Friday, April 8, 2016

Ի՞նչ արած …



Ողջույն, ես Թինա Սարգսյանն եմ, երեք տարի է, ինչ  ես սեբաստացի եմ...
 Մոտավոր այսպես է սկսում յուրաքանչյուր շրջանավարտ սեբաստացու  «Ցտեսություն» նախագծի նյութը: Ես այդքան էլ ցանկություն չունեմ դառնալ այս նախագծի մասնիկը, և միայն նրա համար, որ ավարտելու ցանկություն չկա, և ինձ թվում է, որ ես միակը չեմ: Բայց եթե սկսել եմ, ապա ինչո՞ւ  չընտրել հետաքրքիր ձև՝  այն ներկայացնելու համար:
 Գիտեք՝ դպրոցական տարիներ կան, որ մի տեսակ հոգնեցնում են, չես ուզում սովորել, անընդհատ մտածում ես արձակուրդների ու ավարտելու մասին, մենակ թե վերջացնես այդ դպրոցը: Սա իմ մտքում անընդհատ պտտվում էր մինչ կրթահամալիր տեղափոխվելս,  որովհետև մինչ այստեղ սովորելը, սովորել եմ ևս 4-5 դպրոցներում:  Բոլորս էլ լսած կլինենք «մութ ու ցուրտ տարիներ» արտահայտությունը:  Կոնկրետ ինձ համար այդպիսին էին մոտ 5 ուսումնական տարիներ: Իսկ ա՛յ կրթահամալիրը նման է արևի, որ իր շողերով գրկում է յուրաքանչյուր ապագա սեբաստացու և սկսում ջերմացնել: Առաջին իսկ օրվանից զգացվում էր, որ կրթահամալիրը սովորական մի դպրոց չէ: Երևի 2013 թվականի սեպտեմբերի մեկն էր, որ կիրակի էր, ու մենք մի մեծ, անծանոթ, ապագա  սեբաստացիների խմբով տիար Գևորգի հետ ուղևորվեցինք դեպի Արագած: Այսպես ասած առաջին օրվա տպավորությունները, զգացումները շարունակվում են մինչ օրս, ահա թե ինչո՞ւ  ավարտելու ցանկություն չկա, չեմ ուզում լքել կրթահամալիրը:  Բայց ի՞նչ  արած… Կրթահամալիրը լի է հետաքրքրություններով, այստեղ կյանքը եռում է: Ամեն օր այստեղ  նորն ու նորն ենք  պարզում, և դրա համարել այն աշակերտները, որ չեն հարմարվում  սովորական, անհետաքրքիր դպրոցներին, կարող են տեղափոխվել մեր կրթահամալիր և իրենց իսկ աչքերով տեսնել, զգալ այս ամենը:

 Ավարտելուս մնացել է մի երկու ամիս, և  ինձ կրթահամալիրից կմնան անմոռանալի հուշեր, լավ ընկերներ, սիրելի դեմքեր, որոնց հետ, ես վստահ եմ,  կապը  կշարունակվի: 

No comments:

Post a Comment