Showing posts with label Աշխարհագրություն. Show all posts
Showing posts with label Աշխարհագրություն. Show all posts

Monday, June 29, 2015

Սյունիքի մարզ

 Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում և գտնվում է հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից ԼՂՀ-ին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի միայն մեկ հատվածը:
Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:

     Բնական պայմանները և ռեսուրսները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Sunday, October 12, 2014

Իտալիայի տնտեսական աշխարհագրությունը

                             
Կոնկրետ երկրի օրինակով բացահայտել երկրի տնտեսության վրա ազդող բնական և հասակարական գործոնների դերը: