Wednesday, March 23, 2016

Thursday, March 3, 2016

Գրաբարի օլիմպիադա

  1. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
Առաջադրանքներ.
  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
ահաւասիկ, սերմանաւղ, եղեւ, անկաւ, ճանապարհաւ, զնա, յապառաժիմ, հիւթ, հարիւր, յերկիր:
ւ-ն կարդացվում է վ:
աւ-ն կարդացվում է օ:
զ-ն բաղաձայնից առաջ կարդացվում ըզ:
յ-ն ձայնավորից առաջ կարդացվում է հ:
իւ-ն կարդացվում է յու:
  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
Ահա լսեք. ելավ սերմանողը սերմ ցանելու: Եւ սերմանելու ժամանակ մեկ հատիկ ընկավ ճանապարհի մոտ, եկավ թռչունն ու կերավ: Մեկ ուրիշը ընկավ ապառաժին՝ որտեղ շատ հող չկար. և շուտով բուսեց: Քանզի  երկրի հյութը չկար, և երբ ծագեց արևն՝ տաքացավ, և քանի որ արմատ չկար՝ չորացավ: Եւ մյուսն էլ ընկավ փշերի մեջ. փշերն ելան ու խեղդեցին նրան, և պտուղ չտվեց:  Մյուսն ընկավ բարի հողի վրա, և ելավ, ծլեց, պտուղ տվեց, և բերեց մեկից՝ երեսունը, և մեկից՝ վաթսոն, և մեկից՝ հարյուր:
  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Առակը անդրադառնում է այն մտքին, եթե մեկ անշունչը կամ շնչավորը ընկնի լավ, բարի վայր, ապա նա կծաղկի, կզարգանա, նրանից կմնան հետքեր, իսկ եթե ոչ ապա հակառակը այն կոչնչանա կարծել չէր էլ եղել:
II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ: 
  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
  2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն: «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
  3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս: «Խնդրանք իմաստության»,
  4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն: «Աղոթք ճաշից առաջ»,
III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
  • Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
Ընտրածս աղոթքը «Առավոտյան աղոթք»ն է, որը հավատ է տալիս մարդուն, իր օրն սկսել լավ ապրելու համար:
  • Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո

Sunday, February 21, 2016

Robin Hood

                                                   

Sunday, January 24, 2016

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»: -Հարցերի պատասխաններ


1. Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:
 Հիշենք այն, որ պատմությունը ուղղակի պատմություն է, այն կարող է լինել հորինված, կամ էլ ճիշտ հակառակը՝ իրականություն, վերցրված անցյալից: Կարդալուց հետո, տեսնելով բոլոր զգացումքներն, որ ապրում են պատմվածքի հերոսները, այն որպես «ուղղակի պատմություն» ավելի շատ հակված է լինելու սենտիմենտալ: 
  -Աշխարհում միշտ էլ հեքիաթ կլինի այն մարդկանց համար, ովքեր դրան արժանի են:

2. Մի քանի նախադասությամբ բնութագրիր պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում:
 Ջենին՝ հետաքրքիր և յուրահատուկ դերասան էր, օժտված դերասանական տաղանդով, կուլտորական, համառ, զգացմունքային նաև զգացմունքներն հարգող, դժվարությունները հաղթահարող: Ըստ պատմվածքի, արտաքինից՝ գեղեցիկ, գրավիչ, շեկ վարսերով, որ սովորաբար արձակում էր հիանալի ուսերին, նշաձև աչքերով, զննող հայացքով, ձայնը` փոքր-ինչ բամբ, հետո թրթռուն և վեհ: 

3. Սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել:
 Բազմաթիվ ֆիլմեր և գրքեր, որոնք ներկայումս հայտնի են հենց «սիրո և հավատարմության» ժանրերի շրջանակներում:

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

 Ջեննի Սորբիեն ամբողջ ճաշկերույթի ընթացքում շլացուցիչ էր եղել: Դերասանական տաղանդով պատմված և վիպասանի հանճարով համեմվածանեկդոտներն ու պատմվածքները միահյուսվել էին անսպառ եռանդով: Լեոն Լորանի հյուրերը հմայված, խանդավառված, լիովին տարված, տպավորություն ունեին, թե հիանալի ժամեր էին ապրում ժամանակի սահմաններից էլ դուրս:
-Գրեթե ժամը չորսն է և օրն էլ չորեքշաբթի է: Դե գիտեք, Լեոն, որ սա այն օրն է, երբ մանուշակներ եմ տանում սիրեցյալիս:
-Շատ ափսոս,-ասաց նա իր կցկտուր ձայնով, որ հայտնի էր դարձրել բեմում: Սակայն գիտեմ, թե որչափ հավատարիմ եք, ուստի չեմ պնդի:
 Ջենին գրկախառնվեց կանանց, տղամարդիկ նրան գրկախառնվեցին, և նա գնաց: Դուրս գալուն պես գովեստների տարափ հորդեց:
-Նա իսկապես արտակարգ կին է: Լեոն, քանի՞ տարեկան է:
-Ութսունի մոտ: Երբ երեխա ժամանակ մայրս ինձ տանում էր Կոմեդի Ֆրանսեզի դասական ներկայացումներին, Ջենին արդեն հայտնի Սելիմեն էր: Իսկ ես այլևս երիտասարդ չեմ:
-Հանճարը տարիք չի ճանաչում,-ասաց Կլեռ Մենետրիեն: Խոսքը ի՞նչ մանուշակների պատմության մասին է: