Showing posts with label Խոսքի մշակույթ. Show all posts
Showing posts with label Խոսքի մշակույթ. Show all posts

Thursday, March 3, 2016

Գրաբարի օլիմպիադա

  1. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանելԵւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնաԵւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրինեւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւԵւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետԵւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
Առաջադրանքներ.
  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
ահաւասիկ, սերմանաւղ, եղեւ, անկաւ, ճանապարհաւ, զնա, յապառաժիմ, հիւթ, հարիւր, յերկիր:
ւ-ն կարդացվում է վ:
աւ-ն կարդացվում է օ:
զ-ն բաղաձայնից առաջ կարդացվում ըզ:
յ-ն ձայնավորից առաջ կարդացվում է հ:
իւ-ն կարդացվում է յու:
  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
Ահա լսեք. ելավ սերմանողը սերմ ցանելու: Եւ սերմանելու ժամանակ մեկ հատիկ ընկավ ճանապարհի մոտ, եկավ թռչունն ու կերավ: Մեկ ուրիշը ընկավ ապառաժին՝ որտեղ շատ հող չկար. և շուտով բուսեց: Քանզի  երկրի հյութը չկար, և երբ ծագեց արևն՝ տաքացավ, և քանի որ արմատ չկար՝ չորացավ: Եւ մյուսն էլ ընկավ փշերի մեջ. փշերն ելան ու խեղդեցին նրան, և պտուղ չտվեց:  Մյուսն ընկավ բարի հողի վրա, և ելավ, ծլեց, պտուղ տվեց, և բերեց մեկից՝ երեսունը, և մեկից՝ վաթսոն, և մեկից՝ հարյուր:
  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Առակը անդրադառնում է այն մտքին, եթե մեկ անշունչը կամ շնչավորը ընկնի լավ, բարի վայր, ապա նա կծաղկի, կզարգանա, նրանից կմնան հետքեր, իսկ եթե ոչ ապա հակառակը այն կոչնչանա կարծել չէր էլ եղել:
II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ
  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
  2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն: «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
  3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս: «Խնդրանք իմաստության»,
  4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն: «Աղոթք ճաշից առաջ»,
III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
  • Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
Ընտրածս աղոթքը «Առավոտյան աղոթք»ն է, որը հավատ է տալիս մարդուն, իր օրն սկսել լավ ապրելու համար:
  • Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո

Monday, January 18, 2016

Առցանց անելիքներ 2

1. Փոխի՛ր դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:

1.Թեթև ցուրտ զգալով՝ Սարոյանը վրա քաշեց վերարկուն:
Սարոյանը վրա քաշեց վերարկուն՝ զգալով թեթև ցուրտ:
Սարոյանը, թեթև ցուրտ զգալով, վրա քաշեց վերարկուն:2.Ձիերը, անգղերի կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները:
Անգղերի կռնչոցից վախեցած՝ ձիերը խլշեցին ականջները:
Ձիերը խլշեցին ականջները՝ անգղերի կռնչոցից վախեցած:3.Մանեն սաստիկ ամաչեց՝ տեսնելով եղբորը:
Մանեն, տեսնելով եղբորը, սաստիկ ամաչեց:
Տեսնելով եղբորը՝ Մանեն սաստիկ ամաչեց:
4.Լուսաշող աչքերը հառած՝ Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ:
Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ՝ լուսաշող աչքերը հառած:
Լիլիթը, լուսաշող աչքերը հառած, կանգնել էր Աստծո առաջ:
5.Ջուրը, վայրկենապես գոլորշիանալով, ավելի էր բորոբոքում կրակը:
Վայրկենապես գոլորշիանալով՝ ջուրը ավելի էր բորբոքում կրակը:
Ջուրը ավելի էր բորբոքում կրակը՝ վայրկենապես գոլորշիանալով:

2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
1.Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
2.Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
3.Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
4.Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
5.Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:


3.Բացատրի՛ր դարձվածքները:

Իրար սրտից ջուր խմել –իրար լավ հասկանալ;
Հազար մաղով անցկացրած –առանց ամոթի
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել –ուժեղ բարկանալ ինչ-որ մեկի վրա
Կանաչ-կարմիրը կապել –տղայի ամուսնցնել
Կոպեկի համար մեռած –ագահ, ժլատ մարդ
Ուրիշի բնում ձու ածել –ուրիշ մեկին օգուտ տալ
Ոտքի կոխան դարձնել –ոտքի տակ գցել, անարգել
Փուշը մատից հանել – մխիթարել, դժվար պահին օգնել
Գրքի մի երեսը կարդալ - հարցին մոտենալ մեկ կողմից:

Sunday, January 17, 2016

Հանրապետական օլիմպիադայի առաջադրանքներ

1.Գտե’ք սխալը, նշե’ք տեսակը (3 միավոր):

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:
բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:
գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ:
իրեն անվան-իր անվան

Saturday, October 31, 2015

Ուսումնական աշուն — առաջադրանքներ

Առաջադրանք 1-ին

1.Շարունակեցե՛ք ձայնեղ բաղաձայնները բ, գ, դ, զ, ձ, ջ, վ, ղ, ժ

2.Շարունակեցե՛ք շնչեղ խուլ բաղաձայնները փ, թ, պ, կ, տ, ծ, ճ, ց, չ, ֆ, խ, ս, շ, հ, ք

3.Վերականգնեցե’ք տրված բառերի արմատները.
քաղքենի, օրրան, շրջանակ, քննություն, լլկել, բժիշկ, բուծարան:
քաղքենի-քաղաք, օրրան-օրօր, շրջանակ-շրջան, շուրջ, քննություն-քնին, լլկել-լլուկ, բժիշկ-բուժել, բուծարան-բուծ, բուծել:

4.Կազմեցե’ք 1-ական բարդ բառ` տրված արմատները գործածելով և’ առաջին, և’վերջին բաղադրիչ.
գույն, տուն
գույն-երփնագույն, գունագեղ
տուն-առանձնատուն, տնաքանդ

5.Լրացրե’ք բաց թողնված տառերը.
նախճիր, սաղավարտ, փրփրադեզ, գիշերօթիկ, վայրէջք, խռչակ, դողէրոցք, խորդուբորդ, խառնիճաղանջ:

6.Կրկնակ բաղաձայններով երկուական բառ կազմեցե’ք.
նն, ռռ
նն-ննջասենյակ, հետաքննություն
ռռ-կռռալ, դռռալ

Friday, May 15, 2015

Անհատական աշխատանք


  •  Ո՞վ է իրականում բարի մարդ

 Կարելի է ասել, որ բարի մարդիկ ավելի շատ են, քան չար մարդիկ: Քանի որ մեզ շրջապատողների մեծ մասը շատ լավն են, բարեհամբյուր, բարեկամական և հաճելի: Երբ տեսնում ենք, շփվում նրանց հետ, միանգամից ժպտում ենք, ցանկանում ենք միանգամից գրկել նրանց:
 Համենայնդեպս մարդիկ տարբեր բնավորությունների տեր են, և ասել, թե ով է նրանցից բարին, դժվար կլինի: Բայց նրանց ընդհանրացնում են անկեղծության, լավ քայլեր կատարելու, բարեկամական և բարեհամբույր լինելու բնավորության գծերը:
· Պարույր Սևակը ավելի զգացմունքային գրող է: Պարույր Սևակը զգացմունքային գրո՞ղ է… Որևէ բանաստեղծության վերլուծություն:

Ես նախանձում եմ նրանց բոլորին,
Ովքեր ապրում են հավատով խորին,
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,
Ում դեմ են ելնում, ում համար փայլում,
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,
Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում...
Բարի նախանձով նրան եմ հիշում,
Ով չի մոլորվում անթափանց մուժում,
Ով չի վհատվում երկար վերելքից,
Չի հուսահատվում վայրի տարերքից,
Ով ստի հանդեպ բերան չի փակում,
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,
Չի նայում կյանքին իբրև բոստանի,
Որտեղից պիտի չաղ բաժին տանի...
Ես նախանձում եմ նրան, վերջապես,
Անհուն նախանձով նրան եմ հիշում,
Ով հոգում չունի նախանձի նշույլ.
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,
Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)...
Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,
Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,
Անբանն Է միայն նրան նախանաձում...
Այստեղ ներկայացվում է մարդու զգացմունքներից մեկը, որով նա կարող է հասնել ինչ-որ մի բանի, կամ էլ հակառակը կործանվել: Մարդ կա բարի նախանձ է տածում, մարդ էլ կա՝ չար: Բայց Սևակը միայն բարին է տածում: Նախանձում է նրան, ով ապրում է հավատով, ով կտա իր կյանքը մյուսի համար, գիտի, թե որն է լինելու իր հաջորդ քայլը, նախանձում է միայն նրան, ով երբեք չի նախանձում:

· Բառարաններից օգտվում եք
  Այո

· Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում ՞
  Հոմանիշների, հականիշների, դարձվածքների, ուղղագրական և բացատրական դպրոցական բառագիրք

· Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը
Տափան (ցաքան, հողը հարթեցնելու գյուղ, գործիք)


  • Բառարանային հետազոտական աշխատանք


· Բացատրական և հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:


  1. Ալոջ- ուլ, ուլիկ, ամլիկ, ամիկ
  2. Խանձարուր- բարուր, օրրան
  3. Խոնջանք- հոգնածություն, հոգնություն
  4. Կապկել- օրինակել, նմականակել, ընդօրինակել
  5. Հնչակ- զանգակ, զանգ
  6. Շլինք- 1.վիզ, 2.ծոծրակ
  7. Պատիր- խաբուսիկ, կեղծ սուտ
  8. Թաղար- 1.ծաղկաման, 2.տաշտ
  9. Կոծ- սուգ, լաց, ողբ
  10. Կայք- գույք, ունեցվածք


· Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):
 Գրիգոր- արթուն
 Հռիփսիմե- անկյալ
Մարինա- ծովային
Մարտին-ռազմատենչ
Դավիդ-սիրելի

Thursday, January 15, 2015

Գրականություն, խոսքի մշակույթ - «Ես կարողանում եմ»

«Ես կարողանում եմ» ստուգատեսին, ես կներկայացնեմ խոսքի մշակույթի և գրականության համար պահանջվող հմտությունները:

Գրքեր որոնք կարդացել եմ`
  • Ավետիք Իսահակյան - Աբու-Լալա Մահարի
  • Ավետիք Իսահակյան-Մեր պատմիչները և մեր գուսանները
  • Ավետիք Իսահակյան-«Համբերանքի չիբուխը»
  • Ավետիք Իսահակյան-«Լիլիթ»
  • Գրիգոր Զոհրապ - «Այինկա»
  • Գրիգոր Զոհրապ - «Ճիտին պարտքը»
  • Շառլոթ Բրոնտե-«Ջեյն Էյր»
  • Նար-Դոս - «Մեր թաղը»
  • Նար-Դոս - «Ես և Նա»
  • Նար-Դոս - «Սպանված աղավնի»
  • Սյուզեն Կոլլինզ-«Քաղցած խաղերը»
  • Ջոն Գրին-«Մեղավոր են աստղերը» 
  • Վեռանիկա Ռոտ- «Դիվերգենտ»
  • Թոմաս Մայն Ռիդ-«Անգլուխ ձիավորը»
  • Օրասիո Կիրոգա - «Ադամանդը»
  • Կլյավ Սթեյփլզ Լյուիս-«Նարնիայի տարեգրություններ»
  • Անհրաժեշտ ուսումնական նյութեր
Աշխատանքներ՝

Ճանապարհորդություններ որոնց մասնակցել եմ՝

 Նաև այն մասին, թե ինչ կարող եմ անել։ Ես կարողանում եմ օգտվել՝ Microsoft Word, Microsoft PowerPoint, Movie Maker  և նմատաիպ համակարգչային ծրագրերից։ Որոնք օգտագործողին թույլ են տալիս նյութ տպագրել, այդ նյութի և մի քանի նկարների միջոցով ստեղծել slideshow, իսկ ցանկության դեպքում, եթե ավելանա երաժշտություն, արդյունքում կառաջանա տեսահոլովակ։ Նմանատիպ ֆայլերը կարող եմ հրապարակել իմ բլոգում։ 

Sunday, December 14, 2014

Ավետիք Իսահակյան։ - Հարցաշար

1․ Տրվածներից որո՞նք են սխալ Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների վերաբերյալ:

1. « Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծության մեջ հեղինակը հավատում է իրեն անսահման քնքշանք ու երջանկություն պարգևած սիրած աղջկան:
2. «Աբու-Լալա Մահարի»  պոեմում հեղինակը զուգահեռներ է անցկացնում հայ և արաբ ժողովուրդների միջև:
3.  «Հայրենիքս» («Ցորենի ծփուն արտերի եզրին») բանաստեղծության մեջ հեղինակը հպարտությամբ է հիշում իր հայրենիքի փառավոր անցյալը:
4.  «Համբերանքի չիբուխը» պատմվածքում Օհան ամին կյանքի դառը դասերից հետո այլևս ոչ մեկին չի վստահում` կասկածելով անգամ շան հավատարմությանը:

2․ Դասավորել համարները` ըստ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի տողերի հաջորդականությունը:

1.  Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա
2.Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով
3. Ամավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա
4. Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրումէին քնքուշ մրմունջով

3․ Ո՞ր բառն է բաց թողած։

․․․․․․․․․․․․․․․․․ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

1․ Եղեռնապուրծ
2․ Խուճապահար
3․ Մահախուճապ 
4․ Աստանդական

Monday, December 1, 2014

Արևմտահայերենի և արևելահայերենի բառային, հնչյունական, քերականական տարբերությունները

 Արևելահայերենը ՀՀ և Իրանի հայության պաշտոնական լեզուն է: 1922 թ.-ին ուղղագրական բարեփոխման արդյունքում արևելահայերենը ընդունեց նոր ուղղագրությունը, իսկ արևմտահայերենը պահպանեց ավանդականը: Նոր ուղղագրության հիմքում ընկած էր մեկ հնչյունի մեկ տառ սկզբունքը: Այսինքն գրությունը հնարավորինս մոտեցվեց արտասանությանը: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունը դրսևորվում է բաղաձայնների արտասանությամբ և փոխառյալ օտար բառերի տառադարձության մեջ:

Friday, November 21, 2014

Ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվից

1) Ո՞ր նախադասություննն է արևելահայերենով:

1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվա թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել:
●2) Հեռվից մշուշի մեջ Մասիսն ինձ երևաց. Իբր ժպտում էր հայրաբար, կանչում էր տուն: 
3) Ի՞նչ ընելու է ուրեմն, թո՞ղ տալու է, որ բարի մարդերն առանց հիշատակի անցնին երթան: 
4) Թերևս հարցնողներ գտնվին, թե այս մարդն եթե այս չափ գործունյա է, հիմա ինչո՞ւ չգործեր: 

2) Ո՞ ր նախադասությունն է գրաբարով:

1) Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, լեզուս իմ հանց պըտուղ կու տայ: 
2) Տասնչորս ավուր լուսնին կը նմաներ, որ յոթ սարի ետևեն կը էլներ: 
●3) Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմն արեգականն: 
4) Նա կհիշեցնե այն չքաղված խաղողի հատիկը, որ կեցած տեղը, բիրտ հպումներ հեռու թոռմելով, ավելի ևս կքաղցրանա:

Friday, November 7, 2014

Բայ

  
Դեմք            թիվ               ժամանակ                    Սեռ                                   Եղանակ
     I                 եզակի              ներկա                     ներգործական                սահմանական
    II                հոգնակի         անցյալ                     կրավորական                 հրամայական
   III                                         ապառնի                     չեզոք                              ըղձական
                                                                                                                            ենթադրական
                                                                                                                          հարկադրական
                                                   
                                                              Բայի սեռ

Ներգործական են կոչվում այն բայերը, որոնց գործողության կատարման համար պահանջվում է կրող առարկա, որը պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցին: Այդ լրացումը կոչվում է ուղիղ խնդիր: Դրվում է հայցական հոլովով: Բացառություն են կազմում թվալ, լինել, դառնալ, համարվել բայերը, որոնք կարող են ունենալ ի՞նչ հարցին պատասխանող լրացում, բայց դրանք չեզոք սեռի բառեր են:Բացի այդ ն.գ. սեռի բայերի համարյա մեծ մասը կարող է ստանալ «վ» ածանց և դառնալ կրավորական: 
 Օրինակ՝ օրորել- օրորվել, քանդել-քանդվել:
Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է ուրիշ առարկայի կողմից: Պահանջում է ու՞մ կողմից, ի՞նչից, ի՞նչով հարցերի պատասխանով լրացում (ներգործող անուղղակի խնդիր): Ունի «վ» ածանց, որը կարող է կորցնել:
Օրինակ՝ Քամին օրորում էր ճյուղերը: -  Ճյուղերը օրորվում էին քամուց:
                 Ձյունը ծածկեց սարի գագաթը: - Սարի գագաթը ծածկվեց ձյունով:
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որի կատարման համար չի պահանջվում կրող առարկա, ոչ էլ ինքն է կրում ուրիշ առարկայից: Չունի «վ», չի էլ կարող ստանալ, «վ» ոնի չի կարող կորցնել: Երգել, պարել, նվագել, գովել, բնակվել:

Sunday, September 28, 2014

Ակսել Բակունց «Ալպիական մանուշակը»


Պահանջ՝ ընդգծել խոսքի պատկերավորման միջոցները:
Սև գույնով ընդգծված են համեմատությունները, իսկ կարմիր գույնով մակդիրները:

Tuesday, May 27, 2014

Խոսքի մշակույթ ։- Առաջադրանքներ II

1)Ո՞ր նախադասության մեջ չպետք է դրվի բութ (նախադասություւնները կետադրված չեն):

ա) Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ով գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ:
բ) Այդ տափարակը վերջանում է մի մեծ ծովով և ծովն անվերջ է ու հունաց մեծերի բանաձևը անքննելի:
գ)Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին նա նշեց անկայուն երևույթների հետազոտության կարևորությունը:
դ) Նրանք չեն կարողանում որոշել ջուրն է վշվշում թե քամին:

2.Եղիշե Չարենցի հետևյալ տողերում պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:

Հազար վարդ կբացվի աշխարի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը…

ա) համեմատություն
բ) հանգույց
գ) հակադրություն
դ) հեգնանք

Monday, January 6, 2014

Հովհաննես Թումանյան։ - Հարցաշար

1․ Հովհաննես Թումանյանը «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք է օգտագորխծել յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելու համար։

1․ վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2․ վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3․ տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4․ վերջին երկտողի ամբողջական փոփոխություն

2․ Ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արծարծված հիմնական գաղափարը։

1․ մերժված սիրո տառապանքը
2․ կյանքի անցողիկությունը
3․ հավերժական սիրո ձգտումը
4․ գործի անմահության գաղափարը