Monday, November 18, 2013

Իմ իդեալական պետությունը


. Իդեալական պետություն Նախ հիշենք, որ մենք բոլորս ապրում ենք 21 - րդ դարում Իսկ 21 -.. Րդ դարում ոչինչ իդեալական չի կարող լինել, համենայնդեպս իմ կարծիքով Բայց կարծում եմ, որ կարելի է պատկերցմամբ ստեղծել մի իդեալական պետություն որը կլինի նախ քոնը, ապա բնակիչներինը. Իմ իդեալական պետությունը ես կանվանեի «Կանաչ կղզի». Այդ պետությունը կգտնվեր օվկիանոսի կենտրոնում. Որտեղ կլիման կլիներ բարենպաստ, եւ մենք կտեսնեինք հիասքանչ եղանակ եւ կենդանական ու բուսական աշխարհ. Մարդիկ ուշադրություն կդարձնեին կենդանիներին, նրանց համար կառուցելով արգելանոցներ. Անընդհատ նրանց խնամք եւ սեր տալով, կլինեին անբաժանելի ընկերներ. Կկառուցեի մի մեծ զբոսայգի, որտեղից կլսվեր մանուկների լիաթոք ծիծաղը. Մարդիկ տներ կկառուցեին ծովափին, այնտեղ ընդմիշտ հաստատվելով. Մարդիկ, որոնք կլինեն բարի, համբերատար, խելամիտ եւ մի քիչ էլ կատարյալ. Կլինեին հողատարածքներ որտեղ հնարավորություն կլիներ զբաղվել այգեգործությամբ , աճեցնել մրգեր եւ բանջարաղեններ. Ես այնպես կանեյի, որ միշտ գարուն եւ ամառ լիներ, երփներանգ եւ բուրավետ ծաղիկներով, կանաչ ու ստվերախիտ ծառերով, գույնզգույն թիթեռնիկներով, կապույտ երկնքով, մեղմ քամիով եւ պայծառ արեւով. Նաեւ մարդիկ մեծ սիրով օվկիանոսում կլողային, իսկ ովքեր սիրում են կատարել գնումներ, նրանց համար կստեղծվեր մեծ առեւտրի կենտրոն իր բոլոր բաժիններով. Բայց չմոռանանք Հայաստանը, որը մեր հանրապետությունն է. Չէ որ մեր միջոցով Հայաստանը որոշ չափով կարող ենք դարձնել իդեալական. Դրա համար կվերադարձնեի ազգիս պապենական հողերը, աշխարհով մեկ սփռված հայերին իրենց բնօրրանը կվերադարձնեյի , պետությանը կապահովեի մշտական ​​աշխատանքով, կավելացնեյի կանաչապատ տարածքները, կստեղծեի այնպիսի կանոններ ու օրենքներ, որը մարդը ի զորու է ընդունելու եւ իրագործելու եւ այլն. Ահա եւ այն ամենը որի միջոցով կստեղծվեր իմ իդեալական պետությունը, բայց այս խոսքերը միայն երազանքներ են, իսկ երզանքներով ապրել հնարավոր չէ .

No comments:

Post a Comment