1) Ո՞ր նախադասություննն է արևելահայերենով:
1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվա թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել:
18) Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:
1) Մեղք իմ բազում են յոյժ,
1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվա թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել:
●2) Հեռվից մշուշի մեջ Մասիսն ինձ երևաց. Իբր ժպտում էր հայրաբար, կանչում էր տուն:
3) Ի՞նչ ընելու է ուրեմն, թո՞ղ տալու է, որ բարի մարդերն առանց հիշատակի անցնին երթան:
4) Թերևս հարցնողներ գտնվին, թե այս մարդն եթե այս չափ գործունյա է, հիմա ինչո՞ւ չգործեր:
2) Ո՞ ր նախադասությունն է գրաբարով:
1) Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, լեզուս իմ հանց պըտուղ կու տայ:
1) Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, լեզուս իմ հանց պըտուղ կու տայ:
2) Տասնչորս ավուր լուսնին կը նմաներ, որ յոթ սարի ետևեն կը էլներ:
●3) Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմն արեգականն:
4) Նա կհիշեցնե այն չքաղված խաղողի հատիկը, որ կեցած տեղը, բիրտ հպումներ հեռու թոռմելով, ավելի ևս կքաղցրանա:
3) Ո՞ ր նախադասությունը գրաբարով չէ:
1) Ապա տայր հրաման Շապուհ արքա Պարսից բերել շղթայս և արկանել ի պարանոցն Արշակայն:
3) Ո՞ ր նախադասությունը գրաբարով չէ:
1) Ապա տայր հրաման Շապուհ արքա Պարսից բերել շղթայս և արկանել ի պարանոցն Արշակայն:
●2) Տեր արքա, ավելի կմեղանչես, երբ գահտ թափուր թողուս, որուն վրա միշտ հառած են Պարսկաստանի արյունռուշտ աչքերը:
3) Ետ այսօրիկ ապաստամբեաց ի թագավորին հայոց և ձեռին իշխանութեանն տանն հայոց թագավորին:
4) Եթող զարքայն Հայոց Սաղամուտ տէր Անձտեանց, և ընդ նմին իշխանն Մեծի Ծոփաց:
4) Ո՞ր նախադասությունն է արևմտահայերենով:
4) Ո՞ր նախադասությունն է արևմտահայերենով:
●1) Մեծ պատահարները զիս անտարբեր կը թողուն, բայց մանր դեպքերը ` չնչին ուրիշների աչքին, լուրջ խորհրդածություններու նյութ են ինձի:
2) Եթե հույս ունինք ապագայի վերա, նորա երևեցուցիչը դուք եք, ձեզանից կախվում է ազգի ապագան և ձեր վերա է միակ հույսը:
3) Եվ շա~տ ցավեցոյց զմէջք փափուկ օրիորդին` Արագ հասուցանելով ի բանակն իւր:
4) Էն լեզվներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործերքը, նրանց արածներն ու ասածները:
5) Ո՞ր հատվածը արևմտահայերենով չէ:
1) Ձեռք վերցուցինք աստղերուն,
Սեր ուխտեցինք իրարուն,
Դողդըղացին աստղերն ալ
Մեր երդումեն ահարկու:
2) Ու գեթ ցոլքը մը տայի ոսկի իմ հուրես
Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար:
3) Եվ ահա բարեբեր ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ
Մեր պարտեզի ծառերեն դեպի հողը և դեպի զիս կընծայեր....
●4) Եթէ դու յորս հեծցիս
Յազատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
Յազատն ի վեր ի Մասիս...
1) Ձեռք վերցուցինք աստղերուն,
Սեր ուխտեցինք իրարուն,
Դողդըղացին աստղերն ալ
Մեր երդումեն ահարկու:
2) Ու գեթ ցոլքը մը տայի ոսկի իմ հուրես
Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար:
3) Եվ ահա բարեբեր ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ
Մեր պարտեզի ծառերեն դեպի հողը և դեպի զիս կընծայեր....
●4) Եթէ դու յորս հեծցիս
Յազատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
Յազատն ի վեր ի Մասիս...
6) Ո ՞ր հատվածն է միջին հայերենով:
1) -Արա'քս, ինչո՞ւ ձըկանց հետ
1) -Արա'քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
●2) Մեծցայ, սիրու տէր եղայ,
երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի'ք, ձեր արև~ն ասեմ,
որ սիրուն քարըն չի դիմնայ...
3) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին
Քաղցրերգանայր տաւիղն...
4) Ո'հ իմ իմ սիրտը կտրատվում է`
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
7) Ո՞ր նախադասությունն է գրաբարով:
1) Դըռանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր, Լուր կուզեմ վրադ ամեն կռունկե` որ կանցնի:
7) Ո՞ր նախադասությունն է գրաբարով:
1) Դըռանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր, Լուր կուզեմ վրադ ամեն կռունկե` որ կանցնի:
2) Զիմ եարն ամանաթ կուտամ. ի վարդին մէջն պահեցէք. Թէ երթամ ու շուտով դառնամ, զամանաթս ի տէ'ր հասուցեք...
●3) Ընդ եղեգան փող ծու'խ ելանէր, Եւ ի բոցույն վազէր խարտեաշ պատանեկիկ...
4) Դու տեր համորեն երկնի և երկրի, Իսկ ես չեմ իշխու, շնչիս ու հոգուս...
8)Ո՞ր նախադասությունն է գրաբարով։
1) Գազան, անասուն ու հաւ գեմ ունն իիւրեանց տուն ու բուն․ ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկուն։
2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում։
3) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո~հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ։
●4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնն այն ծաղկին․ երփին երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին;
9) Ո՞ր հայերենով է հետևյալ հատվածը։
Գեղեցիկ պատմուճանան զարդարեալ էր,
ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ,
ի յորդան է ոսկեշողեր գոյնն։
○1) գրաբարով
2)արևմտահեյերենով
3)միջին հայերենով
4)աշխարհաբար
10) Պնդումներից ո՞րն է սխալ։
●1) 19-րդ դարի սկզբին գրաբարը վերջնականապես դադարում է գործածվելուց, և աշխարհաբարը դառնում է միակ գործածական լեզուն։
2) Արևմտահայ և արևելահայ գրական լեզուները ձևավորվել են բարբառային տարբեր հիմքերի վրա։
3) Բարբառները ունեն հնչյունական, բառային և քերականական տարբերություններ։
4) Հայերենը ցեղակից է հնդկերենին, պարսկերենին, հունարենին, սլավոնական լեզուներին։
11) Ո՞ր բարբառի հիմքի վրա է ձևավորվել գրական արևելահերենը։
1) Պոլսի
●2) Արարատյան
3) Կարնո
4) Գորիսի
12) Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը
1)Չին-տիբեթական
2)Հնդեվրոպական
3)Իբերո-կովկասյան
4)Ուգրո-ֆիննական
13) Տրված լեզուներից քանի՞սն են իրսր ցեղակից.
հունարեն, անգլերեն, իսպաներեն, հայերեն, պարսկերեն, հնդկերեն,գերմաներեն,չեխերեն,ռուսերեն, ալբաներեն
1)չորսը
2)հինգը
2)յոթը
3)բոլորը
14) Ո՞ր լեզվին է ցեղակից հայերենը.
1)վրացերենին
2)քրդերենին
3)արաբերենին
4)ղազախերենին.
15) Տրված լեզուներից քանի՞սն են ցեղակից հայերենին
աբխազերեն, ռումիներեն, սերբերեն, ուկրաիներեն, աֆզաներեն, պորտուգալերեն, շոտլանդերեն, գերմաներեն, լատիշերեն
1)վեցը
2)ութը
3) բոլորը
4)յոթը
16) Ո՞րը հայերենի զարգացման փուլերից չէ։
1)գրաբար
2)նախագրային հայերեն
3)աշխարհաբար
4)բարբառ
17) Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված.
Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվարով առաքում եմ քեզ:
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով
18) Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:
Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր՝
Զոր արևին լու՜յսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պտի լայննա՜, երբ իջնե գիշեր:
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով
19) Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված.
Ամենակուլ աստուած բարերար, ստեղծիչ բոլորից.
Լու՛ր հառաչանաց ձայնիս վտանգի
Եւ երկիւղէ տագնապի ապագայիցն կարծեաց
Փրկեա՛ կարող զաւրութեամբ՝ զեր-ալ ի պարտեաց…
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևեմահայերենով
4)միջին հայերենով
20) Տրված հատվածը ո՞ր այերենով է շարադրված.
Ֆրիկն հանց պարզ է խօսել,
Որ ամենայն մարդ իմանայ։
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով
21) Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված.
Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց...
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով
22) Նշված հեղինակներից ո՞վ է միջին հայերենով ստեղծագործել:
1)Մխիթար Գոշը
2)Գրիգոր Նարեկացին
3)Խաչատուր Աբովյան
4)Միսաք Մեծարենցը
23) Ո՞ր հայերենով են գրված հետևյալ տողերը.
Ափ մը մոխիր աճյունիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխիր քո մոխիրեդ ո՛վ պիտ բերե,
Ափ մը մոխիր քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,
Ափ մը մոխի՛ր, իմ սրտիս վրան ցանելու:
1)միջին հայերեն
2)արևմտահայերեն
3)գրաբար
4)արևելահայերեն
24) Ո՞ր հայերենով է տրված հատվածը:
Էրնեկ ես անոր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր.
Ոնց որ ըզկարմուջն անցեր, ջուրն ելեր, զկարմուջն է տարեր:
1)արևմտահայերեն
2)միջին հայերեն
3)արևելահայերեն
4)գրաբար
25)Ո՞ր բարբառի հիմքի վրա է ձևավորվել գրական արևմտահայերենը:
1)Արարատյան
2)Մշո
3)Պոլսի
4)Կարնո
26) Ո՞ր պնդումն է սխալ:
1)Գրավոր հայերենը անցել է զարգացման երեք հիմնական փուլ:
2)Գրական արևելահայերենը ձևավորվել է Արարատյան բարբառի հիմքի վրա:
3)Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի լույս տեսնելուց հետո գրաբարը վերջնականապես դադարում է գործածվելուց:
4)Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է:
27) Ո՞ր հայերենով է տրված հատվածը:
Հուր հորիզոնն մարեցավ,
Երկինքն աստղեր փթթեցան,
Համբույր մ՛առի դարձյալ ես
Հանուն աստեղց ցիրևցան:
1)արևմտահայերեն
2)միջին հայերեն
3)արևելահայերեն
4)գրաբար
28) Որ հատվածը ո՞ր հայերենով է:
ա. Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով.
Ոտիցն ի գնալ շողն ի կաթել առնոյր:
բ. …Նարդոս, քրքրում էր ինձ բերում,
Վարդ մանուշակ էր պարգևում,
Առավոտյան ցողն էր իջնում,
Ոսկենման շողն էր փայլում…
գ. Դու՛ն կըրակ, հաքածըդ կըրակ, վու՞ր մե կըրակին դիմանամ,
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:
դ. Պագըն որ դրամով լինի, չե՛մ իտար, թ՛աշխարհ աւերի,
Թէ ինձ մուրատով կուզես, եկո պա՛գ, հաւասդ անցանի:
1) գրաբար, 2) միջին հայերեն, 3) թիֆլիսահայ բարբառ, 4) արևելահայերեն
1.ա-1,բ-4, գ-2, դ-3
2.ա-4,բ-1, գ-2, դ-3
3.ա-1, բ-3, գ-2, դ-4
4.ա-1, բ-4, գ-3, դ-2
29) Ո՞ր տարբերակը արևմտահայերենով չէ:
1.«Իր մեծ ու քայքայիչ տխրություններեն զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձություններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը՝ որ հոս հոն մանիշակի պես կը նշուլե…»
1.«Իր մեծ ու քայքայիչ տխրություններեն զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձություններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը՝ որ հոս հոն մանիշակի պես կը նշուլե…»
2. «Հոս պատկերի խիստ ու նկարչական ճշգրտությունը մը կա, իր մանրամասնություններուն ու ամբողջական ներկայացումին մեջ ալ՝ այնքան հուժկու և իրախնդիր՝ որ նմանությունը հրաշալի կերպով կ՛անձնացնե…»:
3.«Վանականին քերթվածն է աս, պարզ, և սակայն ամբողջական հոգեբանությամբ մը, միստիկականության ցավագին վեպ մը, ուր կտեսնենք սիրով լեցված էակ մը՝ աստուծո տարփանքովը վառված, որ անոր մեծությունը կերգե…»:
4. «Ինչի՞ գեդինը չիմ մտնում էս սհաթիս: Էլ իմ տոլ ախչկերանց էրեսին վու՞նց պիտի մտիկ անեմ. դիփունանց խոսելու պիտի դառնամ, դիփունքը մասխարա պիտի գցին ինձ, դիփունքը պիտի վրես ծիծաղին…»:
30) Տրվածներից ո՞րն է գրաբարով:
1) Երբ որ հոգոց ես կու հանեմ,
գայ գուլ առնու հոգիս բերնիս:
2) Յամենայն ժամ աղաչանք իմ այս են՝
Ի մեղաց իմոց սուրբ արա զիս, Տեր:
3)Մարդ կայ, որ խօսի՝ շաքար կու ծամի,
Խելքըն՝ լայն ծով է և միտքն՝ գեամի,
Տեսնեն, որ չունի կուրտիկ ղալամի,
Կասեն. «Լուռ, կացիր, գող և հարամի»:
4)Դովլաթն Էլթիբար չունե, յիփոր կերթա իր շըքարով.
Լավ մարթն էն է՝ գըլուխըն պահե աշխարումըս էյթիբարով:
31)Որ հատվածը հայերենի ո՞ր տարբերակով է:
1) Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են, քան զաւազ ծովու.
Քանզի քեզ միայնոյ մեղայ
Ողորմեա ինձ, Աստուած:
2)Կ՛ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
2)Կ՛ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կ՛ուզեմ որ մեռնին տիվ ու ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
3)Ամենայն տեղ մահը մի է,
3)Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կըզոհվի:
4. Երեսդ է լուսնի նըման բոլորեալ տեսդ՝ արեգական.
4. Երեսդ է լուսնի նըման բոլորեալ տեսդ՝ արեգական.
Ոնց որ դու ելնես քալես, արեգակերպ կու փայլես:
ա. արևմտահայերեն, բ. արևելահայերեն, գ. միջին հայերեն, դ. գրաբար
1) 1-ա, 2-գ, 3-բ, 4-դ
2) 1-դ, 2-գ, 3-ա, 4-բ
3) 1-դ, 2-ա, 3-բ, 4-գ
4) 1-ա, 2-դ, 3-գ, 4-բ
32) Ո՞ր հայերենով է տրված հատվածը:
Իրիկվան մեջ, գյուլին քով,
Կմրմնջե գուռն ուռիին տակ շքեղ:
Զայն կլեցնե աղբյուրն երգովը բյուրեղ,
Աստղը՝ բյուրեղ արցունքով:
1)արևելահայերեն
2)արևմտահայերեն
3) գրաբար
4) միջին հայերեն
No comments:
Post a Comment