Էկոհամակարգերի հիմնախնդիրը
- Էկոհամակարգերն առանց իրենց հատկանիշների կկորցնեն իրենց դերը բնության մեջ: Էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից են անօրգանական նյութերը, օրգանական միացությունները, որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև, օդային և ջրային միջավայրեր, եղանակային պայմաններ և միջավայրի այլ ֆիզիկական գործոններ, պրոդուցենտներ:
- Մարդկանց շրջապատում են շատ էկոհամակարգեր, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։ Օրինակ կծառայի՝ ջրային ավազանների մաքուր վիճակը, որոնք պահպանում են գետում ապրող բուսականություն, կենդանիների և մանրէների գործունեությունը, ինչպես նաև հանդիսանում են ջրի մեծ աղբյուր:
Արգելավայրը
- ●Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում:
Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ունենալ ինչպես տեղային, այնպես էլ համամոլորակային բացասական ներգործություն: Առաջինի դեպքում մթնոլորտի աղտոտման ազդեցությանը ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը, պատմական հուշարձանները: Բայց մթնոլորտը սահմաններ չունի և աղտոտվածությունը արագորեն տարածվում է:Արտանետվող վնասակար նյութերը, մթնոլորտում կուտակվելով, փոխում են մթնոլորտային օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ:
● Երկրագնդի անտառազրկումը:
Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը:
Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:
●Հողերի վատթարացումը և էրոզիան:
Գյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ, գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու ներուժը:
Հողի վատթարացումը հողի հնարավոր բերքատվության անկումն է:
Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն:
● Անապատացումը:
Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:
● Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը:
Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը:
Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ:
●Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ:
Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ: Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ: Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ նաև որոշակի դեր է, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյեկտը էկոլոգիական համակարգում: Այդ տեղը, այդ դերը, գործառույթը բնորոշվում է էկոլոգիական խորշ հասկացությամբ:
Բնությունը բազմազանության շնորհիվ կենդանի է, որքան քիչ են տեսակները, այնքան նրանց գոյությունն ավելի է վտանգված: Կլիմայական փոփոխություններից, հիվանդություններից հեշտությամբ կարող են ոչնչանալ նաև սակավաթիվ վերապրած տեսակներ: Բույսերի և կենդանիների անհետացող տեսակների համար ստեղծվել են Կարմիր գրքեր:
●.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը:
Երկրագնդի ջրային պաշարների մեջ քաղցրահամ ջուրը կազմում է 2.7-3.5%, իսկ դրա 70%-ից ավելին կենտրոնացված է լեռների անմատչելի գագաթների և բևեռների սառցադաշտերում: Մինչդեռ գետերն ու լճերն են լցվում կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն ու աղբը: Այն ամենն, ինչ մթնոլորտ է արտանետվում, վերջիվերջո տեղումների հետ վերադառնում էրկրի մակերևույթ և ջրերի հոսքով, լվացվելով դարձյալ լցվում է գետերը, լճերը և համաշխարհային օվկիանոս կամ, ներծծվելով հողի մեջ, թափանցում է ստորեկրյա ջրային ավազան:
Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ այս գործընթացն ավելի է խորանում:
- Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարելի է դիտել տարբեր ասպեկտներում` կախված այդ հարցի հետազոտման նպատակներից: Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլն: Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:Բայց միայն սրանով չի սահմանափակվում մարդու ազդեցությունը էկոհամակարգերիվրա. այն կարող է լինել նաև խիստ բացասական, քանի որ կարող է հանգեցնել էկոլոգիական ճգնաժամի:
- ●Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։ Էներգիայի քանակի փոփոխության հետևանքով կխաղտվի հետևյալ օրինակի գործընթացը:
●Ֆոսֆորի և ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերից են, բացի այդ շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում:Ջրում ապարների լվացման և լուծման արդյունքում անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը հողի ջրային լուծույթից կլանվում է բույսերի կողմից: Սննդային շղթայի միջոցով ֆոսֆորը փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Բույսերի և կենդանիների մնացորդները, անցնելով հող, ենթարկվում են մանրէների ազդեցությանը և փոխակերպվում անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվող շրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ անցնում է ջրային էկոհամակարգեր` գերհագեցնելով այդ էկոհամակարգերը: Բացի այդ ֆոսֆորը, ինչպես և ազոտը, հանդիսանում են ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը: Ֆոսֆորի և ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:
● Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի հաճախ հանդիպում է իր երկօքսիդը ձևով (CO2): Ֆոտոսինթեզի ժամանակ ածխաթթու գազը կլանվում է, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում դրանք տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: Ֆոտոսինթեզի գործընթացում բույսերի կողմից ածխաթթու գազը կլանվում է ցերեկվա ժամերին: Իսկ գիշերը դրա որոշ քանակությունը նորից արտազատվում է մթնոլորտ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում է երկօքսիդ գազ, որն էլ անցնում է մթնոլորտ: Ածխածնի շրջանառություն ծովային ավազաններումել է կատարվում: Այստեղ ածխածաթթու գազը միանալով այլ նյութերի, կրաքարերի տեսքով կուտակվում է ջրային ավազանների հատակին: Ծովային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար: Այնուհետև մահացած օրգանիզմների մնացորդները նույնպես իջնում են ծովերի ու օվկիանոսների հատակը և առաջացնում կրաքարի կիտումներ: Այսպիսվ եթե լինի ածխածնի հոսքի նվազում, կխաղտվեն բերված երկու օրինակների շրջանառությունը։
advanced systemcare pro crack
ReplyDeleteThis article is so innovative and well constructed I got lot of information from this post. Keep writing related to the topics on your site. piriform-recuva-pro-crack
ReplyDelete
ReplyDeleteavast driver updater crack
Avg Pc Tuneup Crack
ReplyDeleteCcleaner Pro Crack
Cracks
Avast Cleanup Premium Crack
Kaspersky Total Security Crack
Nordvpn Crack
windows-10-activator-2021
ReplyDeleteThis is my lucky chance to call a friend because they see important information shared on your site.
ReplyDeleteIt's a good idea to read the blog posts.
Thank you so much for thinking so much of readers like me and I wish you every success as a professional.
tekken 3 game download
abbyy finereader corporate crack
. Your level of quality work remains unprecedented in our organization.
ReplyDeletevce exam simulator pro crack
wintousb enterprise crack
vce exam simulator pro crack
Its a Very Great and Amazing Blog Dear This is Very Great and Helpful..
ReplyDeleteTalha PC
Crackedithere
ccleaner pro crack
comodo internet security crack/
Viber for Window Crack
ReplyDeleteVray Crack
PowerISO Crack
4K Video Downloader Crack
IDM Crack
I'd want to take this opportunity to thank you for the helpful advice I've received while reading your website.
ReplyDeleteWe are eagerly anticipating the start of my college research, and this site has been an essential part of my pre-study preparations.
Please let me know if there is any way that what I have learnt here might be of use to anyone else.
download sysinternals suite crack
line for windows
auslogics boostspeed premium crack
cadence of hyrule crack