Sunday, October 12, 2014

Շրջակա միջավայրի պաշտպանությունը

                         

Ցանկացած մեր գործողությունները ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա. սկսած հումքային նյութերի ընտրությունից մինչև մշակման մեթոդը և այդ նյութերի օգտագործումը մեր մատակարարների և ձեռնարկությունների կողմից, քանակից և էներգիայի տեսակից, օգտագործումը արտադրանքի արտադրության համար մինչև մեթոդը դրա փոխադրումը հաճախորդներին, էներգիայից, մինչև այդ արտադրանքի ծառայության օգտահանումը։
 Այլ կերպ ասած, այս շղթայի յուրաքանչյուր փուլում մենք փորձում ենք բացել հնարավորությունները շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կրճատելու համար։ Այդպիսի միջոցները ոչ միայն համապատասխանում են մեր սկզբունքներին պատասխանատվությանը հասարակության առջև, նաև բարձրացնում է հնարավորությունը ստանալ նվազագույն ծախս, որը ստեղծում է կայուն մրցակցային առավելություն։ Բայց ինչքան էլ նվազագույն ծախսեր արվեն մեկ է, մեզ շրջապատող միջավայրը ախտոտվում է։
 Այն միջավայրը, որ ինձ է շրջապատում քիչ հերիք է, որ մթնոլորտն է աղտոտված դրան շարունակում են նաև ամեն օրյա աղտոտումները։ Ամեն օր մարդիկ ավելացնում են միջավայրի աղտոտման ցուցանիշը։ Մարդիկ ողղակի «ալարում են» մոտենալ և աղբը նետել աղբամանի մեջ, նրանք ընտրում են ավելի հեշտ միջոց, նետում են որտեղ պատահի առանց հասկանալու և նշանակություն տալու, որ դրանով վտանգում են նաև իրենց կյանքը։ Երևի արդյունքում հասկանանլի է, թե ինչպիսի որակ ունի ինձ շրջապատող միջավայրը։ Եթե գնահատելու լինեի իմ միջավայրը 5 բալային համակարգով ապա 1։

Եթե ես իմ շրջակա միջավայրի որակը գնահատում եմ 1, ապա ինչ վիճակում է գտնվում մարդկանց առողջությունը, եթե մարդու առողջությունը 20% - 40%ով կախված է շրջակա միջավայրից գտնականների ասելով, 15-20%-ով` գենետիկական գործոններից, 25-50%-ով` ապրելակերպից և 10%-ով` առողջապահական ծառայության գործունեության մակարդակից։ Բայց հայտնի է նաև, որ ժողովրդի ապրելակերպը էականորեն պայմանավորված է բնական պայմաններով ու բնօգտագործման առանձնահատկություններով: Դա նշանակում է, որ բնական միջավայրը բնակչության առողջության վրա ազդում է նաև անուղղակի ձևով` ապրելակերպի միջոցով: Շրջակա միջավայրի որակի, հետևապես և մարդկանց առողջության վրա շատ ավելի ուժեղ բացասական ներգործություն է ունենում աշխարհագրական թաղանթի մարդածին աղտոտումը: Օրինակ, քիմիական գործարանների մերձակայքում ավելի շատ տարածված են բրոնխիալ ասթման և ալերգիկ հիվանդությունները: Կամ` կենսաբանական աղտոտումն ավելի հաճախ աղեստամոքսային հիվանդություններ է հարուցում: Պակաս վտանգավոր չէ ֆիզիկական աղտոտումը: Օրինակ, աղմուկի բարձր մակարդակը համգեցնում է հիպերտոնիկ հիվանդությունների ու ստրեսային վիճակի, իսկ ռադիոակտիվ աղտոտումը` սպիտակարյունության և քաղցկեղի: Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներն են` արդյունաբերություն, ավտոմոբիլային տրանսպորտը, շինարարությունը: Օրինակ, քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոծիր, ջրային գոլորշիներ, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը:
 Եւ որպեսզի այս ամենից խուսափենք, պետք է սկսենք հասարակ, բայց մեծ խնդիր հադիսացող աղտոտումներից։ Վերահսկենք մեր շրջակա միջավայրը, նախ ինքներս մեզ վերահսկենք, որ աղբը նետենք տեսակավորված աղբամաններում։ Դրանով իսկ աղտոտվածությունը կքչանա։ Աղբահանումը թող լինի ամեն օր, փողոցների մաքրության համար վարձեն էլի մարդկանց, այն սկսվի շուտ և կատարվի արագ, ինչպես նաև աղբամանների թվաքանակն էլ կարելի է շատացնել։
 Վերջ ի վերջո մեծ խնդիրների լուծման համար սկսում են փոքր քայլերից։

No comments:

Post a Comment