Wednesday, February 18, 2015

Հովսեփ Էմին


                                                 Hovsep Emin.jpg
Հովսեփ Էմինը XVIII դարի 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման գործիչ է, լուսավորական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչը հայ իրականության մեջ:
Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից էլ 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալկաթա։ Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը։ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը։ Նրան ոգևորում էինԱրցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները, որտեղ հայերը համառ կռիվներ էին մղում հայրենիքի ազատագրության համար։
1751 թ-ին հակառակ հոր կամքին, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան: 1751-1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններում։ 
Չարլզ Ստենհոպին Հ. էմինի գրած նամ ակր, որ ն։ս հղել է Կան կա լի ծովա- խորշից. այդ նամակում նկարագրված է անգլիական զորքերի արշավանքը ֆրանսիական առափնյա շրջանների վրա 1758 թարշավանք, որին մաս- նակցել էր նաև Հ. էմինը։ Նամակր ստացող 9արլղ Ատենհոպը այն տվել է լեդի Մոնտեգյուին, որի արխիվում էլ այն պահպանվել է։ Ամի Ապկարը սույն նամակի կողքին զետեղել է քաղվածքներ՝ կապիտան Հոուի նավա֊մատյանից, որ պահպանվում է Բրիտանական թանգարանում, ինչպես նաև Ֆոտիկսյուի «Բրիտանական բանակի պատմությունից» և Կոբեթի «Անգլիան Յոթնամյա պատերազմում» աշխատությունից: Դրանք Հաստատում են այն իրադարձությունների և փաստերի իսկությունր, որոնք բերված են Հ. Էմինի նամակում։
1757–58 թթ-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756–63 թթ.): 1758 թ-ի վերջին տեսակցել է Անգլիայի վարչապետի հետ ու համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղաքական ծրագիրը:
Հովսեփ էմինի՝ Հայաստան գալը անսպասելի չէր: Նա վաղուց էր առիթ փնտրում իր երազանքը կատարելու: էմինը շատ վատ գիտեր այն միջավայրը, ուր պատրաստվում էր գործելու: 1759 թ. մայիսին նա դուրս եկավ Անգլիայից և Ճենովայի վրայով նավարկեց մինչև Ալեքսանդրեկ: Այստեղից գնաց Հալեպ և նույն թվականի վերջերին երկու հայերի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ դեպի Հայաստան, որը բացասական ցնցող տպավորություն թողեց նրա վրա: Նա տեսավ թշվառ ու աղքատ մի երկիր, ստրուկ ու վախեցած մի ժողովուրզ, որի մեջ չէր մնացել անգամ պատմական հիշողություն: Կարինի գյուղերից մեկում էմինը սկսում է հատվածներ կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», գյուղացիներին բացատրել, որ հայերն էլ երբևիցե ունեցել են սեփական պետություն և թագավոր, բանակ և իշխաններ: Նա գյուղացիներին քարոզում էր, թե Աստծու կողմից բոլոր մարդիկ ու ժողովուրդները ստեղծվել են հավասար: Հետևաբար, բանական էակը չպետք է հանդուրժեր ուրիշի գերին լինելը: Իսկ եթե որևէ ժողովուրդ գերի է, ապա բնական է, որ նա պետք է պայքար մղի իր ազատության համար: Բովանդակ Հայաստանում նա չհանդիպեց որևէ մեկին, որը համակրեր իր ծրագրերը, չտեսավ այն ուժը, որը կարող էր բարձրանալ պայքարի: էմինի հիասթափությունը ակներև էր:
 1760 թ․ ապրիլին եղել է Էջմիածնում։ Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին սկզբում ինչ-որ հույսեր ներշնչեց, սակայն լինելով խիստ զգուշավոր և զուսպ՝ բավարարվեց միայն սաստելով այն հոգևորականներին, որոնք փորձում էին վարկաբեկել էմինին: Ս. էջմիածնում և Երևանում էմինը մանրամասն տեղեկություն-ներ է քաղում տարածաշրջանի կացության, Պարսկաստանի ու Վրաստանի հարաբերությունների, Արցախի դրության, մելիքների քաղաքական ակնկալությունների մասին: Նա հասկացավ, որ հայերի հայացքն ուղղված է դեպի Ռուսաստան, և նրանք այստեղից են սպասում իրենց երազած ազատագրությունը:
Այդ էր վկայում նաև 1760 թ. հուլիսի 17-ին Հակոբ Շամախեցու գրած ուղերձը կայսրուհի Ելիզավետա Պետրովնային: Այստեղ կաթողիկոսը կայսրուհուն խնդրում էր իր վրա վերցնել «դժբախտ հայ ժողովրդի հոգատարությունը»: Այդ մտայնությունը տիրապետող էր բոլոր այն շրջաններում, որոնց հետ էմինը շփումներ ունեցավ; Դա էմինի համար նշանակում էր վերանայել իր նախորդ ծրագրերը և Հայաստանի ազատագրության համար նախ և աոաջ դիմել Ռուսաստանի օդնությանը: Նա գիտակցում էր, որ անհրաժեշտ է անձամբ գնալ Ռուսաստան և ուղղակի կապեր հաստատել ռուս քաղաքական գործիչների հետ:
   1761 թ. էմինը Հայաստանից վերադարձավ Անգլիա և Լոնդոնում կապեր հաստատեց Ռուսաստանի դեսպան կոմս Ա. Մ. Գոլիցինի հետ: Դեսպանը ընդառաջեց Ռուսաստան մեկնելու էմինի ցանկությանը և նրան հանձնեց ոչ միայն անձնագիր, այլև ցարական արքունիքի բարձրաստիճան անձանց ուղղված հանձնարարականներ ու երաշխավորագրեր: Մասնավորապես կարևոր էին Ռուսաստանի վարչապետ Մ. Ե. Վորոնցովին և արտաքին գործերի վարչությանը հասցեագրված հանձնարարականները: 1761 թ. նոյեմբերին էմինը հասնում է Ս. Պետերբուրգ, ուր Ռուսաստանում Անգլիայի դեսպանը նրան ներկայացնում է վարչապետ Վորոնցովին: Հանդիպումը տեղի է ունենում վերջինիս բնակարանում: Վարչապետը մանրամասն հետաքրքրվում է էմինի ծրագրերով և եզրակացնում, որ նա այն անձն է, որը կարող է օգտակար լինել Կովկասում՝ Ռուսաստանի արտաքին շահախնդրությունների տեսակետից: Հանդիպման արդյունքների մասին Վորոնցովը տեղյակ է պահում կայսրուհի Ելիզավետա Պետրովնային, որն իր համակրանքն է հայտնում էմինի ծրագրերին, միաժամանակ չափազանց դրական արտահայտվում հայերի՝ որպես ազնիվ և նվիրված ժողովրդի մասին; Ահա թե ինչու վարչապետն առանց այլևայլության անցագիր է տալիս էմինին և հանձնարարական նամակ՝ ուղղված Հերակլ II-ին: Բացի այդ, նա էմինին ներկայացնում է Ս. Պետերբուրգում գտնվող վրաց գահազուրկ թագավոր Թեյմուրազ II-ին, որը խոստանում է հանձնարարական նամակ տալ ուղղված որդուն՝ Հերակլ II-ին:
   1762 թ. սեպտեմբերին, Մոսկվայում Եկատերինա II-ի թագագրությունից անմիջապես հետո, էմինը դարձյալ հանդիպում է ունենում Վորոնցովի հետ: Նոր կայսրուհու անունից վարչապետը հայտնում է էմինին, որ նա նույնպես դրական վերաբերմունք ունի հայ գործչի ծրագրերի նկատմամբ, և երբ վրա հասնի հարմար պահը, ինքը օգնելու է հայերին: Միաժամանակ էմինին առաջարկություն է արվում մտնել ռուսական զինվորական ծառայության մեջ, բայց նա հրաժարվում է և պատրաստ-վում մեկնել Վրաստան:
էմինի՝ Վրաստան մեկնելու նպատակը ոչ թե Հերակլին ծառայելն էր, այլ Հայաստանի ազատագրումը: Վրացական բանակի և հայ մելիքների ապստամբական ուժերի միջոցով Արևելյան Հայաստանն ազատագրելուց հետո, նրա պատկերացմամբ, երկու երկրների միջև պետք է կնքվեր պատվավոր դաշինք, որի հետևանքով ստեղծվելու էր հայ-վրացական դաշնակցային պետություն և թագավոր էր դառնալու Հերակլ II-ը: Նորաստեղծ պետության նկատմամբ պիտի հաստատվեր ռուսական հզոր տերության խնամակալությունը՝ որպես այդ երկու քրիստոնյա փոքր ժողովուրդների անվտանգության գրավական: էմինի այդ ծրագիրը խոսուն վկայություն էր նրա քաղաքական հասունության: Նա արդեն վճռականորեն հանդես էր գալիս որպես ռուսական կողմնորոշման համոզված կողմնակից, իսկ նրա ռոմանտիկ հրապուրանքներն ու երազանքները փոխարինվում էին երևույթների իրատես գնահատությամբ:
էմինի գործունեությունը Ռուսաստանում, նրա ծրագրերն ու գաղափարները խիստ հետաքրքրեցին ռուսահայ նորելուկ մտավորականությանր, բազում առևտրականների: Շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել նրան; Մոսկվայում նրան մտերմացավ մեծահարուստ Հովհաննես Լագարյանը, որը հետագայում պետք է դաոնար հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից մեկը: Լազարյանը, ինչպես նաև մոսկվաբնակ ուրիշ հայեր նյութապես օժանդակեցին էմինին: 1763 թ-ի գարնանն Մոսկվայում էմինին միացավ նրա հեռավոր ազգական արցախեցի Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում՝ 30 հայ խանդավառ երիտասարդներ, որոնք պատրաստ էին նրա հետ մեկնել հայրենիք ու կռվել նրա ազատագրության համար: Վրաց արքան սկզբում գրկաբաց ընդունեց Հովսեփ Էմինին` փորձելով նրան ներքաշել իր ծրագրի մեջ: Էմինի նպատակը վրաց թագավորության աջակցությամբ պայքարելն էր թուրք ու պարսիկ նվաճողների դեմ և Հերակլի տիրակալությամբ միավորել հայկական հողերը:Հովսեփ Էմինի ծրագրածը հայ-վրացական դաշնության ստեղծումն էր ինչպիսինն էր XIII-XIV դարերում: Հերակլ II-ը համաձայն էր Էմինի ծրագրերին, քանի որ ցանկանում էր հաստատել իր գերիշխանությունըԱնդրկովկասում: Հերակլ Երկրորդն անգամ երկու անգամ պարտության մատնեց Երևանի խանին: Շուտով Էմինը Հերակլի հրամանով սկսում է վրաց զորքին նախապատրաստել պատերազմին: Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների և Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդ Հովնան Մշեցու հետ: Մշո Սբ Կարապետ վանքի վանատեր Հովնանը Էմինին խոստացավ Ալաշկերտի հովտում հայ-վրացական բանակին տեսնելու դեպքում զենքի կոչել հազարավոր հայերի:Երբ Հովսեփ Էմինը փորձեց հայ-վրացական գործակցությունն ավելի գործնական քայլերի վերածել, Հերակլ արքան ոչինչ չարեց, որովհետև րաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից, այլ նաև հասկացրեց, որ Էմինն անցանկալի անձ է արքունիքում: Էմինը հիասթափված, եղավ Արցախում` հուսալով լեռնային հողի աջակցությունը իր ծրագրի իրագործման հարցում : Խամսայի մելիքությունները պայքարում էին թուրք-պարսկական նվաճողների դեմ, և 1764 թ. Հովսեփ Էմինն համար առիթ ստեղծվեց ցուցադրելու իր ռազմականկարողությունները: 
   1764 թ. սկղբներին Հովնան եպիսկոպոսը Մուշի երևելի հայերից մեկի` Ստեփանի միջոցով էմինին է ուղարկում մանրամասն նամակ-զեկուցադիր, որտեղ տեղեկացնում է, թե ինքը անցնող ամիսների ընթացքում կապեր է հաստատել Վանի, Կարինի, Դիարբեքիրի, Կեսարիայի, Թոխաթի, նաև Զմյուռնիայի և Կ. Պոլսի անվանի հայերի հետ, որոնք ողջունել և իրենց համաձայնությունն են տվել էմինի ազատագրական ծրագրերին, ինչպես նաև՝ եզդիների և ասորիների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու հայ ապստամբներին: Հովնանը հավաստիացնում էր էմինին, թե Արևմտյան Հայաստանում արդեն հավաքագրված են ապստամբությանը պատրաստ 40 հազար մարտիկ, առանձին վայրերում ստեղծվել են գաղտնարաններ, որտեղ պահևստավորվել են զենք, զինամթերք և անհրաժեշտ հանդերձանք: Ազատագրական պայքարի նպատակների համար Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում սկսել են կազմակերպել դրամական հանգանակություն, հանուն այդ նպատակի նվիրաբերվել է նաև եկեղեցական թանկարժեք ոսկե և արծաթե սպասք:
էմինը Հերակլին տեղյակ է պահում Հովնանի հայտնած տեղեկություննևրի մասին, միաժսմանակ փորձում է նրան համոզել, որ զբաղվի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով: Պահն ավելի քան հարմար էր, քանզի Թուրքիայի և Վրաս- տանի հարարերություններր չափազանց լարվել էին, և թուրքերը պատրաստվում էին արշավել Արևելյան Վրաստան:Հերակլիտին հեերաքրքրում էին ապստամբության մանրամասները: էմինը թագավորին խորհուրդ է տալիս վրացական 18 հազարանոց բանակը (6 հազար հեծյալ և 12 հազար հետևակ) Երևանի վրայով ուղարկել Բայա- զետ, այնուհետև՝ Վան, Կարին, Բասեն, Բիթլիս, Սասուն: Այս շրջանների ապստամբական ջոկատներին միանալու էին ազատարար բանակին և միասնական ուժերով ազատագրելու էին ողջ Արևմտյան Հայաստանը: էմինը շեշտում է, թե արևմտահայերը Հերակլ II-ին րնդունելու են որպես իրենց թագավոր: Արևմտահայ ազատագրական շարժման գործիչներին խրախուսելու նպատակով Հերակլը 1764 թ. մարտին էմինի մտերիմներից մեկի՝ մահտեսի Գրիգորի միջոցով նամակ է ուղարկում Հովնա֊նին և հորդորում շարունակել ապստամբության նախապատրաստական աշխատանքներր: Սակայն մահտեսի Գրիգորը Երևանում ձերբակալվում է: Երևանի Հուսեյն խանի ձեռքն են րնկնում Հերակլի և էմինի Հովնանին հասցեագրած նամակները, որը դրանք հանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսՍիմեոն Ա Երևանցուն; Կաթողիկոսը, որ վաղուց հետևում էր էմինի գործունեությանր, դատապարտում է նրա տեսակետներն ու գործելակերպը և միջոցներ փնտրում նրան հեռացնելու Անդրկովկասից: Անշուշտ, Սիմեոն Երևանցին ևս երազում էր Հայաստանի ազատագրության մասին, սակայն գտնում էր, որ դա հնարավոր է միայն արտաքին ուժի, տվյալ դեպքում Ռուսաստանի օգնությամբ: Ուստի հայ ժոդովուրդը պետք է համբերությամբ սպասեր իր ազատագրմանր, Պարսկաստանի և Թուրքիայի դեմ չդիմեր ինքնուրույն ելույթների, քանի որ անպատասխանատու, արկածախնդրական քայլերը կարող էին կործանել ժողովրդին: Հայոց կաթողիկոսր հանդիմանական նամակ է հղում Հերակլին և նրան առաջարկում է խզել ամեն մի կապ Հովնանի հետ, իսկ էմինին վտարել Վրաստանից:
Հերակլ II-ը չէր կարող հաշվի չառնել Ամենայն Հայոց կաթողիկոսի բացասական կարծիքր էմինի մասին: Նա չէր ցանկանում ստվերել հայոց հեղինակավոր հովվապետի բարեհաճ վերաբերմունքն իր նկատմամբ ու խախտել բարեկամական հարաբերությունները նրա հետ: Հերակլը հասկանամ էր, որ վրացական պետությունն այնքան հզոր չէր, որ կարողանար ինքնուրույն ղուրս դալ Օսմանյան կայսրության դեմ; էմինի հավաստիացումները 40 հաղարանոց հայկական ապստամբական բանակի մասին թվում էին խիստ կասկածելի: Մյուս կողմից` Պարսկաստանը նույնպես չէր կարող թույլ տալ ի հաշիվ Երևանի խանության վրացական պետության սահմանների րնդլայնում: Ուստի գտնելով, որ էմինի հետագա ներկայությունը Վրաստանում կարող է խիստ վատթարացնել հարաբերությունները Պարսկաստանի և Թուրքիայի հետ՝ Հերակլը 1764 թ. հուլիսին նրան արտաքսում է Վրաստանից Ռուսաստան, ուր գտնվում էին «նրա բարեկամները»: Այս դեպքերից հետո արևմտահայության ագատագրական շարժումներն աստիճանաբար դադարեցին:
Գործադրված հալածանքներն ու բռնությունները չվհատեցրին էմինին: Նա չէր ցանկանում վերադառնալ Ռուսաստան, մանավանդ՝ Անգլիա, չէր ցանկանում կիսատ թողնել այն հսկայական աշխատանքը, որ ձեռնարկել էր Հայաստանի ազատագրության համար:
    Երկու տարի՝ 1764-1766 թթ., էմինը բնակվում էր Հյուսիսային Կովկասում, նախ՝ չեչենների, ապա՝ լեզգիների մոտ: Չեչենների ցեղապետների խնդրանքով որոշ ժամանակ վարժեցնում է նրանց բանակը: 1766 թ. կեսերին լեզգիական մի զորաջոկատի հետ գալիս է Գանձակ: էմինի բուն նպատակն էր տեղափոխվել Արցախ: Նա երկար ժամանակ նամակագրական կապ ուներ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի հետ և քաջատեղյակ էր Խամսայի ողբալի դրությանը: Ղարաբաղի Փանահ և Իրրահիմ խաների ջանքերով Խամսայի մելիքությունների միասնությունը քայքայվել էր: Վարանդայի մելիք Շահնագար II-ը, որ եղբայրասպան րնդհարումների սկղբնապատճառ էր, դարձել էր խանի կամակատարը: Գյուլիստանի մելիք Հովսեփն ու Ջրաբերդի մելիք Հաթամը Իբրահիմի կողմից վտարվել էին իրենց տիրույթներից և ապաստան գտել Գանձակի խանության սահմաններում: Խամսայի այս անպատիվ կացությունը ստիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երեանցուն ծանր խոսքերով հանդիմանել մելիքներին՝ ասելով. «Այսպիսի անձնապաստանությամբ միմյանց վրա հարձակվելով Հայոց թագավորությունը վերացրեցիք, հայոց աշխարհն ավերեցիք և այլազգիների գերությանը հանձնեցիք, ու մի քանի մելիք, որ մնացել եք, ծարավ եք միմյանց արյան»: Բայց մելիքները շարունակում էին իրենց խոտոր ընթացքը՝ ձգտելով մի կերպ համակերպվել մահմեդական տիրակալների պարտադըած ստորացուցիչ պայմաններին:
էմինը հույս ուներ վերականգնել Խամսայի միասնությունը, հաշտեցնել մելիքներին և նրանց բարձրացնել զինված ապստամբության: Ամբողջ 1767 թ. րնթացքում էմինը բնակվում էր Գյուլիստանում՝ մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մի շարք հանդիպումներ է ունենում Արցախի նշանավոր գործիչների, մասնավորապես Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանի հետ և նրանց համոզում է ներգրավվել իր ազատագրական ձեռնարկումների մեջ: Հանդիպումներ է ունենում նաև Իբրահիմ խանի հետ՝ փորձելով շոշափել նրա մտադրություններր: Հանդիպումներից հետո նա համոզվում է, որ այդ պահին ինքն ի վիճակի չէ մելիքներին հաշտեցնելու և միաբանելու: Դրա համար անհրաժեշտ էին ժամանակ, նաև՝ միջոցներ: Իսկ ժամանակ չկար:
Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որ ուշի-ուշով հետևում էր էմինի գործունեությանը, Գանձասարի կաթողիկոսին և մելիքներին հորդորում է հրաժարվել նրա ծառայություններից և հեռացնել Արցախից: 1767 թ. հոկտեմբերին մելիք Հովսեփը ճարահատյալ խնդրում է նրան թողնել Գյուլիստանը: էմինը ստիպված էր հեռանալ Արցախից և 1768 թ. գարնանը Պարսկաստանի վրայով մեկնել Հնդկաստան:
Թեև էմինի տասնամյա համառ, հետևողական, անխոնջ գործունեությունը չպսակվեց գործնական որևէ արդյունքով, սակայն նոր աստիճանի բարձրացրեց հայ ազատագրական շարժման գաղափարը: Ինքը՝ էմինը, չընկճվեց կրկնվող անհաջո- ղություններից, չհրաժարվեց իր հավատամքից և շարունակեց պայքարը: Արդեն Հնդկաստանի Մադրաս քաղաքում նա 1773 թ. մտնում է Շ. Շահամիրյանի ազատագրական խմբակի մեջ և անմնացորդ նվիրումով մասնակցում նրա գործունեությանը, իր լավատեսությամբ ոգևորում շատերին: Այդ խմբակի գաղափարախոսն էր Էմինի հին բարեկամ ու գործակից Մ․ Բաղրամյանը, որն արդեն հրապարակել էր «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» ծրագրային գիրքը։ Մադրասի հայ մեծահարուստները որոշում են նրա տրամադրության տակ դնել տարեկան 12 հագար ռուփի՝ հայկական զորախումբ ստեղծելու համար: Հայտնի վաճառական Գրիգոր Խոջաջանյանը պատրաստակամություն է հայտնում հայկական բանակի կազմակերպմանը նվիրաբերել իր հսկա կարողության մեծ մասը: Շ, Շահամիրյանը և ուրիշները նույնպես որոշում են նյութական օժանդակություն ցույց տալ: Հնդկահայ վաճառականների ու գործարարների այս առատ նվիրատվությունները էմինին ստիպում են մշակել Հայաստան վերադառնալու, այնտեղ զորախմբեր ստեղծելու և ազատագրական պայքարը շարունակելու նոր ծրագրեր: Բայց երբ գումարի մի մասն արդեն հավաքված էր, Մադրասում գտնվող Երուսաղեմի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսըխափանում է այս գործը և վաճառականներին պարտադրում հետ վերցնել ներդրված դրամական միջոցները: Անկասկած, նվիրակը գործում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ ու գիտությամբ:
1783 թվականից էմինը մշտապես բնակվում է Կալկաթայում, որտեղ և մահանում է 1809 թվականին: Կյանքի վերջին տարիներին նա անգլերենով շարադրել է «Հովսեփ էմինի կյանքն ու արկածները» ինքնակենսագրական դիրքը (Լոնդոն, 1792), որը XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժումների պատմության արժեքավոր սկզբնաղբյուրներից է: Սույն դիրքը մեծ հայրենասերի վերջին փորձն էր ՝ հայության մեջ սեր ներարկել «մարդկության բարիքների միակ աղբյուրի»՝ ազատության նկատմամբ:
Հովսեփ էմինի հայացքները խոր ազդեցություն են գործել հայ ազատագրական շարժման հետագա շրջանի գործիչների վրա և կարևոր նշանակություն են ունեցել շարժման գաղափարախոսության հստակեցման տեսակետից:
 Աղբյուրներ՝ Անգլիական մեմուրային գրականության ավանդությունները և Հ․ Էմինի ինքնակենսագրությունը 
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 258-267
 Ա, Բագրատ Ուլումյան, Զրուցարան։ Հայոց ազատագրության նոր արծարծումը, էջ  280-305

No comments:

Post a Comment