Saturday, November 16, 2013

Սեբաստացիները Հ․Հ․ նախագահի նստավայրում



                                 
Շաբաթ առավոտյան մենք Ընկեր Արտակի հետ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից ուղեվորվեցինք դեպի Հ․Հ․ նախագահի նստավայր։ Նախագահի նստավայր մենք մուտք գործեցինք մեր անձնագրերի միջոցով։ Այնտեղ հայտվելուց հետո մեզ ուղեկցեցին դեպի նիստերի դահլիճ։ Դահլիճում մենք դիտեցինք փոքրիկ ֆիլմ, որը ներկայացնում էր նստավայրի ամբողջ պատմությունը։ Ֆիլմից հետո շրջայց կատարեցինք նստավայրի դահլիճներով։ Ինչպես հայտնի է, ՀՀ Նախագահի նստավայրում յուրաքանչյուր դահլիճ նախատեսված է իրեն հատուկ միջոցառումների համար: Չնայած այն հանգամանքին, որ Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչական շենքն այդքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ այնտեղ գոյություն ունեն խորհրդակցությունների, բրիֆինգների, օտարերկրյա ղեկավարների ընդունելությունների, հանդիսությունների և այլ սրահներ: Նրանցից շատերն անգամ անուններ ունեն և ճանաչելի են անգամ մեր երկրի սահմաններից դուրս:

Շրջայցից հետո մենք վերադարցանք նիստերի դահլիճ, որտեղ էլ մեզ տվեցին հարցաթերթիկներ և USB կրիչներ։ Այս ամենից հետո մենք նրանց տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը և վերջ։
Նաև․․․․․․․․․․․․․
Գիտե՞ք այնտեղ լինելով դուք կարողեք Ձեր համար զարմանալի փաստեր հայտնաբերել։ Օրինակ ես այնտեղ լինելով զարմացել էի։ Պարզվում է Բուխարու սրահում տեղադրված բուխարին չի օգտագործվում, իսկական չէ, այսինքն ձևի համար է տեղադրված։ Ի՞նչպես կարելի է ամեն մի սրահում օգտագործել ոսկեգույնը,Կանաչ սրահում օգտագործել ջահ որի մեջ առկա է կապույտ գույն։ Դե քանի որ այն նախագահի նստավայր է ես կարծում էի, թե այնտեղ մշտական մաքրություն է տիրում, բայց ոչ։ Սրահներում գտնվող նստարանների նստատեղերի պաստառները կեղտոտ էին, իմ կարծիքով անհրաժեշտություն կար դրանց տանել քիմ․մաքրման, ինչու չե նաև պատերից կախված նկարներն էլ կարելի էր մաքրել։

No comments:

Post a Comment