2) Զաբուղոն կարողանում է մեծ դժվարությամբ փախչել բանտից։
3) Վասիլիկը դավաճանում է սիրած տղային։
4) Զաբուղոն  բանտից փաղչելուց հետո կրկին բանտ է գնում։

19) Ո՞ր շարքի ժողովածուներից ոչ մեկը Գրիգոր Զոհրապնը չէ։

1) «Երկիր Նաիրի», «Ծիածան», «Խղճմտանքի ձայներ», «Ցեղին սիրտը»
2) «Նոր տաղեր», «Հեթանոս երգեր», «Մթնշաղի անուրջներ», «Մեր թաղը»
3) «Վերադարձ», «Տաղարան», «Կյանքը ինչպես որ է», «Հացին երգը»
4) «Սարսուռներ», «Լուռ ցավեր», «Ոսկի հեքիաթ», «Եղիցի լույս»

20) Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է տրված հատվածը։

«Առտուն կանուխ կ՛եկկեր, իր այրի կնոջ արդուզարդը կ՛ըլներ, լուրջ ու հանդիսավոր արդուզարդ մը, ու ճամփա կ՛իյնար դեպի գերեզմանատունը, պզտիկ տապանին քով չոքած՝ երկար բարակ ու ցած ձայնով կխոսեր իր զավկին հետ, անոր մանուկի բարբառովը»։

1) «Ճիտին պարտքը»
2) «Այինկա»
3) «Փոստալ»
4) «Այրին»

21) Տրվածներից ո՞րը չ համապատասխանում Գրիգոր Զոհրապի «Այրին» նորավեպին։

1) Զարդարը մինչև վերջ ել դեռևս սպասում էր ամուսնու վերադարձին։
2) Մարտիրոսը մոռանում է իր ընտանիքը՝ ամուսնանալով սպասուհու հետ։
3) Մարտիրոսի՝ տուն չվերադառնալու համար նրա ծնողները մեղադրում էին Զարդարին։
4) Մարտիրոսը Պոլսից պարբերաբար նամակներ ու դրամ էր ուղարկում ընտանիքին։

22) Գրիգոր Զոհրապի ո՞ր հերոսուհին է անվերջ ու համբերատար սպասում պանդտխտության մեկնած ամուսնուն։ 

1) Վասիլիկը
2) Տիգրանուհին
3) Պերճուհին
4) Զարդարը

23) Գրիգոր Զոհրապի ո՞ր հերոսի մասին է տրված խոսքը․

«Պարտիզակցի սպասուհի մը՝ վերջին մնացորդ իր նախկին հարաբերություններուն, ավելցուցած բոլոր ստակը, իր չորս հազար դրուշը կուտար իրեն, եթե զինքը կնության առներ»։

1) Սահակի
2) Մարտիրոսի
3) Զաբուղոնի
4) Հուսեփի

24) Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեպից է տրված հատվածը։

«Գիտեր, ստույգ գիտեր ալ, որ ամուսինը չպիտի գար․ բայց իրիկունը, առանց ուզելու, քայլերը կ՛առաջնորդեին զինքը այն արտը, ուրկե վերջին անգամ տեսած ու Պոլիս ճամփած էր իր երիտասարդ էրիկը»։

1)«Երջանիկ մահը»
2)«Ճիտին պարտքը»
3)«Փոստալ»
4)«Այրին»

25) Տրվածներից ո՞րն է համապատասխանում Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նորավեպին։

1) Առևտրի միջնորդ դարձած Հուսեփ աղան, մի քանի հաջող գործարք կնքելով, կարգավորում է իր նյութական վիճակը։
2) Հուսեփ աղայի աղջիկները, իմանալով հոր պարտքերի մասին, դադարում են նրան անընդհատ պահանջներ ներկայացնելուց։
3) Հուսեփ աղայի նախկին գործընկերններից մեկը նրան առևտրական հաջող գործարք է առաջարկում։
4) Հուսեփ աղայից նրա բոլոր ծանոթները երես են թեքում, և նրան բարևում է միայն իրենից դժբախտ մի ծերունի։

26) Գրիգոր Զոհրապի ո՞ր նորավեվեպից է տրված հատվածը։

 «Իր կյանքին անբաժան ընկերն էր տոկուն կաշեին պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքրիկ զավակներուն, որոնք դրան առջևեն կբոլորեին խոստումնալից ու խոտմնապահ այս պայուսակին շուրջը»։

1)«Փոստալ»
2)«Այրին»
3)«Այինկա»
4)«Ճիտին պարտքը»

No comments:

Post a Comment