Monday, November 18, 2013

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝ նավթ, գազ, ածուխ




Ածուխը, նավթը եւ բնական գազը համարվում են Երկրի էներգիայի ամենակարեւոր աղբյուրները:

. Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվ ող ,  յուղանման ,  յուրահատուկ  հոտով  հեղուկ  է ,  կարևորագույն  օգտակար  հանածո ,  արժեքավոր  բնական  պաշար :  Նավթը  տարբեր  մոլեկուլային  զանգվածով  գազային ,  հեղուկ  ու  պինդ  սահմանային ,  ցիկլիկ  և  արոմատիկ  ածխաջրածինների ,  ինչպես  նաև  թթվածին ,  ծծումբ   ու  ազոտ  պարունակող  օրգանական  միացությունների  խառնուրդ  է :  Լինում  է  բաց  շագանակագույնից  ( գրեթե  անգույն )  մինչև  գորշ  ( գրեթե  սև )  գույնի :  Նավթի  մեջ  լուծված  են  մեթան ,  էթան ,  պրոպան ,  բութան ,  ջրային  գոլորշիներ ,  երբեմն՝  նաև  ազոտ ,  ածխաթթվական  գազ ,  ծծմբաջրածին ,  հելիում ,  արգոն ,  որոնք  կոչվում  են  նավթին  ուղեկցող  գազեր :  Ըստ  օրգանական  ծագման  վարկածի՝  նավթն  առաջացել  է  միլիոնավոր  տարիների  ընթացքում `  բարձր  ջերմաստիճանի  և  ճնշման  պայմաններում  ջրային  բույսերի ,  կենդանիների  ու  միկրոօրգանիզմների  մնացորդների  քայքայումից :  Նավթը ,  առանց  չափազանցության ,  համարվում  է  « սև  ոսկի »,  և  նավթի  հանքեր  ունեցող  երկրներն  այսօր  մեծ  առավելություններ  ունեն :
․  Գազը  նյութի  չորս  հիմնական  վիճակներից  մեկն  է  ( մյուսները  պինդ ,  հեղուկ  և  պլազմա ) ։  Մաքուր  գազը  կարող  է  կազմված  լինել  առանձին  ատոմներից  (  իներտ  գազ  կամ  ատոմային  գազ ,  ինչպես  նեոնային ),  միատիպ  ատոմներից  կազմված  տարրական  մոլեկուլներից  ( օրինակ  թթվածին ),  կամ  զանազան  ատոմներից  կազմված  միացության  մոլեկուլներից  ( օրինակ  ածխածնի  երկօքսիդ ) ։  Գազի  խառնուրդը  պարունակում  է  զանազան  մաքուր  գազեր  այնպես ,  ինչպես  օդը :  Գազը  տարբերվում  է  հեղուկից  և  պինդ  մարմնից  նրանով ,  որ  նրա  առանձին  մասնիկները  ընդարձակորեն  տարանջատված  են։  Այդ  տարանջատումը  գազը  դարձնում  է  անգույն  և  անտեսանելի  մարդուհամար ։
․  Ածուխները  պինդ ,  ածխածնով  հարուստ  այրվող  օգտակար  հանածոներ  են ,  որոնք  առաջացել  են  Երկրի  ընդերքում՝  միլիոնավոր  տարիների  ընթացքում `  հնագույն  բույսերի  մնացորդների  բարդ  քիմիական  և  երկրաբանական  փոխարկումների  հետևանքով :  Միլիոնավոր  տարիներ  առաջ  ներկայիս  քաղաքների ,  դաշտերի  ու  անտառների  տեղում  աճել  են  հնագույն  ծառեր :  Ժամանակի  ընթացքում  այդ  ծառերը  մահացել  են ,  ընկել  ճահճոտ  հողին ,  իսկ  դրանց  տեղում  աճել  են  նորերը  և  այդպես  շարունակ :  Աստիճանաբար  կուտակվել  է  այդ  ծառերի  մնացորդների  հաստ  մի  շերտ :  Տարիների  ընթացքում  միկրոօրգանիզմների  ազդեցությամբ  և  օդի  դժվարացած  ներհոսքի  պայմաններում  այդ  շերտի  ոչ  լրիվ  քայքայման  հետևանքով  առաջացել  է  տորֆ :  Վերջինս  ծածկվել  է  գետերով  հարթավայրեր  բերվող  տիղմով  և  ավազով :  Ժամանակի  ընթացքում  հանքային  լուծույթների ,  բարձր  ճնշման  և  ջերմաստիճանի  պայմաններում  տորֆը  փոխարկվել  է  սկզբում  գորշ  ածխի ,  այնուհետև՝  քարածխի ,  ավելի  ուշ՝  անտրացիտի :  Ածխածնի  պարունակությունը  գորշ  ածուխներում  կազմում  է  55–78%,  քարածուխներում՝  75–92%,  անտրացիտում՝  մինչև  98%:  Ածխածնի  պարունակության  մեծացմամբ  բարձրանում  է  հանածոյի  ջերմատվությունը :  Ածուխներին  հաճախ  անվանում  են  « արեգակնային  պահածո »:  Եվ  դա  ունի  իր  տրամաբանությունը ,  որովհետև  տարիների  ընթացքում  արեգակնային  էներգիան  կուտակվում  է  բույսերում ,  որոնք  այդ  էներգիայի  օգնությամբ  ջրից ,  ածխաթթու  գազից  և  հանքային  աղերից ,  սինթեզում  են  իրենց  կենդանի  մարմինը :  Արդյունահանված  ածուխներն  այրվում  են  և  ջերմության  ձևով  մեզ  վերադարձնում  հեռու - հեռավոր  ժամանակներում  բույսերի  ամբարած  այդ  էներգիան :  Ածուխները  կազմված  են  օրգանական  ( այրվող )  և  անօրգանական  բաղադրիչներից :  Օրգանական  մասը  կազմում  են  ջուրը  ( գորշ  ածխի  մոտ  50%- ը )  և  կալցիումի ,  երկաթի ,  ալյումինի ,  կալիումի   նատրիումի  սիլիկատները   ֆոսֆատները ,, սուլֆիդներն  ու  սուլֆատները :  Ածխի  համաշխարհային  ընդհանուր  պաշարները  գնահատվում  են  13,5  տրիլիոն  տոննա ,  որից  51,5%- ը  քարածուխն   է , 48,5%- ը `  գորշ  ածուխը :  Ածուխները  հրաշալի  վառելանյութ  են ,  օգտագործվում  են  նաև  որպես  հումք  մետաղաձուլության  և  քիմիական  արդյունաբերության  մեջ : Քարածուխը  սև  կամ  գորշասև  է՝  ուժեղ  փայլով :  Պարունակում  է  ավելի  քիչ  բուսական  մնացորդներ  և  ունի  ածխացման  ավելի  բարձր  աստիճան ,  քան  գորշ  ածուխը :
Քարածխի  մեծ  պաշարներ  կան  ԱՄՆ - ում ,  Գերմանիայում ,  Մեծ  Բրիտանիայում ,  ՌԴ - ում ,  Ուկրաինայում ,  Չինաստանում ,  Հնդկաստանում ,  Ավստրալիայում :

Քարածխի  կոքսացման՝  առանց  օդի  մուտքի  բարձր  ջերմաստիճաններում  (1000–1200 օ C)  տաքացման  միջոցով  ստացվում  են  կոքսագազ  և  քարածխային  խեժ

No comments:

Post a Comment