Friday, July 3, 2015

Հասարակության քաղաքական համակարգը և քաղաքական կյանքը

       Հասարակություն - ժամանակակից սոցիոլոգիայի հիմնական կատեգորիան է: Դա պատմականորեն զարգացող մարդկանց համատեղ գործունեության, հարաբերականորեն կայուն կապերի ու հարաբերությունների համակարգ է, որն ուղղված է նյութական ու հոգեւոր պահանջմունքների բավարարմանը, գոյության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների վերարտադրությանը։ Ուստի միանգամայն արդարացված է հասարակությունը որպես համակարգ դիտելու սկզբունքը:

 Համակարգը շաղկապված տարրերի այն խումբն է, որը շրջապատի հետ հարաբերություններում հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն: Ըստ արտաքին միջավայրի հետ կապերի բնույթի, տարբերում են բաց և փակ համակարգեր:
  • Բաց է այն համակարգը, որի համար շրջապատող միջավայրի հետ ակտիվ կապերը հանդիսանում են կենսագործունեության ձև ու պայման: Բաց համակարգը ոչ միայն ունակ է որոշակի փոփոխություններ առաջ բերել շրջապատող միջավայրում, այլև ի վիճակի է որոշակի պայմաններում ինտեգրել և սեփական գործառնության մեջ ներառել սեփական համակարգի ծնունդ չհանդիսացող տարրեր:
  • Փակ է այն համակարգը, որը շրջապատի հետ հարաբերություններում ներկայանում է հարաբերականորեն մեկուսացված: Փակ համակարգի կառուցվածքում արտաքին տարրի ավելացման դեպքում կարելի է խախտել դրա կառուցվածքային - ֆունկցիոնալ ամբողջականությունը: 

        Հասարակական կյանքը ունի նորմեր, նրա համար, որպեսզի մարդ իմանա, թե ինչ և ինչպես պետք է անի և վերջապես ինչպիսին պետք է նա լինի: Սոցիալական նորմերը շատ են, բայց կուսումնասիրենք՝ քաղաքական, իրավական և բարոյական նորմերը:
  •  Քաղաքական նորմեր- սրանք քաղաքական կյանյքում հանդիսանում են որպես կարգավորիչներ, արտահայտված միջազգային պայմանագրերում, հայտարագրերում, քաղաքական սկզբունքներում:
  •  Իրավական նորմեր- պարտականություններ ու իրավունքներ, սահմանված պետության կողմից, ամրագրված հատուկ ակտերում, որոնք ուղղված են սուբյեկտների:
  •  Բարոյական նորմեր- վարքագծի կանոնները, որոնք սահմանվում են հասարակության մեջ, ըստ մարդկանց բարոյական պատկերացումների (չարի և բարու, արդարության ու անարդարության, պարտքի, պատվի, արժանապատվության) և պաշտպանվում են հասարակական կարծիքի ուժով  կամ ներքին համոզմունքով։
       Քաղաքական ազատությունը հանդիսանում է քաղաքական իրավունքների և ազատության բովանդակությունը, ճանաչված պետական իշխանության ու իրավական նորմերով: Իրավական հասարակության մեջ կարող է գործել միայն իրավական ազատությունը: Այն բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնություններից դեպի ազատ փոխհարաբերություններ։  
       Հաջորդ կետը, դա հասարակական քաղաքական համակարգն է, որը հանդես է գալիս որպես ամբողջական կերտվածք` իր բոլոր մասերի միասնության մեջ, բայց նրա պարունակության մեջ դիտարկվում են մի քանի հարաբերականորեն ինքնուրույն ենթահամակարգեր, դրանց տարրերը և նրանց միջև հարաբերությունները:
Քաղաքական համակարգի կառուցվածքայնությունը արտահայտվում է ոչ միայն նրա հիմնական մասերի դիֆերենցացմամբ, այլև դրանց հիերարխիայով: Գլխավոր գործառնական ենթահամակարգերից յուրաքանչյուրը արտահայտվում է իշխանության և քաղաքական հարաբերությունների 3 մակարդակներում:
  • բարձրագույն` մեգամակարդակ, որը իր մեջ ներառում է պետական կառավարման կենտրոնական ապարատը, իրավական պետության մեջ բաժանված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների,

  • միջին` մեզոմակարդակ, իր կառուցվածքով նմանօրինակ է մեգամակարդակին, բայց տարբերվում են իրավասությունների չափսով, քանի որ ռեգիոնալ և ՏԻՄ մասշտաբի ընտրովի կամ նշանակովի իշխանության մարմիններն են,

  • ստորին` միկրոմակարդակը ձևակերպվում է քաղաքական կյանքում հասարակական խմբերի և քաղաքացիների զանգվածային մասնակցության հիմքով:Այն արտահայտվում է զանգվածային քաղաքական և ոչ քաղաքական կազմակերպություններում անդամակցությամբ, իշխանությանը աջակցության կամ բողոքի ակցիաներին մասնակցությամբ, իշխանական որոշումների սոցիալական վերահսկմամբ: Միկրոմակարդակում փաստացիորեն տեղի է ունենում հասարակության քաղաքական և ոչ քաղաքական շերտերի փոխադարձ ընգրկում, իրագործվում են քաղաքացիական հասարակության և պետության կապերը:
 Քաղաքական համակարգի հիմնական ֆունկցիոնալ բլոկները և դրանց տարրերը գոյություն չունեն իրարից առանձին-առանձին, իրականում մշտական փոխգործակցության մեջ են: Համակարգի բոլոր կառուցվածքային տարրերը մեկ ամբողջության մեջ միավորող գործոն հանդես է գալիս ակտորների քաղաքական հարաբերությունը հասարակական իշխանության առումով: Քաղաքական փոխգործակցության մեկ վեկտորը հղված է հասարակության մեջ գործող ինստիտուտների և առակա սոցիալական կարգի պարզեցմանը, իսկ մյուսը կարող է քայքայիչ լինել առկա քաղաքական համակարգի համար, արտահայտել այն ուժերի շահերը, որոնք ձգտումն են փոփոխել կամ անգամ վերացնել այն:

Օգտագործված գրականության և կայքերի հղումների ցանկ`Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիրները: Երևան - 2003: Հովհաննես Հովհաննիսյան

No comments:

Post a Comment