Մարդ։ Մարդ, որ իր հիանալի մտքերի շնորհիվ ամեն օր հայտնագործություններ է կատարում և հասնում հաջողությունների։ Բայց ամեն օր ինչ- որ մի բան հայտնագործելով՝ մարդը չի կարող հասնել իր ամենամեծ հաջողությանը։ Խոսքը մեզնից մոտ 30․000 տարի առաջ կատարված հայտնագործության մասին է։ Դա հացն է՝ մարդկային քաղաքակրթության յոթ արշալույսներից մեկը։ Մինչ հացին հասնելը մարդը սովի ճանապարհ է անցել զոհեր տալով։ Գուցե մարդկային ցեղի կյանքը հատվեր անցած հազարամյակներում, եթե նա իր պորտը չպնդացներ հացով։ Ինչպես հայտնի է, ամեն ինչի հանճարեղությունը նրա պարզության մեջ է, ինչպես հայկական լավաշը: Այն ստեղծվել է հին Հայաստանում և բարակ է, ինչպես մագաղաթյա թերթերը, որը տարածվել է ամբողջ աշխարհում հայ ուխտավորների միջոցով: Այսօր գոյություն չունի աշխարհում մի կետ, որտեղ չլինի հայկական լավաշը: Բայց ինչպե՞ս է առաջացել լավաշը, որը ոչ միայն հաց է, այլև մի ամբողջ պատմություն: Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավորի՝ Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։ Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց. «Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես ինձ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ» :Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չառարկեց, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո, կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ թաքցրին ու այդ վահանը հանձնեցին Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ. չէ՞ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, գլուխը շարժելով՝ ասաց. « Ո՛չ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան»: Եվ այդպես ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամն ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղնադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:
Tuesday, February 4, 2014
Հացապատում։ - Լավաշ

Labels:
Գրականություն,
Նախագծեր
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment