Monday, November 18, 2013

Էներգետիկ ռեսուրսներ


Հազարամյակների ընթացքում մարդը ռեսուրսներ է օգտագործել։ Ռեսուրսը դա ինչ-որ բանի հնարավորություններն են: Էներգետիկ ռեսուրսներն էլ էներգիա ստանալու հնարավորությոան միջոց են: Այդ ռեսուրսները բաժանվում են երկու մեծ խմբի՝ վառելիքային և այլընտրանքային:
  Վառելիքային են նավթը, բնական գազն ու ածուխը: Ածուխը, նավթը և բնական գազը համարվում են երկրի էներգիայի ամենակարևոր աղբյյուրները։
Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է,կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնականպաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային,հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտպարունակող օրգանական միացությունների խառնուրդ է:Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ(գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան,պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ,ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնքկոչվում են նավթին ուղեկցող գազեր: Ըստ օրգանական ծագմանվարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիներիընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններումջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմներիմնացորդների քայքայումից: Նավթը, առանց չափազանցության,համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներնայսօր մեծ առավելություններ ունեն:

․ Գազը նյութի չորս հիմնական վիճակներից մեկն է (մյուսներըպինդ, հեղուկ և պլազմա)։ Մաքուր գազը կարող է կազմվածլինել առանձին ատոմներից ( իներտ գազ կամ ատոմային գազ,ինչպես նեոնային), միատիպ ատոմներից կազմված տարրականմոլեկուլներից (օրինակ թթվածին), կամ զանազան ատոմներիցկազմված միացության մոլեկուլներից (օրինակ ածխածնիերկօքսիդ)։ Գազի խառնուրդը պարունակում է զանազանմաքուր գազեր այնպես, ինչպես օդը: Գազը տարբերվում էհեղուկից և պինդ մարմնից նրանով, որ նրա առանձինմասնիկները ընդարձակորեն տարանջատված են։ Այդտարանջատումը գազը դարձնում է անգույն և անտեսանելիմարդուհամար։
․ Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակարհանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերիմնացորդների բարդ քիմիական և երկրաբանականփոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճելեն հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերըմահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել եննորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքումմիկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացածներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայմանհետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերովհարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակիընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման ևջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբումգորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի:Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում էհանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանումեն «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իրտրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքումարեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդէներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքայինաղերից, սինթեզում են իրենց կենդանի մարմինը:Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևովմեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերիամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված են օրգանական(այրվող) և անօրգանական բաղադրիչներից: Օրգանական մասըկազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի,երկաթի, ալյումինի, կալիումի նատրիումի սիլիկատները ֆոսֆատները,,սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխիհամաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը` գորշածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվումեն նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիականարդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղփայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ ևունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, ՄեծԲրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում,Հնդկաստանում, Ավստրալիայում:
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձրջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցովստացվում են կոքսագազ և քարածխային խեժ։
 Այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ ևս՝ քամին, արևը, ջուրն ու մակընթացությունը:
 Հողմաէլեկտրակայանը քամու էներգիան էլեկտրականի վերածող իրար միացած բազմաթիվ հողմատուրբինների համալիր է: Առավել չափով քամու էներգիա «որսալու» նպատակով հողմատուրբիններն ունեն հսկայական թևեր: Հատուկ սարքերով ղեկավարվող մեխանիզմները որոշում են քամու ուղղությունը և հողմատուրբինների թևերը շրջում այդ ուղղությամբ: Կալիֆոռնիայի (ԱՄՆ) հողմակայանում տեղադրված է ավելի քան 4000 գեներատոր, որոնց արտադրած էներգիան բավարարում է ողջ Սան Ֆրանցիսկոն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
 Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Արեգակնային մարտկոցներն արդյունավետ աշխատում են հատկապես արևոտ վայրերում:
 Երկրաջերմային էլեկտրակայաններում օգտագործում են Երկրագնդի խորքում թաքնված էներգիան, որտեղ նրա հալված միջնապատյանին մոտ հանքապարները շիկացած են մինչև 300օC: Այդ ջերմությունը օգտագործելու համար հորատում են 2 խոր, նեղ հորատանցքեր. անցքերից մեկի մեջ ջուր են մղում, որն ակնթարթաբար սկսում է եռալ և վերածվում է գոլորշու: Իսկ այդ վիթխարի ճնշման գոլորշին վեր է բարձրանում երկրորդ հորատանցքով և օգտագործվում տուրբինը պտտելու ու էլեկտրաէներգիա ստանալու համար:
 Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:
 Գիտնականներն ստեղծել են նաև ծովի ալիքների ջրի մակարդակի փոփոխությունը էլեկտրական էներգիայի վերածելու սարքեր: Դրանցից մեկը, որը հանդերձված է լողաններով, անվանել են «բադիկ»: Ալիքների վրա վեր ու վար տատանվող այդ լողաններն ալիքների էներգիան հաղորդում են պոմպին, որը շարժման մեջ է դնում տուրբինով ոչ մեծ գեներատորը:

No comments:

Post a Comment