Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են: Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Թափոնները ըստ տեսակի կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոնները արտանետումներն են, կամ արտահոսքերը: Իսկ պինդ թափոններին անվանում են աղբ: թափոններն ըստ վնասակարության աստիճանի կարող են լինել՝ ծայրահեղ վտանգավոր, խիստ վտանգավոր, չափավոր վտանգավոր, քիչ վտանգավոր, ոչ վտանգավոր։ Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է:
Մոլորակի 10 ամենաաղտոտված քաղաքները
1. Պեկին, Չինաստան
Պեկինը պատած մշուշը մշտապես հիշեցնում է, որ այս քաղաքը օդի աղտոտվածության լուրջ խնդիրներ ունի: Պեկինում և նրա շրջակայքում ապրում են ավելի քան 17 մլն մարդ: Ջրային պաշարնները այստեղ չափազանց քիչ են և աղտոտված, օդի աղտոտվածության մակարդակը 5 անգամ ավելի բարձր է, քան ԱՀԿ-ի կողմից թույլատրելի չափանիշները: Իսկ հաճախակի տեղի ունեցող փոշային փոթորիկները միայն ավելացնում են խնդիրը:
2. Բուենոս-Այրես, Արգենտինա
Բուենոս-Այրեսի ավելի քան 13 մլն բնակիչներ ստիպված են գործ ունենալ մի խնդրի հետ, որը տեղի է ունենում տագնապալի կանոնավորությամբ: Նույնիսկ մի փոքր հորդառատ անձրևները, քաղաքում վիթխարի ջրհեղեղ են առաջացնում, որի դեպքում ջրատար համակարգը գրեթե չի գործում: Դա աղտոտում է ջուրը և մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար: Հենց այս ջրի աղտոտվածությունը և աղետի վերահսկողության ստրատեգիայի բացակայությունը քաղաքին բարձրացրել են ցուցակի այս բարձր հորիզոնականում:
3. Կահիրե, Կիպրոս
Կահիրեում օդի աղտոտվածության մակադակը 10-100 անգամ բարձր է ԱՀԿ-ի թույլատրելի ստանդարտներից: Տրանսպորտային գազի մեծ արտանետումները, քաղաքային արդյունաբերական հիմնարկների աղտոտումը, ինչպես նաև անապատի շոգ և չոր կլիման, քաղաքաբնակների մոտ խուճապ են առաջացնում և հանգեցնում են գեղեցիկ հինավուրց հուշարձանների ոչնչացմանը: 17 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար դա հավասարազոր է ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելուն:
4. Դար-էս-Սալամ, Տանզանիա
Տանզանիայի մշակութային և առևտրային կենտրոնը տուժվում է թափոնների վերամշակման համակարգի բացակայություն պատճառով: Մաքրման համակարգերը ևս մնում են անկանոն, իսկ որակյալ տրանսպորտային համակարգի բացակայությունը մեծացնում է տրանսպորտային գազերի արտանետման խնդիրը: Վտանգավոր և արդյունաբերական թափոնները թափվում են բաց երկնքի տակ, որը բնակիչների առողջական լուրջ խնդիրների պատճառն է դառնում:
5. Դակկա, Բանգլադեշ
Չնայած քաղաքը գտնվում է երեք գետերի վրա և տեղակայված է Գանգայի, Դակկայի գետաբերանին ապրելու համար աշխարհի ամենաանպետք քաղաքն է: Գետերի ջրերը լի են մարդկային և արդյունաբերական թափոններով: Չկա ջրի վերամշակման ոչ մի արդյունավետ համակարգ, և եթե դրան ավելացնել ջրի աղտոտվածության բարձր մակարդակը, ապա արդյունքում ունենք շատ թունավոր քաղաք:
6. Մեխիկո, Մեքսիկա
Մեքսիկայի օդը շնչելու համար անվտանգ է միայն տարվա մեջ 31 օր: Յուրաքանչյուր տարի մոտավոր տվյալներով 100 000 երեխա է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Այս քաղաքի հայտնի տրանսպորտային խցանումները վառելիքից թունավորումների գլխավոր պատճառն են հանդիսանում: Քաղաքի ծայրամասերում տեղակայված են ավելի քան 50000 փոքր ֆաբրիկաներ: Այս բոլորը միասին ձևավորում են մահացու կոկտեյլ:
7. Մոսկվա, Ռուսաստան
Այս քաղաքում, հավանաբար, ռադիոակտիվ աղտոտվածությունը ավելի շատ է, քան աշխարհում որևէ այլ տեղ: Դրանք արտանետվում են ավելի քան 2000 գիտահետազոտական ինստիտուտների կողմից, որոնք քաղաքում գոյություն ունեն վաղուց : Նույնիսկ այսօր կառավարությունը հավաքում է ռադիոակտիվ թափոնները և փորձում է դրանք թաղել հատուկ գերեզմանոցներում: Սակայն բնակիչները երկար տարիներ ստիպված են ապրել ռադիացիայի բարձր մակարդակի պայմաններում:
8. Նյու Դելի, Հնդկաստան
Դելիի կարևորագույն խնդիրը ջուրն է: Քաղաքի ջրի գլխավոր աղբյուրը Ջամնա գետն է, որը լրջորեն աղտոտված է քիմիկատներով և այլ թափոններով: Ավտոմեքենաների բավականին մեծ քանակը միայն ավելացնում է աղտոտվածության առկա մակարդակը, և երկրի բազմաքանակ բնակչությունը ստիպված է տառապել սմոգից, կեղտոտ ջրից և առողջության պրոբլեմից:
9. Լինֆեն, Չինաստան
Քաղաքն ունի 3 մլն բնակիչ և գտնվում է ածխային արդյունաբերության սրտում: Այս քաղաքի օդը ամենավատն է Չինաստանում, տներից շատերը լրիվ ծածկված են մուրի հաստ շերտով:
10. Ձերժինսկի, Ռուսաստան
Իրականում մեգապոլիս չէ, սակայն այս քաղաքը աշխարհի ամենաաղտոտված քաղաքն է: Այստեղ պահվում է երեք մլն տոննա քիմիական մնացորդներ, որոնք այստեղ են թափվել շատ տարիներ առաջ:
Աշխարհի ամենաաղտոտված գետերը
1. Սիտաrում, Ինդոնեզիա
Աշխարհի ամենաաղտոտված գետը գտնվում է Ինդոնեզիայում: Ցիտարում գետը հոսում է երկրի մայրաքաղաք Ջակարտայի կողքով: Եվ հավաքում է 9 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի աղբը: Տեղացիները արդեն մոռացել են, որ մի ժամանակ այնտեղ ձուկ կար: Գետից աղբը հավաքելը և վերամշակման հանձնելը հիմա ավելի շահավետ է, քան ձկնորսությունը:
2. Յամունա, Հնդկաստան
Յամունա գետը գտնվում է Հնդկաստանում և ունի 1376 կմ երկարություն: Համարվում է Գանգեսի ամենախոշոր վտակը: Մայրաքաղաք Նյու-Դելիի աղբի 58%-ը թափված են գետը: Կառավարությունը ներդրել է միջոցներ մաքրելու համար Յամունան, ինչպես նաև Գանգեսը, սակայն ինչքան էլ նրանք չարչարվեն, դա անօգուտ է:
3. Բուրիգանգա, Բանգլադեշ
Բուրիգանգա գետը, որը հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք Դակկիի մոտ, Գանգեսն ու Բրախմապուտրան իրար կապող ճյուղերից մեկն է: Այն համարվում է մոլորակի ամենաաղտոտված գետերից մեկը՝ գետի ջուրը չի կարելի ոչ միայն խմել, այլ նաև օգտագործել լվացման և տեխնիկական նպատակների համար: Թեև երկիրն ունի թափոնները գետը նետելն արգելող օրենք, օրական Բուրիգանգա են լցվում 1.5 միլիոն խորանարդ մետր արդյունաբերական թափոններ: Գետը ճանաչվել է կենսաբանորեն մահացած:
4. «Դեղին գետ», Չինաստան
Դեղին գետը երկրորդ ամենաերկար գետն է Չինաստանում, գտնվում է Լանչժոու քաղաքում: Գլխավոր ջրամատակարարն է հանդիսանում հյուսիսային Չինաստանի միլիոնավոր մարդկանց համար: Բայց գետը մեծապես աղտոտված է նավթով:
5. Մարիլաո, Ֆիլիպիններ
Պլաստիկ փաթեթներ, ռեզինե հողաթափեր և այլ աղբի տեսակներ կարող եք գտնել Մարիլաո գետում: Ջրերը պարունակում են թունաքիմիկատներ, ինչպիսիք են քրոմը, կադմիումը, պղինձն ու մկնդեղը, և ջուրը դարձնում են շատ վտանգավոր: Չնայած կոչերին «Չաղտոտել գետը» և ազդեցիկ չափերի տուգանքներին, մարդիկ դեռ նետում են իրենց աղբը, և գործարանները բաց են թողնում կոյուղաջրերը գետը, որը հանգեցնում է գետի հետագա աղտոտմանը:
6. Գանգես, Հնդկաստան
Գանգես գետը ձգվում է Հիմալայներից մինչև Հնդկական օվկիանոսը, Հնդկաստանի և Բանգլադեշի տարածքով 2510 կմ երկարությամբ: Ներկայումս գետը շատ աղտոտված է՝ շնորհիվ Հնդկաստանի բնակչության արագ աճի, արդյունաբերական ազդեցության, ժամանակակից կոյուղիների բացակայության, որը լուրջ ազդեցություն է թողնում գետի վրա: Աղտոտման արդյունքը տարբեր հիվանդություններն են, այդ թվում խոլերան, հեպատիտը, տիֆն ու դիզենտերիան:
7. Սոնգհուա, Չինաստան
Սոնգհուա գետը գտնվում է հյուսիս-արևելյան Չինաստանում, համարվում է Հեյլոնգ գետի ամենախոշոր վտակը: 2005 թվ.-ի նոյեմբերին գետը աղտոտվեց բենզոլով, որը հանգեցրեց Հարբինի ջրամատակարարման փակմանը:
8. Միսսիսսիպի, ԱՄՆ
Միսսիսսիպի գետը աշխարհի ամենամեծ գետերից է՝ 3770 կմ երկարությամբ: Այն ԱՄՆ-ի գլխավոր տնտեսական և բնական ռեսուրսն է: Գետը ամեն տարի մոտավորապես 1,5 միլիոն տոննա ազոտով աղտոտված ջուր է տանում Մեքսիկական ծոց:
9. Սարնո, Իտալիա
Սարնոն վտակ է, որը համարվում է Եվրոպայի ամենաաղտոտված գետը: Նեապոլի ծոց լցվող լողավազանի աղտոտված ջրերը ավելացնում են ծովի ջրի աղտոտվածությունը:
10. Արքայական գետ, Ավստրալիա
Սա Ավստրալիայի ամենաաղտոտված գետն է: Այն աղտոտված է հանքարդյունաբերական գործարանի քիմիական թափոններով: Ամեն տարի, սկսած 1995 թվ.-ից, մոտ 1.5 միլիոն տոննա սուլֆիդ է ընկնում Արքայական գետը:
No comments:
Post a Comment