Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում և գտնվում է հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի միայն մեկ հատվածը:
Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:
Բնական պայմանները և ռեսուրսները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Բնակչությունը
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակությունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է: Մարզում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 56.0 հազար մարդ, որոնցից 50.1 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, իսկ 5.9 հազար մարդ չեն ունեցել աշխատանք և գրանցվել են զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում և ստացել գործազուրկի կարգավիճակ կամ գործազրկության մակարդակը կազմել է 10.6 %:
2010 թվականի հունվար-դեկտեմբերին մարզի տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը հանրապետության համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 4.7 %:
ՀՀ Սյունիքի մարզի գործազրկության ցուցանիշը 1.5 անգամ բարձր է հանրապետական միջին ցուցանիշից:
2010 թվականին մարզում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին թվաքանակը հանրապետության համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 7.1%:
Քաղաքները
Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը` 71%: Դրան համապատասխան էլ համեմատաբար շատ են քաղաքները` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):
Սյունիքի մարզկենտրոնը` Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:
Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:
Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարաններ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:
Սյունիքի մարզում` Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

Տնտեսություն
Մինչանկախացման վերջին տասնամյակում Սյունքի մարզի տնտեսությունը, հաստկապես արդյունաբերությունը, բնական հարստությունների օգտագործման շնորհիվ արագ տեմպերով զարգանում էր: Կառուցվել էին նոր ձեռնարկություններ, վերակառուցվել էին հները, որոնց միջոցով արդյունաբերությունը դարձել էր տնտեսության առաջատար ճյուղը, որը ապահովել է մարզի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 88.0%-ը: Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 150602.6 մլն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ համադրելի գներով կազմել է 24.5%: Հանքարդյունաբերության գծով Սյունիքի մարզը հանրապետությունում առաջինն է: Այդ ճյուղի խոշոր կենտրոններն են Քաջարանը, Ագարակը, Կապանը: Ներկայումս մարզը տալիս է ՀՀ-ի արդյունաբերական արտադրանքի մոտ 18%-ը, և այդ այդ ցուցանիշով միայն Երևան քաղաքին: Ընդ որում, մարզի արդյունաբերական արտադրանքի 85%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերութունը:
Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության՝ հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն, և անասնաբուծության մեջ՝ խոշոր եղջերավոր անասունների բուծում:

No comments:
Post a Comment