Thursday, February 19, 2015

Լոգարիթմական ֆունկցիա + առաջադրանք 4

Լոգարիթմական ֆունկցիայի հատկությունները`
  1. Ֆունկցիայի որոշման տիրույթը դրական կիսաառանցքն է` D (f)=(0,∞):
  2. Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցքն է` E (f)=(-∞, ∞)
  3. Ֆունկցիանմոնոտոն է իր որոշման տիրույթում: Ընդ որում, այն աճող է, եթե a> 1 նվազող` եթե 0<a <1:
  4.  Ֆունկցիան 0 արժեքն ընդունում է x=1 կետում:
  5. ա) a> 1 դեպքում ֆեւնկցիան բացասական է (0,1) և դրական (1,∞) միջակայքերում,
բ) 0 <a<1 դեպքում դրական է (0,1) և բացասական (1,∞) միջակայքերում: 


Լոգարիթմական հավասարումներ
Դիտարկենք պարզագույն լոգարիթմական հավասարումը՝ logX=b
Որտեղ a-ն -1-ից տարբեր դրական թիվ է: Իչպես գիտենք այն համարժեք է ՝ Ab=x :
Հավասարումը, այսինքն հավասրման լուծումն է ՝ x=Ab ;
Եթե հավասարման մեջ X փոխարեն գրված է փոփոխական պարունակող որևէ հատկություն, ապա արտահայտություն, ապա հավասարումը լուծվում է նման ձևով:
Օրինակ : Լուծենք հավասարումը՚.
Log3(x2-7x+21)=2
Այս հավասարումը համարժեք է 
X2-7x+21=3 2
Քառակուսային հավասարումը, որի արմատներն են՝ X 1=3, x 2=4 :
  Պատասխան՝ 3;4
 Լոգարիթմական հավասարումները լուծելիս հաճախ է օգտագործվում հետևյալ պնդումը.
Եթե a-ն 1-ից տարբեր դրական թիվ է և  u>0,  v>0, ապա loga u=logav
Հավասրումը համարժեք է  u=v հավասարությանը:

Լոգարիթմական անհավասարումներ
Միևնույն հիմքով լոգարիթմների անհավասարությունից նրանց արգումենտների անհավասարությունանն անցնելիս՝ 1-ից մեծ հիմքի դեպքում անհավասարության նշանը չի փոխվոււմ:
1-ից փոքր հիմքի դեպքում անհավասրության նշանը շրջվում է:
Օրինակ:
loga x>loga ab  և loga x<loga ab:




No comments:

Post a Comment