Monday, November 18, 2013

Սոկրատես - «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»



Դեռեւս հնադարյան ժամանակներից սկսած, տարբեր ժողովուրդների մտածողներ հասկացել են, թե որքան կարեւոր է ազգային գաղափարախոսության դերը ժողովրդի ձեւավորման ու զարգացման գործում, ուստի եւ նրանք սերնդեսերունդ ստեղծում էին այդ գաղափարաբանությունը. Վերջինիս վառ օրինակ է հանդիսանում անտիկ հունական փիլիսոփայությունը, հատկապես Ք.ա. հինգերորդ դարը ընդգրկող ժամանակաշրջանը, երբ իր փիլիսոփայական գործունեությունը ծավալեց այնպիսի մեծություն, ինչպիսին էր Սոկրատեսինը. Սոկրատեսի համոզմամբ, ճանաչել առարկան, նշանակում է սահմանել այն. Հասկացությունների ձեւավորման ընթացքը պարզաբանել է սուբյեկտիվ դիալեկտիկայի տարրերով. Դրա օրինակն է «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» սկզբունքը որը Սոկրատեսի ամենասիրելի արտահայտությունն էր, նրա փիլիսոփայության հիմքը, որով էլ առաջնորդվել էր փիլիսոփան, նրանց դեմ, ովքեր գիտեն, որ չգիտեն, բայց վիճում են Մեր օրերում ես հանդիպում եմ այնպիսի մարդկանց որոնք սիրում են տեղի -. անտեղի ասել, ես սա գիտեմ, դա ես վաղուց գիտեյի, ինչ է, դու չգիտեիր Միայն չեմ հասկանում սա հոգեվիճակ է, թե սեփական Ես-ը հաստատելու միջոց: Ով գիտե, գուցե դա այդպես է Մի գործարար մարդ ժամանակին ասել է, -. «Եթե դու այդքան խելացիես, ապա ինչու հարուստ չես ». Սակայն որ գործարարը կասի ես սա չգիտեմ պետք է սովորեմ. Ես ինքս ինձ ժխտեմ. Բարեբախտաբար կան այնպսի մարդիկ, ովքեր ձգտում են սովորել. Կան, սակայն քիչ են. Քիչ են, սակայն որակ են կազմում . Մեր գործարարների ցավոտ կողմն է ընդունել, որ գիտելիքի կարիք ունեն. Ընդունեն, որ ինչ որ բան չգիտեն. Մինչ մենք ասում ենք, թե ամեն ինչ գիտենք. Մարդկությունը առաջ է գնում մեծ քայլերով. Իսկ առաջ են գնում միայն սովորելով. Սովորել ոչ թե դիպլոմ ստանալու համար այլ գիտելիք ստանալու համար, որը մեր օրերում շատ տարածված երեւույթ է. Հենց այսպիսի մարդիկ են որ չիմանալով բանավեճի են մտնում եւ վերջում պարզվում է, որ ինքը չգիտեր, որ չգիտեր Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, բայց շատերը նույնիսկ այդ չգիտեն. Ինչպես ասել է Սոկրատեսը մարդկային գիտությա վերաբերյալ, բնության գաղտնիքները կարող է ճանաչել միայն կատարյալ իմաստությամբ օժտված էակը, Աստված:

No comments:

Post a Comment