Sunday, May 17, 2015

Մասնագիտական կողմնորոշում. 2-րդ կիսամյակ

                            

  •  Հետաքրքիր փաստեր ձեր նախընտրած մասնագիտության կամ նախասիրությունների ոլորտի մասին
Առհասարակ, ինտերիեր դիզայնն ենթադրում է ներքին տարածքի հարդարման աշխատանքների իրականացում` ընդգծելով դիզայներական որևէ կոնկրետ ոճի ուղղվածությունը կամ համադրել երկու և ավելի ոճերի առավելագույնս օպտիմալ տարբերակները: 
 Դիզայները ղեկավարում է ինտերյերի ձևավորման ամբողջ գործընթացը, սկսած միջավայրի նախագծմամբ, լուսավորությամբ, օդափոխությամբ, ակուսիկայով և վերջացրած կահույքի տեղավորման ու նավիգացիոն նշանների տեղադրման փուլով: 
Ինտերյերի դիզայնում, ինչպես ճարտարապետության մեջ կան բազմազան ոճեր, որոնք սկսել են ձևավորվել պատմական դարերի ընթացքում:
 Ինտերիերի ձևավորման ժամանակ շատ կարևոր է նաև իրականացվող գործողությունների և աշխատանքների ճիշտ հաջորդականությունը, մասնավորապես` աշխատանքների ամենասկզբում նախ իրականացվում է տարածության չափագրում, որից հետո մշակվում են նախապես պլանավորված որոշումները և էսքիզիները: Այս փուլում դիզայներն առաջարկում է պլանավորման մի քանի տարբերակ` ֆունկցիոնալ հիմնական զոնաների և կահույքի տեղաբաշխմամբ, իսկ 3D մոդելավորումը, քանի որ բավականին երկարատև և բարդ պրոցես է, իրականացվում է միայն պատվերը հաստատելուց հետո: Ինտերիերի ամբողջական դիզայնը հաստատելուց հետո իրականացնում են չափագրման աշխատանքները, այնուհետեև` հատուկ պլանավորման աշխատանքներ, մասնավորապես` լուսավորություն, էլեկտրական ջեռուցում և այլն, անհրաժեշտության դեպքում իրականացվում են համապատասխան փոփոխություններ գծագրերում` կապված հատակի ծածկույթի, պատերի, առաստաղի, դռների տեղաբաշխվածության, սանտեխնիկական սարքավորումների, առկա ապրանքների տեղաբաշխվածության հետ:
 Հաջորդ փուլը հանդիսանում է պլանավորված աշխատանքների իրականացումը, այս փուլում դիզայները վերահսկում է անհատական և վերանորոգման աշխատանքներ իրականացնող խմբերի աշխատանքը, այնուհետև` դա ներկայացնում պատվիրատուին: Արժանանալով պատվիրատուի հավանությանը սկսվում է ինտերիերի դիզայնի վերջնական աշխատանքների իրականացումը, որոնք սահմանված ժամկետներում ավարտելուց հետո հանձնվում է հաճախորդին:

  • Հայտնի մասնագետի կենսագրություն 
                                           
 Իրինա Գլիկը միանգամից չի դարձել դիզայներ, մինչ այդ նա վերջացրել է համալսարանը, հասցրել է 2 տարի աշխատել Հյուպատոսական նախարարությունում և ուղևորվել է աշխատանքի դեպի Համբուրգ, որտեղ էլ հետաքրքրվել է դիզայնով:
 Ավելի ուշ 1994-1996 թ.թ. ավարտել է դիզայներական կուրսերը «Դիզայնի դպրոցում», 2003թ. զրոից ստեղծել է դիզայն-ստուդիա «Geometry» և բյուրո-դիզայն Geomtry-design: Յոթ տարվա ընթացքում ստուդիան շուկայական ասպարեզում կարևոր դեր էր խաղում, այն ունի լուրջ համբավ: Մեկը Բյուրոն բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների, հիմնական հաճախորդների շուրջ: Գլիկը իր ստուդիայում և՛ղեկավար է, և՛ գլխավոր արտ-դիզայներ: Ընկերությունում ընդհանուր քանակով աշխատում են ընդամենը 20 մարդ, ի դեպ դիզայներների մեծ մասը օտարերկացիներ են: Բայց, թե առաջին, թե վերջին խոսքը պետք է հաստատվի Գլիկի կողմից: 
 Նա խոշոր պրոեկտները բաց չի թողնում, ամեն մի մանրուք վերահսկում է: Բիզնեսը իրենից պահանջում է ամեն ինչ ադ էլ օրը 24 ժամ. բանակցություններ պետք է իրականացվեն կարևոր մարդկանց հետ և անգամ կոճակներ ընտրելը բազմոցի համար: Հակառակ դեպքում չի լինի արդյունք, որի համար պատասխանատու է Գլիկը:  
 Նա երազում էր ստեղծել իդեալական բիզնես, որպեսզի նա հանգստանար, մինչ դիզայներները կաշխատեին: Բայց այդպես չի լինում: 
1. Дом, милый дом. 
Иллюстрированное руководство по дизайну интерьера
Автор: Дебора Нидлман
2. Детали интерьера
Автор: Фей Свит

No comments:

Post a Comment