Դեմք թիվ ժամանակ Սեռ Եղանակ
I եզակի ներկա ներգործական սահմանական
II հոգնակի անցյալ կրավորական հրամայական
III ապառնի չեզոք ըղձական
ենթադրական
հարկադրական
II հոգնակի անցյալ կրավորական հրամայական
III ապառնի չեզոք ըղձական
ենթադրական
հարկադրական
Բայի սեռ
●Ներգործական են կոչվում այն բայերը, որոնց գործողության կատարման համար պահանջվում է կրող առարկա, որը պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցին: Այդ լրացումը կոչվում է ուղիղ խնդիր: Դրվում է հայցական հոլովով: Բացառություն են կազմում թվալ, լինել, դառնալ, համարվել բայերը, որոնք կարող են ունենալ ի՞նչ հարցին պատասխանող լրացում, բայց դրանք չեզոք սեռի բառեր են:Բացի այդ ն.գ. սեռի բայերի համարյա մեծ մասը կարող է ստանալ «վ» ածանց և դառնալ կրավորական:
Օրինակ՝ օրորել- օրորվել, քանդել-քանդվել:
●Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է ուրիշ առարկայի կողմից: Պահանջում է ու՞մ կողմից, ի՞նչից, ի՞նչով հարցերի պատասխանով լրացում (ներգործող անուղղակի խնդիր): Ունի «վ» ածանց, որը կարող է կորցնել:
Օրինակ՝ Քամին օրորում էր ճյուղերը: - Ճյուղերը օրորվում էին քամուց:
Ձյունը ծածկեց սարի գագաթը: - Սարի գագաթը ծածկվեց ձյունով:
Օրինակ՝ Քամին օրորում էր ճյուղերը: - Ճյուղերը օրորվում էին քամուց:
Ձյունը ծածկեց սարի գագաթը: - Սարի գագաթը ծածկվեց ձյունով:
●Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որի կատարման համար չի պահանջվում կրող առարկա, ոչ էլ ինքն է կրում ուրիշ առարկայից: Չունի «վ», չի էլ կարող ստանալ, «վ» ոնի չի կարող կորցնել: Երգել, պարել, նվագել, գովել, բնակվել:
Բայի եղանակ
Սահմանական եղանակ: Ցույց է տալիս կատարված, կատարվող, կատարվելիք գործողություն: Այսինք ոնի ներկա, անցյալ, ապառնի ժամանակներ:Սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև որոնցից մեկը կազմությամբ պարզ է վեցը բաղադրյալ:Այն ժամանակաձևը, որի կազմությանը օժանդակ բայ չի մասնակցում կոչվում է պարզ:
Օրինակ՝ երգեցի, երգեի, կերգեմ, երգիր, պետք է երգեմ:
Այն ժամանակային ձևերը որոնց կազմությանը մասնակցում են օժանադակ բայի ներկա եվ անցյալ ժամանակները կողվում են բաղադրյալ:
Օրինակ. Երգում եմ, չեմ երգում , երգելու եմ, երգել եմ, երգել էինք, չենք երգի:
Օժանդակ բայ
Ներկա Անցյալ
Եմ, ենք էի, էինք
Ես, եք էիր, էիք
Է, են էր, էին:
Անցյալ կատարյալ(պարզ)
Ցույց է տալիս անցյալում սկսված եվ ավարտված գործողություն:
Եզակի Հոգնակի
Եգեցի Երգեցինք
Երգեցիր Երգեցիք
Երգեց Երգեցին:
Բաղադրյալների կազմությանը մասնակցում են երեք ձեվաբայ՝
1. Անկատար- «ում»
2. Ապակատար-«ու»
3. Վաղակատար-«ել», «ացել»:
Սրանցից ամեն մեկը միանալով օժանդակ բայի ներկայի հետ կազմում է անկատար/ապակատար/վաղակատար ներկա: Անցյալի հետ միանալով անկատար/ապակատար/վաղակատար անցյալ:
No comments:
Post a Comment