Monday, November 18, 2013

Ո՞վ եմ ես


 «Մարդը ո′չ հրեշտակ է , ո′չ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան շատ է նա վերածվում կենդանու»: Բլեզ Պասկալ Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության: Իսկ ես, եթե պատմեմ իմ մասին , ապա պիտի ասեմ ,որ շատ տարբեր են մարդկանց պատկերացումները իմ մասին և իսկապես ես այդպիսին եմ՝ միշտ տարբեր, միշտ ուրիշ: Շատերը, տեսնելով, ինձ մտածում են, որ ես մեծամիտ, եսասեր, բայց միևնույն ժամանակ չափազանց բաց ու թեթև մարդ եմ։ Բայց սխալ է այն, որ ես մեծամիտ ու եսասեր եմ։ Պարզապես ամեն մի մարդու պատկերացում յուրովի է։ Իսկ ես պատկերացնում եմ, որ բնավորության ամեն մի գիծ ինձ բնորոշ է։ Թեև ես եմ իմ բնավորության գծերը ի ցույց դնում ընկերներիս մոտ։ Որովհետև նաև ընկերներիցս է կախված մեր մտերմությունը։ Աշխարհում ամեն ինչ կախման մեջ է, նաև իմ երջանկությունը։ Իմ երջանկությունը կախված է բարեկեցիկ կյանքից, հարստությունից, աշխատանքից, ընկերներից և շատ ու շատ բաներից։ Առաջին-երջանիկ լինելու համար դու պետք է ունենաս մտերիմ ըններներ, իսկ ես մտերիմ ընկերներ ունեմ, որպեսզի նրանց հետ ազատ շփվես և նրանց հետ ժամանակն անցնի շատ արագ, ոչ թե սպասես՝ երբ է նա գնալու։ Ես իմ ընկերներին չեմ ընտրել, կարելի է ասել նրանք են ընտրում ինձ։ Բայց ոչ բոլոր մարդիկ են արժանանում իմ հարգանքին ու ուշադրությանը, և նրանք չեն դասակարգվում ըստ ինչ- ինչ հատկանիշների։ Նրանք բոլորն էլ ինձ համար հավասար են։ Երկրորդ- ունենալ աշխատանք, որի միջոցով դու կլիցքաթափվես, կունենաս կարիերա, հռչակ այդ ոլորտում։ Ինչ՞ու չէ, նաև այն թող լինի բարձր վարձատրվող, որովհետև հիմա ամեն ինչ կախված է փողից, առանց դրա դու ոչինչ ես, պետք է մտածել բարեկեցիկ կյանքի մասին։ Բայց կան այնպիսի իրավիճակներ, որոնք ինձ դուր չեն գալիս.    Օրինակ՝ ես չեմ սիրում լինել պարտվողի դերում, ես սիրում եմ միշտ հաղթանակել։ Ես նաև չեմ սիրում, երբ իմ սխալները մատնացույց են անում, ուրիշների մոտ։

No comments:

Post a Comment