Tina Sarkisian's blog
Friday, April 8, 2016
Wednesday, March 23, 2016
Friday, March 4, 2016
Thursday, March 3, 2016
Գրաբարի օլիմպիադա
- Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
Առաջադրանքներ.
- Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
ահաւասիկ, սերմանաւղ, եղեւ, անկաւ,
ճանապարհաւ, զնա, յապառաժիմ, հիւթ, հարիւր,
յերկիր:
ւ-ն կարդացվում է վ:
աւ-ն կարդացվում է օ:
զ-ն բաղաձայնից առաջ կարդացվում ըզ:
յ-ն ձայնավորից առաջ կարդացվում է հ:
իւ-ն կարդացվում է յու:
- Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
Ահա լսեք. ելավ սերմանողը սերմ ցանելու: Եւ սերմանելու ժամանակ մեկ հատիկ ընկավ ճանապարհի մոտ, եկավ թռչունն ու կերավ: Մեկ ուրիշը ընկավ ապառաժին՝ որտեղ շատ հող չկար. և շուտով բուսեց: Քանզի երկրի
հյութը չկար,
և երբ
ծագեց արևն՝
տաքացավ, և քանի
որ արմատ
չկար՝ չորացավ:
Եւ մյուսն
էլ ընկավ
փշերի մեջ.
փշերն ելան
ու խեղդեցին
նրան, և պտուղ
չտվեց: Մյուսն ընկավ բարի հողի վրա, և ելավ, ծլեց, պտուղ տվեց, և բերեց մեկից՝ երեսունը, և մեկից՝ վաթսոն, և մեկից՝ հարյուր:
- Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Առակը
անդրադառնում է այն մտքին,
եթե մեկ
անշունչը կամ
շնչավորը ընկնի
լավ, բարի վայր,
ապա նա կծաղկի, կզարգանա, նրանից
կմնան հետքեր,
իսկ եթե
ոչ ապա
հակառակը այն
կոչնչանա կարծել
չէր էլ եղել:
II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
- Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
- Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն: «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
- Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս: «Խնդրանք իմաստության»,
- Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն: «Աղոթք ճաշից առաջ»,
III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
- Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
Ընտրածս աղոթքը «Առավոտյան աղոթք»ն է, որը հավատ է տալիս մարդուն, իր օրն սկսել լավ ապրելու համար:
- Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո
Sunday, February 21, 2016
Sunday, January 24, 2016
Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»: -Հարցերի պատասխաններ
1. Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:
Հիշենք այն, որ պատմությունը ուղղակի պատմություն է, այն կարող է լինել հորինված, կամ էլ ճիշտ հակառակը՝ իրականություն, վերցրված անցյալից: Կարդալուց հետո, տեսնելով բոլոր զգացումքներն, որ ապրում են պատմվածքի հերոսները, այն որպես «ուղղակի պատմություն» ավելի շատ հակված է լինելու սենտիմենտալ:
-Աշխարհում միշտ էլ հեքիաթ կլինի այն մարդկանց համար, ովքեր դրան արժանի են:
Ջենին՝ հետաքրքիր և յուրահատուկ դերասան էր, օժտված դերասանական տաղանդով, կուլտորական, համառ, զգացմունքային նաև զգացմունքներն հարգող, դժվարությունները հաղթահարող: Ըստ պատմվածքի, արտաքինից՝ գեղեցիկ, գրավիչ, շեկ վարսերով, որ սովորաբար արձակում էր հիանալի ուսերին, նշաձև աչքերով, զննող հայացքով, ձայնը` փոքր-ինչ բամբ, հետո թրթռուն և վեհ:
Բազմաթիվ ֆիլմեր և գրքեր, որոնք ներկայումս հայտնի են հենց «սիրո և հավատարմության» ժանրերի շրջանակներում:
Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»
Ջեննի Սորբիեն ամբողջ ճաշկերույթի ընթացքում շլացուցիչ էր եղել: Դերասանական տաղանդով պատմված և վիպասանի հանճարով համեմվածանեկդոտներն ու պատմվածքները միահյուսվել էին անսպառ եռանդով: Լեոն Լորանի հյուրերը հմայված, խանդավառված, լիովին տարված, տպավորություն ունեին, թե հիանալի ժամեր էին ապրում ժամանակի սահմաններից էլ դուրս:
-Գրեթե ժամը չորսն է և օրն էլ չորեքշաբթի է: Դե գիտեք, Լեոն, որ սա այն օրն է, երբ մանուշակներ եմ տանում սիրեցյալիս:
-Շատ ափսոս,-ասաց նա իր կցկտուր ձայնով, որ հայտնի էր դարձրել բեմում: Սակայն գիտեմ, թե որչափ հավատարիմ եք, ուստի չեմ պնդի:
Ջենին գրկախառնվեց կանանց, տղամարդիկ նրան գրկախառնվեցին, և նա գնաց: Դուրս գալուն պես գովեստների տարափ հորդեց:
-Նա իսկապես արտակարգ կին է: Լեոն, քանի՞ տարեկան է:
-Ութսունի մոտ: Երբ երեխա ժամանակ մայրս ինձ տանում էր Կոմեդի Ֆրանսեզի դասական ներկայացումներին, Ջենին արդեն հայտնի Սելիմեն էր: Իսկ ես այլևս երիտասարդ չեմ:
-Հանճարը տարիք չի ճանաչում,-ասաց Կլեռ Մենետրիեն: Խոսքը ի՞նչ մանուշակների պատմության մասին է:
-Գրեթե ժամը չորսն է և օրն էլ չորեքշաբթի է: Դե գիտեք, Լեոն, որ սա այն օրն է, երբ մանուշակներ եմ տանում սիրեցյալիս:
-Շատ ափսոս,-ասաց նա իր կցկտուր ձայնով, որ հայտնի էր դարձրել բեմում: Սակայն գիտեմ, թե որչափ հավատարիմ եք, ուստի չեմ պնդի:
Ջենին գրկախառնվեց կանանց, տղամարդիկ նրան գրկախառնվեցին, և նա գնաց: Դուրս գալուն պես գովեստների տարափ հորդեց:
-Նա իսկապես արտակարգ կին է: Լեոն, քանի՞ տարեկան է:
-Ութսունի մոտ: Երբ երեխա ժամանակ մայրս ինձ տանում էր Կոմեդի Ֆրանսեզի դասական ներկայացումներին, Ջենին արդեն հայտնի Սելիմեն էր: Իսկ ես այլևս երիտասարդ չեմ:
-Հանճարը տարիք չի ճանաչում,-ասաց Կլեռ Մենետրիեն: Խոսքը ի՞նչ մանուշակների պատմության մասին է:
Subscribe to:
Posts (Atom)