Մոտավոր այսպես է
սկսում յուրաքանչյուր շրջանավարտ սեբաստացու
«Ցտեսություն» նախագծի նյութը: Ես այդքան էլ ցանկություն չունեմ դառնալ
այս նախագծի մասնիկը, և միայն նրա համար, որ ավարտելու ցանկություն չկա, և ինձ թվում
է, որ ես միակը չեմ: Բայց եթե սկսել եմ, ապա ինչո՞ւ չընտրել հետաքրքիր ձև՝ այն ներկայացնելու համար:
Գիտեք՝ դպրոցական
տարիներ կան, որ մի տեսակ հոգնեցնում են, չես ուզում սովորել, անընդհատ մտածում ես
արձակուրդների ու ավարտելու մասին, մենակ թե վերջացնես այդ դպրոցը: Սա իմ մտքում անընդհատ
պտտվում էր մինչ կրթահամալիր տեղափոխվելս, որովհետև մինչ այստեղ սովորելը, սովորել եմ ևս 4-5
դպրոցներում: Բոլորս էլ լսած կլինենք «մութ
ու ցուրտ տարիներ» արտահայտությունը: Կոնկրետ ինձ համար այդպիսին էին մոտ 5 ուսումնական
տարիներ: Իսկ ա՛յ կրթահամալիրը նման է արևի, որ իր շողերով գրկում է յուրաքանչյուր
ապագա սեբաստացու և սկսում ջերմացնել: Առաջին իսկ օրվանից զգացվում էր, որ կրթահամալիրը
սովորական մի դպրոց չէ: Երևի 2013 թվականի սեպտեմբերի մեկն էր, որ կիրակի էր, ու մենք
մի մեծ, անծանոթ, ապագա սեբաստացիների խմբով
տիար Գևորգի հետ ուղևորվեցինք դեպի Արագած: Այսպես ասած առաջին օրվա տպավորությունները,
զգացումները շարունակվում են մինչ օրս, ահա թե ինչո՞ւ ավարտելու ցանկություն չկա, չեմ ուզում լքել կրթահամալիրը: Բայց ի՞նչ արած… Կրթահամալիրը լի է հետաքրքրություններով, այստեղ
կյանքը եռում է: Ամեն օր այստեղ նորն ու նորն
ենք պարզում, և դրա համարել այն աշակերտները,
որ չեն հարմարվում սովորական, անհետաքրքիր
դպրոցներին, կարող են տեղափոխվել մեր կրթահամալիր և իրենց իսկ աչքերով տեսնել, զգալ
այս ամենը:
Ավարտելուս մնացել
է մի երկու ամիս, և ինձ կրթահամալիրից կմնան
անմոռանալի հուշեր, լավ ընկերներ, սիրելի դեմքեր, որոնց հետ, ես վստահ եմ, կապը կշարունակվի:
No comments:
Post a Comment