Ես և նա... Պատմվածք, որն ինքն իրենով հակադրությունների ու նմանությունների մի աշխարհ է: Աշխարհ լի կոպտությամբ, դառնությամբ, հուսահատությամբ, խաբկանքով, բայց միաժամանակ քնքշություն, կուրացնող գեղեցկություն, սեր: Սիրավեպի Ես-ում և Նա-ում առաջին իսկ խոսքերից ամեն ինչ սկսվում է հիասքանչ, սիրահարների պատմություն, որ լի է խոստումներով ու մեծ ակնկալիքներով: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Որ միանգամից տակնուվրա է անում ամենը, ինչ պատահի:
Ես-ում պատանին ուներ բուրժուական միջավայրի ծնունդ, տաքուկ ապրելուն սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտիլիգենտ էր: Նա չկարողացավ դիմադրել կյանքի կողմից տրված հարվածներին։ Չնայած նրան, որ մեծ հույսեր էր կապել ապագայի հետ, բայց կարդալով «Գիտեմ, այս բանը շատ էլ հաճելի չպիտի լինի քեզ համար, բայց ի՞նչ արած, աշխարհիս մեջ ամեն բան պատահում է և ամեն բան կարող է պատահել» տողերը, նա հուսահատվեց ամենից։ Թեկուզ գիտեր, որ ամեն ինչ ոչնչացված է, չի կարող ետ վերադարձնել, բայց մեկ է պատանին մի փոքրիկ հույսով ապրում էր։ Եվ երկար լռությունից հետո, նա ստանում է ևս մեկ նամակ, -«Ամուսնացա»: Կին և նրա կողմից ուղարկվող նամակներ, մերժված սեր, ահա այն որ հանդիսացավ կործանման պատճառ:
Նա-ու աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում է Ես-ի պես առաջին իսկ հարվածից, այլ ընդհակառակը, ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտեղից վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամարհողների, իրեն նվաստացնողների գլխին։
Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ․․․ Օ՜ ի՜նչ հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, Ես-ը անընդունակ եղավ։
No comments:
Post a Comment