Գրողներ կան, որ ճիչով ու աղմուկով վազում են փառքի ետևից․․․ Կան և այնպիսի հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ, չմտածելով փառքի մասին։ Սակայն փառքը ստվերի նման հետևում է նրանց և մահից հետո «անձեռագործ արձան» կանգնեցնում։ Այդպիսի գրողներից էր Նար-Դոսը, հայ արձակի խորագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա արծվային հայացքը տեսավ ու զգաց մարդկայն հոգու նուրբ աշխարհը և պատկերեց այն նույնքան նուրբ ու հոգեբանորեն։ Նար-Դոսը իրական կյանքը պատկերեց իրական գույներով, բացահայտեց մարդու ապրումները տաբեր իրավիճակներում, ցույց տվեց կյանքի ազդեցությունը այդ ապրումների վրա։
1898թ․ լույս տեսավ Նար-Դոսի լավագույն երկերից մեկը՝ «Սպանված աղավնին», որը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում։ «Սպանված աղավնի» վիպակի հերոսները հանդես են գալիս կենցաղային հավասարությունների մեջ, բայց գրողը վարպետությամբ ընդլայնում է վեպի բարոյական ու գեղարվեստական շրջապատը։
Վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Թոսյանը չի ընդունում իր սխալնեը, որը և դառնում է իր իսկ կյանքի խորտակման պատճառը։ Ռուբենը խաբում է Սառային, թողնելով նրան միայնակ այս մեծ աշխարհում։ Որքա՜ն խոր ու ազդեցիկ դրամա է ապրում Սառան, երկրորդ անգամ հանդիպելով Թոսյանին, որը ցինիկաբար առաջարկում է նորից շարունակել նույն հարաբերությունները։ Անկոտրուն ու պայքարող այս կինը պահանջում է վրեժխնդրութուն բողոքող հոգու ամբողջ թափով, իր արժանապատվությունը, իր ընտանեկան սրբությունը անպատվողի նկատմամբ։ Իսկ կամքից զուրկ ու թույլ ամուսինը չի կարողանում լուծել այդ խնդիրը ուստի Սառան դիմում է իր համարձակությանը։ Հիվանդ ու նյարդային կինը անզոր էր վրեժ լուծել։ Այս ծանր ապրումներից, իր հոգեկան վիճակից միայնակ մեռնում է։
Հերոսներից և ոչ մեկը իրեն հանցավոր չի ճանաչում․․․ Իսկ Սառան որքա՜ն է քննադատում այն աշխարհին, որը հանդուրժում է Թոսյանի նմաններին, որը չի հասկանում իրեն։
No comments:
Post a Comment