Showing posts with label Փիլիսոփայություն և պատմություն. Show all posts
Showing posts with label Փիլիսոփայություն և պատմություն. Show all posts

Monday, June 22, 2015

Հայկական մշակույթը: Ուշ միջնադարում և նոր Ժամանակների սկզբին

Մշակույթը որպես ինքնապահպանման միջոց, և դրա հիմնական կենտրոններըՄշակույթի առաջացման, զարգացման ու պահպանման միակ պայմանը հասարակությունն է: Մշակութային գործունեությունը պայմանավորված է մարդու և հասարակության առաջացմաբ ու գոյությամբ: Մարդը մարդ է դառնում այնքանով, որքանով զբաղվում է մշակութային գործունեությամբ: Քանի որ, մարդը իր  ողջ էությամբ ու գոյությամբ, ազդակներով ու իմաստով կոչված է ստեղծել մշակութը: Բացի այդ, մշակույթը բնորոշող գծերից է արժեքային յուրահատկությունը: Սա մշակույթին հաղորդում է իմաստ, նշանակություն, որոշակի իդեալ: Յուրաքանչյուր հասարակություն, մշակույթ ստեղծում ու պահպանում է արժեքների որոշակի համակարգ, իր մեջ ներառելով ավանդականը:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ամենավաղ ճարտարապետական շինությունը, որ հայտնաբերել է Հայաստանում, Էրեբունի ամրոցն է (Ուրարտուի ճարտարապետությունը): Ամրոցի հարավ-արևմտյան մասի գլխավոր շենքը «Խալդ» աստծո տաճարն է: Արտաշեսյանների գահակալության շրջանում զարգանում է քաղաքաշինությունը և Հելլենիստական մշակույթը: Այդ ժամանակներում ամենահայտնի հեթանոսական տաճարը Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու տաճարն է: 301թ. սկսած, երբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն, ողջ հելլենիստական մշակույթը կործանվեց: Քանդվեցին բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի հեթանոսական տաճարի: Հեթանոսական տաճարներին փոխարինելու եկան հայկական քրիստոնեական եկեղեցիները, որոնցից առավել տպավորիչ է Էջմիածնի մայր տաճարը:  
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ գրականությունն աշխարհի ամենահին գրականություններից է: Հայ գրականության սկզբնավորումն առնչվում է ազգային գրերի գյուտի հետ, որից հետո զարգանում է պատմագրությունը (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բյուզանդ, Ղազար Փարպեցի, Եղիշե, Կորյուն): Միջնադարում շարունակում է զարգանալ պատմագրական արձակը, իսկ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպիրի և Սայաթ-Նովայի վաստակով վերջնականապես կատարելագործվում է սիրերգությունը: Ուշ միջնադարում առանձնապես աշխուժանում են գեղարվեստական արձակի մանրապատում տեսակները՝ առակը, զրույցը, ասույթը (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի):
Լուսավորության շրջանում արմատապես վերափոխվում է գրականության լեզուն: Դասական գրաբարը ավելի ու ավելի հաճախ է սկսում գործածվել իր պարզեցված տարբերակով: Գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական աշխարհաբարը: Հայ նոր գրականության սկզբնավորումը կապվում է 17-րդ դարի վերջերի և 18-րդ դարի սկզբների հետ, երբ նախորդ երկու դարերի ընթացքում գրեթե մոռացված մեր հին մշակույթը սկսում է վերածնունդ ապրել: Հայ լուսավորիչներն ազգային առաջադիմության հեռանկարը կապում էին միջնադարի սխոլաստիկ մտածողությունից ազատվելու և եվրոպական լուսավորության ուղին բռնելու հետ: Այս գաղափարների տարածմանն իրենց գրական վաստակով մեծապես նպաստեցին 19-րդ դ. առաջին կեսի գրող-գործիչներ Հարություն Ալամդարյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Ղևոնդ Ալիշանը և ուրիշներ: Ժամանակի ամենամեծ լուսավորիչը Խաչատուր Աբովյանն էր, վերջինս էլ հիմք դրեց հայ նոր գրականությանը:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայերեն լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Ք.ա. 3-րդ դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, հեթանոսական և գուսանների ժողովրդական արվեստը: Գուսանները՝ հայ ժողովրդական երգիչներն են։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհուն նվիրված տաճարում:
301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին, առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը՝ շարականները, որոնք հոգևոր երգերն են։ Ամենաշատը պահպանվել են 5-15-րդ դ. շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ։ Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է 10-րդ դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ ետագայում հայկական երաժշտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցան Սայաթ-Նովան, Կոմիտասը և այլք:
ԹԱՏՐՈՆ
Հայկական թատրոնն առաջացել է Ք.ա. 1-ին հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։
Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ Ք.ա. 69 թ․ Տիգրան Մեծը պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում Ասորիքի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն է կառուցել: Իսկ Արտավազդ 2-րդը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Քրիստոնեությունն որպես պետական կրոն ընդունելուց հետո, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստին, բայց թատրոնն իր դերը չկորցրեց նաև միջնադարում: Հետագայում հայկական թատերական արվեստը զարգացում ապրեց և՛ Արևելյան Հայսատանում, և՛ Արևմտյան Հայաստանում:

Wednesday, February 18, 2015

Հովսեփ Էմին


                                                 Hovsep Emin.jpg
Հովսեփ Էմինը XVIII դարի 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման գործիչ է, լուսավորական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչը հայ իրականության մեջ:

Thursday, May 29, 2014

Հակաարաբական ապստամբությունները Հայաստանում

 Հայաստանի պայքարը արաբական ապստամբության դեմ, Բագրատունի արքայատոհմի օրոք

§1. Արաբական ապստամբության ձևավորումը Հայաստանում

VII դարի սկզբի իրավիճակից ելնելով Արաբական Խալիֆատը անմիջապես վարեց հարձակվողական քաղաքականություն հարևան պետությունների դեմ: Պարսկական տիրությունը ոչնչացվեց, իսկ Բյուզանդիան կորցրեց իր մերձարևելյան կայսրությունները:

640 թ. արաբները առաջինը ներխուժեցին Հայաստան և թալանեցին մայրաքաղաք Դվինը: Արաբների ներխուժումները նաև կատարվել է 642, 643, 650 թվականներին: Երբ Հայաստանի ուժը ակնհայտորեն բավարար չէր, Բյուզանդական կայսրությունը չկարողացավ լիարժեք օգնություն ցուցաբերել, քանի որ հենց ինքը նոր էր արաբներին վռնդել: Հայաստանի սպարապետ Թեոդորոս Ռշտունին հիմնավորեց, որ երկրի փրկության համար պետք է համաձայնության գալ արաբների հետ, որպեսզի հետագայում խուսափեն հարձակումներից:

662 թ. Թեոդորոս Ռշտունին ուղևորվեց դեպի Դամասկոս և կնքեց պայմանագիր արաբական երեց Սիրիայի էմիր Մուավիի հետ: Հայաստանը հաստատեց խալիֆայության վերին իշխանությունը և համաձայնվեց վճարել տուրք ըստ իր հնարավորությունների, նաև իրավունք ուներ ունենալ 15.000 բանակ: Խալիֆայություննել հրաժարվեց ցուցաբերել ռազմական օգնություն թնամու հարձակման ժամանակ: Պայմանագրից տուժելու էր Բյուզանդիան, բայց այն շահեկան էր երկու կողմերին էլ: Ըստ այս պայմանագրի Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանելու էր փաստացի անկախությունը: Կարճ խաղաղության ժամանակահատվածում հայ ժողովուրդը ստացել է ստեղծագործական զարգացման հնարավորություն։ Եւ հենց VII դարում են կառուցվել հայկական ճարտարապետության երկու գլուխգործոցներ՝ Ս․ Հռիփսիմե և Զվարթնոց տաճարները։ ՄԻնչև օրս Ս. Հռիփսիմեն պահպանվել է որպես գործող տաճար։ Զվարթնոցը եզակի շինություներ 50մ բարձրությամբ, և հարուստ էր տարբեր նախշերով։ Նրա ավերակները այսօր էլ տպավորիչ է իր գեղեցկությամբ։

Sunday, December 8, 2013

ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ, ԽՆԴԻՐՆԵՐԸ


Ե՞րբ են հայերն առաջին անգամ հայտնվել բյուզանդական հողի վրա և մասնավորապես այն մեծ քաղաքում, որը դարերի ընթացքում, անցնելով ձեռքից ձեռք, փոխել է նաև իր անունը, որոնցից ամենահայտնիներն են եղել երեքը՝ Բյուզանդիոն, Կոնստանդնուպոլիս, այժմ էլ՝ Ստամբուլ։ Իրականում Ստամբուլ անունն էլ Կոնստանդնուպոլիս անվան կրճատումն է. դեռևս հունական ժամանակաշրջանում վերածվեց «Ստանպոլի»-ի, այնուհետև թուրքերի մոտ ստացավ Ըստանբուլ կամ Իստանբուլ ձևը։