Երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր կերպ է ընկալվում. Մեկի համար այն հարստոոււթյունն է, մյուսի համար, լավ ընտանիքը, երրորդի համար դա աշխատանքն է, չորրորդի համար գուցե լավ շրջապատը. Բայց այնուամենայնիվ չեն կարողանում սահմանել, թե ինչ է երջանկությունը. Օրինակ ինձ համար երջանկությունը սիրով լցված մի ծաղկեփունջ է, որի բուրմունքը տարածվում է ուրախություն պատճառելով. Բայց ցավոք այն շուտ չքանում է. Սակայն մարդիկ երբեք չեն կարողանում գնահատել իրենց ունեցած Երջանկությունը եւ կարծում են, որ հեշտությամբ վաստակվածը չի կարող երջանկություն համարվել.
Հիրավի բոլորս էլ ունեցել ենք երջանիկ պահեր, բայց երբեք չենք նկատել թե նրանք ինչպես են շարքերով դալուկ գալիս ու անցնում մեզանից. ԵՒ միայն նրանց հեռանալուց հետո է, որ մենք հասկանում ենք ու ափսոսում, թե ինչ ենք կորցրել. Եթե մենք մեզ հարց տանք, թե արդյո ք ունեցել ենք ներջանիկ պահեր, ապա միանշանակ կպատասխանենք «այո» եւ կվերհիշենք թե ինչպես են անսպասելին ու անհնարինը, աներեւույթն ու բարին խառնվել իրար ու հյուսել երջանկության փոքրիկ հյուսվածք.
Որքան շատ մտածենք երջանկությանը հասնելու մասին, այնքան կդժվարանանք նրան գտնելու հարցում, եւ հակառակը, որքան չմտածենք դրա մասին, ապա ավելի հեշտ կլինի հասնել մեր երազանքին.
Երջանկությունը ես նմանեցնում եմ մի չարաճճի երեխայի, ով դուռը թակելով շտապ փախչում է, բայց թողնում է իր հասցեն որը բոլորիս էլ հայտնի է, բայց միաժամանակ անհայտ.
No comments:
Post a Comment