Monday, May 11, 2015

Հարուկի Մուրակամի - «Սպիտակ սուտ»

 Սուտ:
 Մեծ ու բարդ մի հասկացողություն, որ օգտագործում է մեզանից յուրաքանչյուրը: Ինչքան էլ ուզում ենք չստել, մնալ և մեզ պահել իրականության կողքին, մեկ է լինում են իրավիճակներ, որ ստում ենք: Ստելու համար հաստատ պատճառն էր կգտնվեն, բաjց ինչ կարգի էլ լինի սուտը այն շարունակում է մնալ «սուտ» անվանումով: Բաաաայց կա անգլերենում «սպիտակ սուտ» և ճապոներենում էլ «կարմիր սուտ» արտահայտությունները: Ում անծանոթ է այս արտահայտոււթյունները, ուրեմն այսպես՝
  • «Սպիտակ սուտ» արտահայտոթյունը որակում է անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Եվ ոչ մեկին չի վնասում: 
  • Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում էին և փչացնում իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ դատապարտյալի բերանը միանգամից դնում էին տասներկու կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում:
Բայց իմ համար կապ չունի ստի գույնը, չէ որ սուտը մնում է սուտ, անկախ նրա թողած լավ ու վատ ազդեցությունից։ Ստում եք նրա համար, որ ինչ-որ օգուտ ունենաք, կամ էլ մոլորության մեջ գցեք ինչ-որ մեկին: Մի տեսակ անիմաստ է:
 Ի՞նչպես հասկանալ, «Սպիտակ ստի» սկզբում հենց հեղինակն էր որ ասաց, «Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:», իսկ հետո «Ինքս եմ նրանց հընթացս հնարել: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, դատարկաբանության (գլխավորը՝ ասել՝ ինչ մտքովդ կանցնի, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գործով ես վարպետ եմ: Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:»: Այստեղ խոսքը գնում է «սպիտակ ստի» մասին, չնայած ընդհանուր նշում է, որ այդքան էլ ստել չգիտի և հակադրվում է, թե դատարկ իմաստով ստի վարպետ է: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ նա դեռ չի կողմնորոշվել (կներե՜ք, եթե իմ կարծիքը, ձեր կարծիքի հետ մեկ առվով չի հոսում): Այսպես ասած, սա իմ կարդացած «լավեր»-ի մեջ չի մտնում:
  Ամփոփելով կարող եմ ասել, որ պետք չէ ստել, սկսել հորինել, ասել այն ինչ որ չկա, դու արդեն սկսում ես կորցնել քեզ  և քո հետաքրքրությունը;

No comments:

Post a Comment