Այս անգամ ուղևորվեցինք դեպի Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, որտեղ էլ անց էր կացվում տոլմայի համահայկական 5-րդ փառատոնը, նվիրված Մուսա լեռան հերոսամարտի հարյուրամյակին:
Այնտեղ էին ժամանել խոհարարներ և սովորական քաղաքացիներ տարբեր մարզերից, ովքեր ցուցադրում էին իրենց բաղադրատոմսով պատրաստած տոլմաները: Մոտ 60 տեսակի տոլմա ներկայացվել էր ժյուրիին և հյուրերին: Անցկացվեց նաև մրցույթ՝ «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն ձևավորում» անվանակարգերում:
Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով:
No comments:
Post a Comment