Ածուխը, նավթը եւ բնական գազը համարվում են Երկրի էներգիայի ամենակարեւոր աղբյուրները:
. Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվ ող , յուղանման , յուրահատուկ հոտով հեղուկ է , կարևորագույն օգտակար հանածո , արժեքավոր բնական պաշար : Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային , հեղուկ ու պինդ սահմանային , ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների , ինչպես նաև թթվածին , ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է : Լինում է բաց շագանակագույնից ( գրեթե անգույն ) մինչև գորշ ( գրեթե սև ) գույնի : Նավթի մեջ լուծված են մեթան , էթան , պրոպան , բութան , ջրային գոլորշիներ , երբեմն՝ նաև ազոտ , ածխաթթվական գազ , ծծմբաջրածին , հելիում , արգոն , որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր : Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում ` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի , կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից : Նավթը , առանց չափազանցության , համարվում է « սև ոսկի », և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն :
․ Գազը նյութի չորս հիմնական վիճակներից մեկն է ( մյուսները պինդ , հեղուկ և պլազմա ) ։ Մաքուր գազը կարող է կազմված լինել առանձին ատոմներից ( իներտ գազ կամ ատոմային գազ , ինչպես նեոնային ), միատիպ ատոմներից կազմված տարրական մոլեկուլներից ( օրինակ թթվածին ), կամ զանազան ատոմներից կազմված միացության մոլեկուլներից ( օրինակ ածխածնի երկօքսիդ ) ։ Գազի խառնուրդը պարունակում է զանազան մաքուր գազեր այնպես , ինչպես օդը : Գազը տարբերվում է հեղուկից և պինդ մարմնից նրանով , որ նրա առանձին մասնիկները ընդարձակորեն տարանջատված են։ Այդ տարանջատումը գազը դարձնում է անգույն և անտեսանելի մարդուհամար ։
․ Ածուխները պինդ , ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են , որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում ` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով : Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների , դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր : Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են , ընկել ճահճոտ հողին , իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ : Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ : Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ : Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով : Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների , բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի , այնուհետև՝ քարածխի , ավելի ուշ՝ անտրացիտի : Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը : Ածուխներին հաճախ անվանում են « արեգակնային պահածո »: Եվ դա ունի իր տրամաբանությունը , որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում , որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից , ածխաթթու գազից և հանքային աղերից , սինթեզում են իրենց կենդանի մարմինը : Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու - հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան : Ածուխները կազմված են օրգանական ( այրվող ) և անօրգանական բաղադրիչներից : Օրգանական մասը կազմում են ջուրը ( գորշ ածխի մոտ 50%- ը ) և կալցիումի , երկաթի , ալյումինի , կալիումի նատրիումի սիլիկատները ֆոսֆատները ,, սուլֆիդներն ու սուլֆատները : Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա , որից 51,5%- ը քարածուխն է , 48,5%- ը ` գորշ ածուխը : Ածուխները հրաշալի վառելանյութ են , օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ : Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով : Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան , քան գորշ ածուխը :
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ - ում , Գերմանիայում , Մեծ Բրիտանիայում , ՌԴ - ում , Ուկրաինայում , Չինաստանում , Հնդկաստանում , Ավստրալիայում :
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200 օ C) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ
No comments:
Post a Comment