Մշակույթը որպես ինքնապահպանման միջոց, և դրա հիմնական կենտրոններըՄշակույթի առաջացման, զարգացման ու պահպանման միակ պայմանը հասարակությունն է: Մշակութային գործունեությունը պայմանավորված է մարդու և հասարակության առաջացմաբ ու գոյությամբ: Մարդը մարդ է դառնում այնքանով, որքանով զբաղվում է մշակութային գործունեությամբ: Քանի որ, մարդը իր ողջ էությամբ ու գոյությամբ, ազդակներով ու իմաստով կոչված է ստեղծել մշակութը: Բացի այդ, մշակույթը բնորոշող գծերից է արժեքային յուրահատկությունը: Սա մշակույթին հաղորդում է իմաստ, նշանակություն, որոշակի իդեալ: Յուրաքանչյուր հասարակություն, մշակույթ ստեղծում ու պահպանում է արժեքների որոշակի համակարգ, իր մեջ ներառելով ավանդականը:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ամենավաղ ճարտարապետական շինությունը, որ հայտնաբերել է Հայաստանում, Էրեբունի ամրոցն է (Ուրարտուի ճարտարապետությունը): Ամրոցի հարավ-արևմտյան մասի գլխավոր շենքը «Խալդ» աստծո տաճարն է: Արտաշեսյանների գահակալության շրջանում զարգանում է քաղաքաշինությունը և Հելլենիստական մշակույթը: Այդ ժամանակներում ամենահայտնի հեթանոսական տաճարը Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու տաճարն է: 301թ. սկսած, երբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն, ողջ հելլենիստական մշակույթը կործանվեց: Քանդվեցին բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի հեթանոսական տաճարի: Հեթանոսական տաճարներին փոխարինելու եկան հայկական քրիստոնեական եկեղեցիները, որոնցից առավել տպավորիչ է Էջմիածնի մայր տաճարը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ գրականությունն աշխարհի ամենահին գրականություններից է: Հայ գրականության սկզբնավորումն առնչվում է ազգային գրերի գյուտի հետ, որից հետո զարգանում է պատմագրությունը (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բյուզանդ, Ղազար Փարպեցի, Եղիշե, Կորյուն): Միջնադարում շարունակում է զարգանալ պատմագրական արձակը, իսկ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպիրի և Սայաթ-Նովայի վաստակով վերջնականապես կատարելագործվում է սիրերգությունը: Ուշ միջնադարում առանձնապես աշխուժանում են գեղարվեստական արձակի մանրապատում տեսակները՝ առակը, զրույցը, ասույթը (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի):
Լուսավորության շրջանում արմատապես վերափոխվում է գրականության լեզուն: Դասական գրաբարը ավելի ու ավելի հաճախ է սկսում գործածվել իր պարզեցված տարբերակով: Գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական աշխարհաբարը: Հայ նոր գրականության սկզբնավորումը կապվում է 17-րդ դարի վերջերի և 18-րդ դարի սկզբների հետ, երբ նախորդ երկու դարերի ընթացքում գրեթե մոռացված մեր հին մշակույթը սկսում է վերածնունդ ապրել: Հայ լուսավորիչներն ազգային առաջադիմության հեռանկարը կապում էին միջնադարի սխոլաստիկ մտածողությունից ազատվելու և եվրոպական լուսավորության ուղին բռնելու հետ: Այս գաղափարների տարածմանն իրենց գրական վաստակով մեծապես նպաստեցին 19-րդ դ. առաջին կեսի գրող-գործիչներ Հարություն Ալամդարյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Ղևոնդ Ալիշանը և ուրիշներ: Ժամանակի ամենամեծ լուսավորիչը Խաչատուր Աբովյանն էր, վերջինս էլ հիմք դրեց հայ նոր գրականությանը:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայերեն լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Ք.ա. 3-րդ դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, հեթանոսական և գուսանների ժողովրդական արվեստը: Գուսանները՝ հայ ժողովրդական երգիչներն են։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհուն նվիրված տաճարում:
301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին, առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը՝ շարականները, որոնք հոգևոր երգերն են։ Ամենաշատը պահպանվել են 5-15-րդ դ. շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ։ Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է 10-րդ դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ ետագայում հայկական երաժշտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցան Սայաթ-Նովան, Կոմիտասը և այլք:
ԹԱՏՐՈՆ
Հայկական թատրոնն առաջացել է Ք.ա. 1-ին հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։
Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ Ք.ա. 69 թ․ Տիգրան Մեծը պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում Ասորիքի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն է կառուցել: Իսկ Արտավազդ 2-րդը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Քրիստոնեությունն որպես պետական կրոն ընդունելուց հետո, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստին, բայց թատրոնն իր դերը չկորցրեց նաև միջնադարում: Հետագայում հայկական թատերական արվեստը զարգացում ապրեց և՛ Արևելյան Հայսատանում, և՛ Արևմտյան Հայաստանում:
Դպրոցը մշակութային համակարգում

Ինչպես հայտնի է, 4-րդ դարից Հայաստանում գործել են ասորերեն ու հունարեն դպրոցներ, որոնց բուն նպատակը քրիստոնեական քարոզիչների պատրաստումն էր: Մեսրոպ Մաշտոցի լուսավորական գործունեության հիմնական նպատակներից մեկը հայալեզու, հայկական դպրոցների հիմնադրումն ու տարածումն էր, որը իրականացվում է հաջողությամբ՝ Մաշտոցի, իր աշակերտների ու հետևորդների ջանքերով: Սա մշակութային ու ազգապահպան կորևոր երևույթ էր, քանզի գիրը ոչ մի արժեք չէր ունենա առանց ազգային, հայեցի դպրոցի: Այս շրջանից է ձևավորվում ազգային դպրոց ունենալու, կրթությամբ ու դաստիարակությամբ նոր հայ պատրաստելու, ազգային միասնություն ապահովելու նաև Պարսկաստանի և Բյուզանդիայի հակահայկական նկրտումների հակազդելու քաղաքականությունը:
XV դ. աոաջին կեսին Հայաստանում և գաղթավայրերում գործող դպրոցները, որոնք դժվարությամբ աշխատում էին պահպանել Գլաձոր-Տաթևյան ավանդույթները, աստիճանաբար չքանում են XV դ. կեսերից մինչև XVII դ. սկիզբն րնկած ժամանակները: Կրթական գործի վերելքի սկիզբը դրվեց XVII դ. աոաջին կեսին: Առաջինը Սյունյաց Մեծ կամ Հարանց անապատի դպրոցն էր, որ գործում էր Տաթևի վանքին մոտ մի վայրում: Այստեղի նշանավոր ուսուցիչներից Մովսես Տաթևացին, որր հետագայում դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, դպրոցներ հիմնադրվեցին նաև Երևանում ու Հովհանավանքում: 1620-ական թվականներին դպրոց է բացվում Էջմիածնում: XVII դարում գործունեություն են ծավալում նաև Բաղեշի Ամիրդոլու վանքի, Վանա լճի Լիմ կղզու, Նոր Ջուղայի դպրոցները:
Ձևավորվում է հայ մանկավարժական միտքը: Մեսրոպ Մաշտողը, Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին և ուրիշներ հետաքրքիր մտքեր ու տեսակետներ են արտահայտում ուսուցման մեթոդների, երեխաների ունակություններին ու հնարավորություններին համապատասխան կրթության ու ուսուցման կազմակերպման, ուսուցչի դերի և մանկավարժական այլ հարցերի վերաբերյալ: Քրիստոնեական աշխարհայացքի և քրիստոնեական ուսուցման ընդհանուր համակարգում գերխնդիր է մնում նաև այն, որ դպրոցը և կրթությունը պետք է ունենան ազգային կողմնորոշվածություն, նպատեն հայկականի պահպանմանը, հայ ոգու ամրապնդմանը:
Ժամանակաշրջանի վատ պայմաններն առաջին հերթին իրենցն արեցին դպրոցական գործի կազմակերպման ու ընդհանուր վիճակի վրա: Տաթևի համալսարանը, որ գիտամշակութային և գաղափարահասարակական բուռն գործունեություն էր ծավալել նախորդ ժամանակահատվածում, XV դ. սկզբին կորցնում է իր դերը: Գրիգոր Տաթևացու մահից հետո այն արագորեն դադարեցնում է իր գործունեությունը: Երկար չտևեց նաև Մեծոփի դպրոցի գործունեությունը: Թովմա Մեծոփեցու ուսուցչապետության շրջանում այստեղ ուսումնասիրվում էին գիտության և արվեստի շատ բնագավառներ, ստեղծվում էին դասագրքեր: Դրանցից էին լեզվաուսուցողական առաջին հայերեն դասագիրքը՝ հորինված Թովմա Մեծոփեցու կողմից, ճանաչված տոմարագետ Հակոբ Ղրիմեցու բնագիտական աշխատությունները:

Պատմագրությունը մշակութային համակարգում Հայ գավոր պատմագրությունը ձևավորվում է 5-րդ դարում և այդ գործում մեծ դեր են կատարում Կորյունը, Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Եղիշեն, Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին: Նրանցից յուրաքանչյուրը դրսևորել է պատմական իրադարձությունների շարադրման ու իմաստավորման, լեզվի, ոճի, պատմական դեպքերի, հասարակական կյանքի ու մշակույթի նկատմամբ ուրույն վերաբերմունք: Այսպես Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» հիմնական նյութը Հայաստանում քրիստոնեության տարածման ու հաստատման, հեթանոսական կրոնի ու մշակույէի դեմ մղած պայքարի բարդ ու հակասական գործընթացն է: Նրա աշխատությունը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում ժամանակի ընդհանուր պատմական ու կրոնական իրավիճակի և որոշ կարևոր իրադարձությունների մասին: Փավստոս Բյուզանդի պատմությունը ընդգկում է 4-րդ դարի իրադարձությունները Խոսրով Կոտակից մինչև Հայաստանի բաժանումը Պարսկաստանի ու Բյուզադիայի միջև 378 թ.: Ղազար Փարպեցու պատմությունը սկսվում է Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանումից ու ավարտվում է Պարսկաստանի դեմ Վահան Մամիկոնյանի մղած հաղթական պայքարի (481-484) ժամանակաշրջանով: Կորյունը «Վարք Մեսրոպ Մաշտոցի» աշխատությունում նկարագրում է Մեսրոպ Մաշտոցի մշակույթի ու մշակութային քաղաքականության ճանաչողական ու կրթական կարևոր նշանակությունը ազգի ու ազգայինի գործում: Եղիշեի պատմության առանցքը Վարդանանց պատերազմն է: Բայց ժամանակի ու հայ-պարսկական հարաբերություններում նա բացահայըտում է այնպիսի պատճառներ, որոնք հասցրեցին Սասանյան Պարսկաստանի դեմ հայության ապստամբությանը և Ավարայրի նշանավոր ճակատամարտին: 5-րդ դարի պատմիչների գործունեությունը նախադրյալ դարձավ պատմագրության հետագա զարգացման համար: 7-րդ դարի պատմագրությունը ներկայացնում են Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին, 8-րդ դարինը Ղևոնդը: Հայ պատմագրության ձևավորման համար ներդրում է կատարել նաև Մովսես Խորենացին: Նրա հռչակավոր «Պատմություն Հայոց» երկը հայ ժողովրդի առաջին ամբողջական պատմությունն է՝ սկսած ծագումից մինչև 5-րդ դարի կեսերը: Այս անգնահատելի երկով մեզ են հասել նաև ժողովրդական բանահյուսության բազում նմուշներ՝ առասպելներ ու ավանդազրույցներ:12-13-րդ դարերում տարածված էր դեպքերի ու անցքերի շարադրանքի ժամանակագրական ժանրը, որի վառ ներկայացուցիչներն էին Մատթեոս Ուռհայեցին, Սամվել Անեցին, Վարդան Արևելցին և Կիրակոս Գանձակեցին: Կիլիկյան Հայաստանի ամենանշանավոր պատմիչ Սմբատ Գունդստաբլի «Տարեգիրք» մեծարժեք աշխատությունը պահպանել է Ռուբինյան և Հեթումյան արքայական տոհմերի կառավարման շրջանի կարևոր դեպքերը: Իսկ Հեթում պատմիչի (13-14-րդ դդ.) «Պատմություն Թաթարաց» երկը, որտեղ տրված է Առաջավոր Ասիայի 14 երկրների պատմաաշխարհագրական նկարագրությունը, միջնադարյան Եվրոպայում օգտագործվել է որպես արևելյան երկրների աշխարհագրության, տնտեսության և հասարակական կյանքի անփոխարինելի տեղեկատու: Հաջորդ` 17-18-րդ դարերի հայտնի պատմագիրներն են Առաքել Դավրիժեցին, կաթողիկոս Սիմեոն Երևանցին, Եսայի Հասան-Ջալալյանը և շատ ուրիշներ:
Օգտագործված գրականության և կայքերի հղումների ցանկ
http://www.gyumri.am/
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: էջ 188-189http://www.gyumri.am/
No comments:
Post a Comment