Friday, May 15, 2015

Անհատական աշխատանք


  •  Ո՞վ է իրականում բարի մարդ

 Կարելի է ասել, որ բարի մարդիկ ավելի շատ են, քան չար մարդիկ: Քանի որ մեզ շրջապատողների մեծ մասը շատ լավն են, բարեհամբյուր, բարեկամական և հաճելի: Երբ տեսնում ենք, շփվում նրանց հետ, միանգամից ժպտում ենք, ցանկանում ենք միանգամից գրկել նրանց:
 Համենայնդեպս մարդիկ տարբեր բնավորությունների տեր են, և ասել, թե ով է նրանցից բարին, դժվար կլինի: Բայց նրանց ընդհանրացնում են անկեղծության, լավ քայլեր կատարելու, բարեկամական և բարեհամբույր լինելու բնավորության գծերը:
· Պարույր Սևակը ավելի զգացմունքային գրող է: Պարույր Սևակը զգացմունքային գրո՞ղ է… Որևէ բանաստեղծության վերլուծություն:

Ես նախանձում եմ նրանց բոլորին,
Ովքեր ապրում են հավատով խորին,
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,
Ում դեմ են ելնում, ում համար փայլում,
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,
Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում...
Բարի նախանձով նրան եմ հիշում,
Ով չի մոլորվում անթափանց մուժում,
Ով չի վհատվում երկար վերելքից,
Չի հուսահատվում վայրի տարերքից,
Ով ստի հանդեպ բերան չի փակում,
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,
Չի նայում կյանքին իբրև բոստանի,
Որտեղից պիտի չաղ բաժին տանի...
Ես նախանձում եմ նրան, վերջապես,
Անհուն նախանձով նրան եմ հիշում,
Ով հոգում չունի նախանձի նշույլ.
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,
Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)...
Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,
Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,
Անբանն Է միայն նրան նախանաձում...
Այստեղ ներկայացվում է մարդու զգացմունքներից մեկը, որով նա կարող է հասնել ինչ-որ մի բանի, կամ էլ հակառակը կործանվել: Մարդ կա բարի նախանձ է տածում, մարդ էլ կա՝ չար: Բայց Սևակը միայն բարին է տածում: Նախանձում է նրան, ով ապրում է հավատով, ով կտա իր կյանքը մյուսի համար, գիտի, թե որն է լինելու իր հաջորդ քայլը, նախանձում է միայն նրան, ով երբեք չի նախանձում:

· Բառարաններից օգտվում եք
  Այո

· Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում ՞
  Հոմանիշների, հականիշների, դարձվածքների, ուղղագրական և բացատրական դպրոցական բառագիրք

· Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը
Տափան (ցաքան, հողը հարթեցնելու գյուղ, գործիք)


  • Բառարանային հետազոտական աշխատանք


· Բացատրական և հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:


  1. Ալոջ- ուլ, ուլիկ, ամլիկ, ամիկ
  2. Խանձարուր- բարուր, օրրան
  3. Խոնջանք- հոգնածություն, հոգնություն
  4. Կապկել- օրինակել, նմականակել, ընդօրինակել
  5. Հնչակ- զանգակ, զանգ
  6. Շլինք- 1.վիզ, 2.ծոծրակ
  7. Պատիր- խաբուսիկ, կեղծ սուտ
  8. Թաղար- 1.ծաղկաման, 2.տաշտ
  9. Կոծ- սուգ, լաց, ողբ
  10. Կայք- գույք, ունեցվածք


· Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):
 Գրիգոր- արթուն
 Հռիփսիմե- անկյալ
Մարինա- ծովային
Մարտին-ռազմատենչ
Դավիդ-սիրելի

No comments:

Post a Comment