Այս անգամ էլ ճանապարհորդեցինք դեպի Արմավիրի մարզ։ Հասանք Սարդարապատի միջնակարգ դպրոց: Դպրոցի աշխատակիցներից էր կրթահամալիրի սովորող Աստղիկի քեռին, (երևի թե հենց այդ պատճառով էինք այդքան ոգևորված, որ այցելեցինք հենց այդ դպրոց): Դպրոցում մեզ ընդունեցին շատ լավ, հյուրընկալ մարդիկ էին։ Մանավանդ տնօրենը, ով մեզ պատմում էր դպրոցի պատմությունը սկսած 87 թվականից։ Այդ ժամանակվանից էր նա սկսել աշխատանքը դպրոցում, սկզբում որպես մանկավարժ, իսկ հետո վերջին 21 տարիներին որպես տնօրեն։ Դպրոցում գործում էր կարգ ու կանոն, և ապպահովված էր լավ պայմաններով։ Այն ունի շատ հնարավորություններ, բարեկամական լայն կապեր արտասահմանյան երկրների դեսպանատների հետ: Տիկին Անահիտը տիրապետում է գերմաներեն լեզվին, հրավիրված էր եղել Գերմանիայի դեսպանատուն և այնտեղ ունեցել է ջերմ զրույց։ Ասեմ նաև այն, որ այդ հանդիպման միջոցով, դեսպանատունը աջակցություն է ցուցաբերել դպրոցին ջեռուցման և նմանատիպ հարցերի շուրջ։
Ծանոթացանք խելացի և մեծ հաջողությունների հասած սովորողների հետ. այս պահին դպրոցի 16 սովորող Գերմանիայում է սովորում ու վերապատրաստվում: Արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում են ԳԴՀ Սաքսոնիայի Անհատ նահանգի Հալե քաղաքի Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիայի հետ: Այս տարիներին իրականացվել են բազմաթիվ փոխայցելություններ, որոնք նպաստել են ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Դպրոցում ամեն տարի մեկնարկում է «Գերմաներեն լեզվի դիպլոմ» ծրագիրը, որի շրջանակներում են դպրոցի սաները, հանձնելով քննություններ գերմաներեն լեզվով, հնարավորություն են ունենում ուսումը շաարունակելու Գերմանիայի Դաշնային Հանրաապետության (ԳԴՀ) բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս դպրոց են հաճախում մոտ 605 աշակերտներ, նաև դպրոցի տարածքում գործում է 2 նախակրթարան, իսկ այստեղ հաճախում են 40 փոքրիկներ։ Նրանք առաջնորդվում են առողջ սննդի բանաձևով: Դպրոցն ունի անվանական դասարաններ։ Նրանք ունեն նաև երգչախումբ, և մենք կարողացանք ունկնդրել նրանց եկեղեցում:
Դպրոցին ծանոթանալուց և տարածքում ջրջելուց բացի, նրանք մեզ հյուրասիրեցին համեղ խաչապուրիով։ Որից հետո մենք ուղևորվեցինք դեպի՝ Զվարթնոց։ Մնացած տպավորություններով կկիսվեմ նկարների մոջոցով։
No comments:
Post a Comment