Քասսիմը հիվանդ, սակայն կայացած ոսկերիչ էր: Բայց իր կյանքում ուներ մի «թերություն»՝ դա իր գեղեցիկ կինն էր: Նա ամուսնացել էր փողոցային ծագում ունեցող երիտասարդ Մարիայի հետ, ով շատ եսասեր էր, իրեն ասածին հասնող համառ մի կին: Ամուսինը սիրելի էր այն ժամանակ, երբ սուսուփուս կատարում էր քմահաճույքները: Ատում էր, երբ հակաճառում էր:
Մարիայի կերպարը սիրում էր իրեն ու թանկարժեք ադամանդները, իսկ Քասսիմի կերպարը համբերող էր, հանդուրժող, հանգիստ: Քասսիմը կնոջ համար կաշխատեր նույնիսկ կիրակի օրը առանց հանգստանալու: Բայց ինչքան էլ համբերություն ունենար, մեկ է, մի օր նրա համբերության բաժակնել էր լցվելու: Ինչ որ տեղ մեղավոր էր նաև Քասսիմը կատարելով կնոջ քմահաճույքները: Եթե հակաճառվեր մինչև իր խոսքի վերջը, եթե ասեր, որ եսասիրության ու փառքի վերջը միշտ վատ է, եթե որոշ չափով կնոջ բնավորությունը փոխեր, ամեն ինչ չէր լինի այնպես ինչպես, որ պատահեց:
Սկզբում թվում էր, թե ամեն ինչ հիանալի է, գեղեցիկ նվերներ, թանկարժեք իրեր: Սակայն եկավ ժամանակը, երբ ամեն ինչ կորցրեց իր արժեքը: Սիրո բացակայությունը, նյութապաշտությունը բերեց մահվան ելքով ավարտի: Միշտ էլ սեփական շահի ձգտումը շատերին է կործանել:
rumus togel ampuh
ReplyDeletekata kata bijak
kata kata mutiara
kata kata kehidupan
kata kata penyemangat
kata kata galau
kata kata bijak cinta
kata kata bijak kehidupan
kata kata indah
kata kata romantis
seo
diva88bet