Երևանը աշխարհասփյուռ հայության մայրաքաղաքն է: Երևան քաղաքի պատմության թանգարանը մեր հնամյա ոստանի յուրահատուկ այցեքարտն է, եզակի մշակութային օջախը: «Ճանաչիր Երևանը» նախագծի շրջանակներում ավագ դպրոց-վարժարանի սովորողների խումբը եղավ Երևանի պատմության թանգարանում, որտեղ իրականացվում են ցուցահանդեսային, գիտահետազոտական, կրթական, ժամանցային և այլ ծրագրեր, որոնք նպաստում են քաղաքը ճանաչելուն, արժևորելուն: Մենք անցկացրինք խաղ-վիկտորինա, որը ընթացավ հին Երևանի մանրակերտի շուրջ: Ծանոթանալով մայրաքաղաքի պատմությանը՝ մասնակիցները պետք է պատասխանեին էքսկուրսավարի հարցերին: Մեր ակտիվ մասնակցության, ցուցաբերած գիտելիքների, հարցերին ճիշտ և սպառիչ պատասխանների համար արժանացանք Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրին: Թեև օրն սկսվեց ցրտաշունչ քամով, բայց, այնուամենայնիվ այն պայծառ տրամադրություն էր խոստանում: Հետո երկար շրջեցինք փողոցներով, հիացանք ու տխրեցինք, մի լավ մրսեցինք ու շատ նկարեցինք: Այնքան շատ էին հակադրությունները՝ ուրախ ու տխուր դեմքեր, հոգսաշատ ու մտատանջ մարդիկ:
Thursday, December 19, 2013
«Ճանաչիր Երևանը»

Labels:
Այցեր և ճանապարհորդություններ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment